Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵ ...

12.06.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.05.2014  -ից մինչեւ   12.06.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 07.05.14 թիվ 18-Ն հրաման)

i

100.0003.100414

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        04            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014166

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

17 փետրվարի 2014 թվականի N 03-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով հաստատված հավելված 3-ի 5-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել «Պետական բյուջեի «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտությունների համար համավճարի չափը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանին:

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի փետրվարի 17-ի

N 03-Ն հրամանի

 

ՉԱՓ

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՎՃԱՐԻ

 

._________________________________________________________________.

|Ծառայությունների խումբ                     |Համավճարի գինը (դրամ)|

|                                           |_____________________|

|                                           |ք. Երևան             |

|___________________________________________|_____________________|

|Ա խումբ                                    |500                  |

|___________________________________________|_____________________|

|Կլինիկական հետազոտություններ               |                     |

|___________________________________________|_____________________|

|Բիոքիմիական հետազոտություններ մինչև  3     |                     |

|բաղադրիչի որոշմամբ                         |                     |

|___________________________________________|_____________________|

|Ֆունկցիոնալ հետազոտություններ              |                     |

|___________________________________________|_____________________|

|Բակտերիոսկոպիա                             |                     |

|___________________________________________|_____________________|

|Սերոլոգիա (շճաբանական)                     |                     |

|___________________________________________|_____________________|

|Բ խումբ                                    |600                  |

|___________________________________________|_____________________|

|Բիոքիմիական հետազոտություններ 3 և  ավելի   |                     |

|բաղադրիչի որոշմամբ                         |                     |

|___________________________________________|_____________________|

|Բակտերոլոգիական հետազոտություն             |                     |

|___________________________________________|_____________________|

|1 օրգանի սոնոգրաֆիա (վահանաձև  գեղձ,       |                     |

|կրծքագեղձ, ավշային հանգույցներ և  այլ)     |                     |

|___________________________________________|_____________________|

|Գ խումբ                                    |1000                 |

|___________________________________________|_____________________|

|Ռենտգեն հետազոտություն                     |                     |

|___________________________________________|_____________________|

|Որովայնի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա       |                     |

._________________________________________________________________.

 

 

pin
Առողջապահության նախարարություն
17.02.2014
N 03-Ն
Հրաման