040.1605.221106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 հոկտեմբերի 2006 թվականի N 1605-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՊԱՀՎԱԾ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով հաստատված`
ա) եկամուտների գումարն ավելացնել 1,233,366.8 հազ. դրամով,
բ) ծախսերի գումարն ավելացնել 1,233,366.8 հազ. դրամով:
2. «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների և N 1 հավելվածի աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
i
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
4. Հաստատել պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման համար վճարված գումարներից պահված եկամտահարկի դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը` համաձայն N 6 հավելվածի:
i
5. Պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման համար վճարված գումարներից պահված եկամտահարկի դիմաց պետական օգնություն տրամադրելու նպատակով Երևանի քաղաքապետարանին հատկացնել 1,245,486.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):
(5-րդ կետը փոփ. 14.12.06 թիվ 1869-Ն որոշում)
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1605-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.________________________________________________________________________.
| Եկամտատեսակը |Ցուցանիշների |
| |փոփոխությունները |
| |(ավելացումները նշված|
| |են դրական նշանով) |
| |____________________|
| | տարի |
|___________________________________________________|____________________|
|ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ |1 233 366,8 |
|ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ | |
|___________________________________________________|____________________|
| այդ թվում` | |
|___________________________________________________|____________________|
|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |333 366,8 |
|___________________________________________________|____________________|
| այդ թվում` | |
|___________________________________________________|____________________|
|3. Ոչ հարկային եկամուտներ |333 366,8 |
|___________________________________________________|____________________|
|Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |900 000,0 |
|___________________________________________________|____________________|
|այդ թվում` Երևան քաղաքում տեղաբաշխված պետական |900 000,0 |
|սեփականություն հանդիսացող հողերի օտարումից | |
.________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1605-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|բը |խում-|խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի|փոփոխությունները|
| |բը |և դրանք իրականացնող մարմինների անվանումները|(ավելացումները |
| | | |նշված են դրական |
| | | |նշանով) |
| | | |________________|
| | | | տարի |
|_____|_____|____________________________________________|________________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |1 233 366,8 |
|_____|_____|____________________________________________|________________|
| | | այդ թվում` | |
|_____|_____|____________________________________________|________________|
|14 | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |1 233 366,8 |
|_____|_____|____________________________________________|________________|
| | | այդ թվում` | |
|_____|_____|____________________________________________|________________|
| |06 |Այլ ծրագրեր |1 233 366,8 |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1605-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
.________________________________________________________________________.
|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման |Ցուցանիշների |
| հոդվածների անվանումները |փոփոխությունները |
| |(ավելացումները նշված|
| |են դրական նշանով) |
| |____________________|
| | տարի |
|___________________________________________________|____________________|
|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |1 233 366,8 |
|___________________________________________________|____________________|
| այդ թվում` | |
|___________________________________________________|____________________|
|Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |1 233 366,8 |
|___________________________________________________|____________________|
| այդ թվում` | |
|___________________________________________________|____________________|
|ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ|1 233 366,8 |
|___________________________________________________|____________________|
| այդ թվում` | |
|___________________________________________________|____________________|
|Այլ ծախսեր |1 233 366,8 |
|___________________________________________________|____________________|
| այդ թվում` | |
|___________________________________________________|____________________|
|Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |1 233 366,8 |
.________________________________________________________________________.
Հավելված N 4
ՀՀ կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1605-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|Խում-|Ենթա-|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների |
|բը |խում-|խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի|փոփոխությունները|
| |բը |և դրանք իրականացնող մարմինների անվանումները|(ավելացումները |
| | | |նշված են դրական |
| | | |նշանով) |
| | | |________________|
| | | | տարի |
|_____|_____|____________________________________________|________________|
| | |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |1 233 366,8 |
|_____|_____|____________________________________________|________________|
| | | այդ թվում` | |
|_____|_____|____________________________________________|________________|
|14 | |ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |1 233 366,8 |
|_____|_____|____________________________________________|________________|
| | | այդ թվում` | |
|_____|_____|____________________________________________|________________|
| |06 |Այլ ծրագրեր |1 233 366,8 |
|_____|_____|____________________________________________|________________|
| | | այդ թվում` | |
|_____|_____|____________________________________________|________________|
| | |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |1 233 366,8 |
|_____|_____|____________________________________________|________________|
| | |ՀՀ կառավարություն |1 233 366,8 |
._________________________________________________________________________.
Հավելված N 5
ՀՀ կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1605-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 2162-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ)
._________________________________________________________________________.
|NN | Եկամտատեսակը | Պետական |Ցուցանիշների |
|ը/կ| | կառավարման |փոփոխությունները|
| | | մարմնի |(ավելացումները |
| | | անվանումը |նշված են դրական |
| | | |նշանով) |
| | | |________________|
| | | | տարի |
|_________________________________________|______________|________________|
|Ոչ հարկային եկամուտներ | |333 366,8 |
|_________________________________________|______________|________________|
| | այդ թվում` | | |
|___|_____________________________________|______________|________________|
|2. |Պետական սեփականություն հանդիսացող | |143 271,6 |
| |գույքի վարձակալությունից եկամուտներ | | |
|___|_____________________________________|______________|________________|
|2.1|Ձեռնարկությունների և գույքի | |143 271,6 |
| |(բացառությամբ հողի) վարձակալության | | |
| |վարձավճարներ | | |
|___|_____________________________________|______________|________________|
| | |ՀՀ տարածքային |143 271,6 |
| | |կառավարման | |
| | |նախարարության | |
| | |ջրային | |
| | |տնտեսության | |
| | |պետական կոմիտե| |
|___|_____________________________________|______________|________________|
|3. |Տոկոսավճարներ և շահաբաժիններ | |190 095,2 |
|___|_____________________________________|______________|________________|
|3.1|Իրավաբանական անձանց կապիտալում |ՀՀ պետական |190 095,2 |
| |կատարված ներդրումներից ստացվող |կառավարման | |
| |շահաբաժիններ |մարմիններ | |
|_________________________________________|______________|________________|
|Կապիտալի գործառնություններից եկամուտներ | |900 000,0 |
|_________________________________________|______________|________________|
| | այդ թվում` | | |
|___|_____________________________________|______________|________________|
| |Պետական սեփականություն համարվող | |900 000,0 |
| |հողերի օտարումից մուտքեր | | |
|___|_____________________________________|______________|________________|
| | |Երևանի |900 000,0 |
| | |քաղաքապետարան | |
._________________________________________________________________________.
Հավելված N 6
ՀՀ կառավարության
2006 թվականի հոկտեմբերի 26-ի
N 1605-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻՑ ՊԱՀՎԱԾ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԴԻՄԱՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման համար վճարված գումարներից պահված եկամտահարկի դիմաց դրամական օգնության (այսուհետ` դրամական օգնություն) տրամադրման կարգը:
2. Դրամական օգնությունը տրամադրվում է պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում քաղաքացիների սեփականության իրավունքի դադարեցման համար վճարված գումարներից հարկային գործակալների կողմից պահված եկամտահարկի չափով:
3. Դրամական օգնության չափը նշվում է Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի կողմից հաստատված պետության կարիքների համար անշարժ գույքի իրացման գործընթացում սեփականության իրավունքի դադարեցման դիմաց գումարներ ստացած քաղաքացիների ցուցակում (այսուհետ` ցուցակ), որտեղ նշվում են նաև գումար ստացած քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրային տվյալները:
4. Երևանի քաղաքապետարանը դրամական օգնության գումարները փոխանցում է ցուցակում նշված անձանց անուններով այն բանկում բացված բանկային հաշիվներին, որը կհամաձայնի առանց վճարի բացել և սպասարկել այդ հաշիվները:
5. Երևանի քաղաքապետարանի պարտավորությունը դրամական օգնության վճարման մասով կհամարվի կատարված ցուցակում նշված ամբողջ գումարը սույն կարգի 4-րդ կետին համապատասխան բացված անձի բանկային հաշվին մուտքագրվելու պահից:
6. Սույն կարգով սահմանված դրամական օգնության տրամադրման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: