Սեղմել Esc փակելու համար:
«ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

010.0101.210606

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2006 թվականի մայիսի 31-ին

 

«ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 սեպտեմբերի 2004 թվականի, ՀՕ-111-Ն) 1-ին հոդվածի երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

i

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հայաստանի Հանրապետության տարածքում ինկասացիոն գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացվող կանխիկ դրամի ընդունումը, փոխադրումը (տեղափոխումը) և հանձնումը (ինկասացիա):

Ինկասացիոն կազմակերպությունները կարող են իրականացնել նաև կանխիկ դրամի ժամանակավոր պահպանություն:».

բ) չորրորդ մասի երկրորդ նախադասության մեջ «դեղին գույնի» բառերը փոխարինել «լուսնասպիտակ» բառով.

գ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ մաս`

«6. Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները, դրանց իրականացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

i

ա) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Ինկասացիոն կազմակերպությունների և նրանց մասնագիտացված աշխատակիցների կողմից կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման), հանձնման և պահպանման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:».

բ) երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

21 հունիսի 2006 թվականի

ՀՕ-101-Ն

 

 

pin
ՀՀ 31.05.2006
N ՀՕ-101-Ն օրենք