040.0957.050810
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 հուլիսի 2010 թվականի N 957-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 86-րդ կետի պահանջի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից սահմանված կարգով ներկայացված` Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի վերաբերյալ ծրագրային առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված` հիմնավորված առաջարկությունների հիման վրա սահմանված կարգով կազմակերպել քարաթափերի տեղամասերում ստիպողական քարաթափերի ծրագրերի մշակումը և իրականացումը:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագրով նախատեսված համալիր աշխատանքների իրականացումն ընդգրկել մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2010 թվականի հուլիսի 29-ի
N 957-Ն որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետությունում շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքների ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման համար օգտագործվել են հանրապետության մարզերում առկա քարաթափերի ազդեցության գոտիներում գտնվող շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված տվյալները:
2. Հաշվի առնելով այն, որ ներկայացված տվյալները քարաթափերի տեղամասերում համապատասխան միջոցառումների հիմնավորման համար թերի են և ոչ բավարար, ծրագրով նախատեսվում է գույքագրման աշխատանքներն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի նիստի N 8 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած հայեցակարգի երկրորդ փուլի` ինժեներաերկրաբանական և տեղաչափագրական հետազննությունների հետ համատեղ, ինչը թույլ կտա ապահովել տեխնիկատնտեսական առումով նպատակահարմար միջոցառումների ծրագրերի մշակումն ու իրականացումը, ինչպես նաև կբացառի հետագա ուսումնասիրությունների անհարկի կրկնությունը:
II. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
3. Հանրապետության տարածքի բարդ երկրաբանական կառուցվածքը, ռելիեֆային առանձնահատկությունները, լեռնային ապարների որոշակի կազմավորումների տարածվածությունը, տեկտոնական ստրուկտուրաների տեղադրությունը, կլիմայական պայմանները և սեյսմաակտիվությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել հանրապետությունում քարաթափերի առաջացման և զարգացման համար:
4. Քարաթափերի առաջացման և զարգացման բնական գործոններն են լեռնային ապարների հողմնահարումը, ինտենսիվ ճեղքավորումը, մակերևութային ու ստորգետնյա ջրերի ներգործությունը, սեյսմիկ ցնցումները, իսկ արտածին գործոններից` մարդու ինտենսիվ ներգործությունը շրջակա միջավայրի վրա:
5. Վտանգավոր երկրաբանական երևույթներից, մասնավորապես, քարաթափերից բնակչության պաշտպանությունը հանրապետությունում կարևորագույն հիմնախնդիր է:
6. Հանրապետությունում քարաթափերի կանխարգելման հիմնախնդրի կարգավորումն ունի ռազմավարական նշանակություն, ուստի, այն պահանջում է Հայաստանի Հանրապետության կառավարության լուրջ միջամտությունն ու վերահսկողությունը քարաթափերի վտանգավոր գոտիներում գտնվող բնակավայրերի կայուն զարգացման, ենթակառուցվածքների, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների և այլ օբյեկտների անխափան ու անվտանգ շահագործումն ապահովելու հարցում` դրանով իսկ ապահովելով տնտեսության բնականոն գործունեությունը և քարաթափերից հասցված վնասների նվազեցումն ու բացառումը:
7. Քարաթափերը, հանդիսանալով անընդհատ զարգացող ու իրենց ծավալներով մշտապես աճող վտանգի աղբյուր, սպառնում են ազգային անվտանգությանը, պատճառ են դառնում, հատկապես, լեռնային և սահմանամերձ բնակավայրերի ամայացմանը, պատմամշակութային արժեքների ավերմանը, բնակչության աղքատացմանը, տարահանմանը և մի շարք այլ սոցիալական հիմնախնդիրների առաջացմանը: Դրանք խոչընդոտում են միջպետական և հանրապետական նշանակության ենթակառուցվածքների, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, երկաթգծի անխափան ու անվտանգ շահագործմանը, վտանգ են ներկայացնում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների և այլ` ռազմավարական նշանակություն ունեցող, կարևորագույն օբյեկտների բնականոն կենսագործունեության համար:
8. Ծրագրի մշակման համար անհրաժեշտ վերլուծություններ կատարելու, գույքագրման աշխատանքների իրականացման համար պահանջվող միջոցների մոտավոր ֆինանսական գնահատականը տալու, ինչպես նաև հետագայում քարաթափերի տեղամասերի գույքագրման աշխատանքներն առավել նպատակաուղղված իրականացնելու համար հավաքագրվել և ամփոփվել է շենքերին և շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի մասին նախնական տեղեկատվությունը: Նման մոտեցումը հնարավորություն կտա նախապես գնահատելու հիմնախնդրի մոտավոր մասշտաբները, իսկ ձեռք բերված տվյալները կօգտագործվեն հետագայում մասնագիտացված կազմակերպությունների կողմից ծրագրի իրականացման ժամանակ:
9. Համաձայն նախնական տեղեկատվության` հանրապետության 45 համայնքներում քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտում են գտնվում 706 անհատական և 6 բազմաբնակարան շենքեր, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 125403 քառ. մետր: Այդ շենքերում բնակվում է 4040 բնակիչ:
10. Նախկինում տարբեր կազմակերպությունների կողմից կատարվել են քարաթափերի առանձին վտանգավոր տեղամասերի ուսումնասիրություններ և դրանց արդյունքների հիման վրա իրականացվել են տարբեր բնույթի կանխարգելիչ միջոցառումներ` հիմնականում ավտոճանապարհների ու երկաթգծի առանձին տեղամասերում: Ավտոճանապարհների առանձին հատվածներում իրականացվել են ստիպողական քարաթափեր, իսկ քարաթափերի տեղամասերի ազդեցության առավել վտանգավոր գոտիներից տարահանվել են բնակիչները:
11. Վերջին շուրջ երկու տասնյակ տարիների ընթացքում նման ուսումնասիրություններ չեն կատարվել, և շենքերին ու շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի վտանգավոր տեղամասերի վերաբերյալ չկան անհրաժեշտ հետազննությունների նյութեր, որոնք կարող էին հիմք հանդիսանալ համապատասխան միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման համար:
12. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Շատինի գյուղական համայնքի քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտիներից 2007 թվականի դրությամբ տարահանվել են 58 բնակելի տների բնակիչներ, որի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 907-Ն, 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1260-Ն, 2006 թվականի հունիսի 8-ի N 845-Ն և 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1362-Ն որոշումներով հատկացվել է 249,129 մլն դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Նեղոցի և Փամբակի գյուղական համայնքներում` 4 բնակելի տների բնակիչներ, որի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի N 997-Ա որոշմամբ հատկացվել է 10,5 մլն դրամ:
13. Եթե հիմնախնդրի նկատմամբ նման մոտեցում ցուցաբերվի նաև հետագայում, ապա հանրապետության տարածքում քարաթափերի վտանգավոր տեղամասերի ազդեցության գոտում գտնվող բնակելի տների բնակիչների տարահանման համար կպահանջվեն զգալի ֆինանսական ներդրումներ: 2009 թվականի դրությամբ, ըստ Հայաստանի Հանրապետության մարզպետարաններից ստացված տվյալների հիման վրա կատարված խոշորացված հաշվարկների, արդեն իսկ այդ նպատակով շուրջ 4.2 մլրդ դրամի պահանջ կարող է առաջանալ:
14. Նման մոտեցումը չի կարող հանդիսանալ հիմնախնդրի արդյունավետ լուծում, քանի որ քարաթափի վտանգը մշտապես շարունակում է մնալ սպառնալից` բնակչության բնականոն և անվտանգ կենսագործունեության համար:
III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐԸ
15. Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում քարաթափերի վտանգավոր գոտիներում գտնվող շենքերի ու շինությունների պաշտպանության և դրա հետ կապված` բնակչության անվտանգության ու բնականոն կենսագործունեության ապահովման ուղղությամբ հիմնավորված միջոցառումների ծրագրերի մշակման և իրականացման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելն է:
16. Ծրագրի խնդիրը ոլորտում առկա իրավիճակը, շենքերին ու շինություններին վտանգ սպառնացող քարաթափերի տեղամասերի գույքագրման գործընթացին ներկայացվող հիմնական պահանջները, գույքագրման աշխատանքների մոտավոր ֆինանսական գնահատականը և դրանց իրականացման ժամանակացույցը ներկայացնելն է:
IV. ՇԵՆՔԵՐԻՆ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎՏԱՆԳ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
17. Քարաթափերի տեղամասերում համապատասխան միջոցառումների իրականացման կամ այլ հիմնավորված մոտեցումների ցուցաբերման համար ֆինանսական միջոցների ռացիոնալ և նպատակային օգտագործման նպատակով ծրագրով առաջարկվում է քարաթափերի վտանգավոր տեղամասերում իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի նիստի N 8 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության տարածքում քարաթափերի կանխարգելման հայեցակարգով նախատեսված միջոցառումների առաջին և երկրորդ փուլերով նախատեսված գույքագրման, ինժեներաերկրաբանական և տեղաչափագրական հետազննությունների համալիր աշխատանքներ, որոնց արդյունքում տրված եզրակացությունների հիման վրա կհստակեցվեն բնակչության անվտանգության ապահովման և շենքերի ու շինությունների պաշտպանության նպատակով ցուցաբերվելիք մոտեցումները, և կմշակվեն ու կիրականացվեն տեխնիկատնտեսապես հիմնավորված միջոցառումների համապատասխան ծրագրեր:
18. Համալիր աշխատանքների արդյունքում պետք է որոշվեն քարաթափերի տեղամասերի երկրաբանական կառուցվածքը, ինժեներաերկրաբանական և ջրաերկրաբանական պայմանները, ապարների ֆիզիկամեխանիկական և ջրաֆիզիկական հատկությունները, լանջի կայունությունը, քարաթափերի առաջացման և զարգացման պատճառները, ազդեցության վտանգավոր (ռիսկային) գոտիների սահմանները, իրական ռիսկերը, առկա և պոտենցիալ վտանգները, ուղղակի և անուղղակի վնասները, ինչպես նաև պետք է կանխատեսվի երևույթի հետագա զարգացման հնարավորությունը:
19. Քարաթափերի տեղամասերում գույքագրման, ինժեներաերկրաբանական և տեղաչափագրական համալիր աշխատանքները պետք է իրականացվեն լիցենզավորված կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով հաստատված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցված (գրանցման համարը` 11701172, 2001 թվականի նոյեմբերի 12-ի դրությամբ) ՀՀՇՆ I-2.01-99 «Ինժեներական հետազննություններ` շինարարության համար: Հիմնական դրույթներ» նորմատիվատեխնիկական փաստաթղթի պահանջներին համապատասխան:
20. Քարաթափերի կանխարգելման, վտանգի ու ռիսկի նվազեցման միջոցառումների իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափը կհստակեցվի մասնագիտացված կազմակերպությունների կողմից ծրագրով նախատեսված համալիր աշխատանքների արդյունքում տրված եզրակացությունների հիման վրա` համապատասխան միջոցառումների իրականացման ծրագրերի մշակման ժամանակ:
21. Ծրագրի շրջանակներում քարաթափերի տեղամասերի գույքագրման, ինժեներաերկրաբանական և տեղաչափագրական հետազննությունների համալիր աշխատանքների համար հաշվարկված գումարները` համաձայն աղյուսակի, փոփոխական են, հանդիսանում են ելակետային` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից ըստ առաջնահերթության ընտրված տեղամասերում համապատասխան միջոցառումների իրականացման ֆինանսավորման հայտեր ներկայացնելու համար:
22. Հանրապետությունում քարաթափերի տեղամասերում նախկինում ուսումնասիրություններ չեն իրականացվել, և այդ աշխատանքների գնահատման համար ներկայումս չկան մշակված խոշորացված արժեքներ, ուստի, քարաթափերի` մինչև մեկ հեկտար մակերեսով տեղամասում ծրագրով նախատեսված համալիր աշխատանքների իրականացման համար ելակետային է ընդունվել 554.0 հազ. դրամը, որը որոշվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 28-ի N 13 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների խոշորացված արժեքների հիման վրա:
23. Նախատեսվում է ծրագիրն իրականացնել Հայաստանի Հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից քարաթափերի վտանգավոր տեղամասերում անհրաժեշտ միջոցառումներն ըստ առաջնահերթության ներկայացնելով Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերում: Ծրագրի իրականացման ժամանակացույցը ներկայացված է աղյուսակում:
24. Հայաստանի Հանրապետության մարզպետարանների կողմից որպես առաջնային ներկայացված` քարաթափերի տեղամասերում ուսումնասիրությունների ու միջոցառումների իրականացումը նախադրյալ կհանդիսանա հետագայում այլ տեղամասերում նմանատիպ աշխատանքների իրականացման համար:
V. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
25. Ծրագրի իրականացումը`
1) անհրաժեշտ նախադրյալ կհանդիսանա հանրապետությունում քարաթափերի ազդեցության վտանգավոր գոտիներում գտնվող բնակելի տների բնակիչների անվտանգության ապահովման, ինչպես նաև շենքերի ու շինությունների պահպանման ուղղությամբ համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման համար` մշտապես ուշադրության կենտրոնում պահելով հիմնախնդիրը.
2) կապահովի քարաթափերի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով պահանջվող ֆինանսական միջոցների ռացիոնալ և նպատակային օգտագործումը.
3) կբարձրացնի քարաթափերի կանխարգելման միջոցառումների հիմնավորվածությունը:
VI. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
26. Քարաթափերի կանխարգելման, վտանգի ու ռիսկի նվազեցման ուղղությամբ աշխատանքների կատարման և միջոցառումների իրականացման համար ֆինանսական ապահովման աղբյուրներն են`
1) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական (հնարավորության սահմաններում) բյուջեները.
2) հիմնադրամները, վարկերը, դրամաշնորհներն ու երկարաժամկետ ներդրումները.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
Աղյուսակ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՔԱՐԱԹԱՓԵՐԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
._______________________________________________________________________.
|NN | Քարաթափերի տեղամասերը |Համալիր աշխատանքների |
|ը/կ| |իրականացման համար |
| | |պահանջը` ըստ տարիների, |
| | |և անհրաժեշտ միջոցները |
| |________________________________________|__________________________|
| |համայնքի |մակերեսը|ռիսկի |համալիր |Կատարման |
| |անվանումը |(հա) |օբյեկտները |աշխատանքների|ժամկետները |
| | | | |նախնական | |
| | | | |արժեքը | |
| | | | |(մլն դրամ) | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|_______________________________________________________________________|
| ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ |
|_______________________________________________________________________|
|1. |գ. Շաղափ | 0.54|բնակելի տներ, | 0.6|ըստ ֆինանսա. |
| | | |դպրոց | | |
|_______________________________________________________________________|
| ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ |
|_______________________________________________________________________|
|1. |գ. Փարպի | 0.33|բնակելի տներ | 0.6|ըստ ֆինանսավ.|
|_______________________________________________________________________|
| ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ |
|_______________________________________________________________________|
|1. |քաղ. Գավառ | 7.0|բնակելի տներ, | 3.9|ըստ ֆինանսավ.|
| | | |հասարակական և | | |
| | | |արտադրական | | |
| | | |շենքեր | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|2. |քաղ. Մարտունի | 11.8|բնակելի տներ, | 6.5|ըստ ֆինանսավ.|
| | | |հասարակական և | | |
| | | |արտադրական | | |
| | | |շենքեր | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|3. |գ. Կարմիրգյուղ | 2.2|բնակելի տներ | 1.2|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|4. |գ. Լանջաղբյուր | 3.55|բնակելի տներ | 2.0|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|5. |գ. Գեղարքունիք | 9.55|բնակելի տներ | 5.3|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|6. |գ. Ծաղկաշեն | 2 |բնակելի տներ | 1.1|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|7. |գ. Վարդենիկ | 6.5 |բնակելի տներ | 3.6|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|8. |գ. Գեղհովիտ | 0.57|բնակելի տներ | 0.6|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|9. |գ. Արծվանիստ | 0.4|բնակելի տներ | 0.6|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|10.|գ. Կարճաղբյուր | 3.3|բնակելի տներ | 1.8|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|11.|գ. Ծովակ | 4.5|բնակելի տներ | 2.5|ըստ ֆինանսավ.|
|____________________________________________|____________|_____________|
| ընդամենը` Գեղարքունիքի մարզ | 29.1| |
|_______________________________________________________________________|
| ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ |
|_______________________________________________________________________|
|1. |քաղ. Վանաձոր | 5.0|բնակելի տներ | 2.8|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|2. |քաղ. Ալավերդի | 6.7|բնակելի տներ, | 3.7|ըստ ֆինանսավ.|
| | | |հասարակական և | | |
| | | |արտադրական | | |
| | | |շենքեր | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|3. |քաղ. Ախթալա | 2.26|բնակելի տներ | 1.2|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|4. |գ. Շահումյան | 1.3|բնակելի տներ | 0.7|ըստ ֆինանսավ.|
|____________________________________________|____________|_____________|
| ընդամենը` Լոռու մարզ | 8.4| |
|_______________________________________________________________________|
| ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ |
|_______________________________________________________________________|
|1. |գ. Բջնի | 2.3|բնակելի տներ, | 1.3|ըստ ֆինանսավ.|
| | | |հանքային ջրերի | | |
| | | |գործարան | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|2. |գ. Արզական | -|բնակելի տներ | 0.6|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|3. |գ. Քաղսի | 2.21|բնակելի տներ | 1.2|ըստ ֆինանսավ.|
|____________________________________________|____________|_____________|
| ընդամենը` Կոտայքի մարզ | 3.1| |
|_______________________________________________________________________|
| | ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ |
|___|___________________________________________________________________|
|1. |գ. Սառնաղբյուր | 0.12|բնակելի տներ, | 0.6|ըստ ֆինանսավ.|
| | | |եկեղեցի | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|2. |գ. Հայկաձոր | 0.6|բնակելի տներ | 0.6|ըստ ֆինանսավ.|
|____________________________________________|____________|_____________|
|ընդամենը` Շիրակի մարզ | 1.2| |
|_______________________________________________________________________|
| ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ |
|_______________________________________________________________________|
|1. |քաղ. Կապան | 2.2|բնակելի տներ, | 1.2|ըստ ֆինանսավ.|
| | | |արտադրական | | |
| | | |շենքեր | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|2. |քաղ. Մեղրի | 1.5|բնակելի տներ | 0.8|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|3. |քաղ. Ագարակ | 0.8|արտադրական | 0.6|ըստ ֆինանսավ.|
| | | |շենքեր | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|4. |գ. Խոզնավար | 0.5|բնակելի տներ, | 0.6|ըստ ֆինանսավ.|
| | | |արտադրական | | |
| | | |շենքեր | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|5. |գ. Վաղատուր | 5.0|բնակելի տներ | 2.8|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|6. |գ. Շվանիձոր | 0.3|բնակելի տներ, | 0.6|ըստ ֆինանսավ.|
| | | |արտադրական | | |
| | | |շենքեր | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|7. |գ. Լեռնաձոր | 1|բնակելի տներ, | 0.6|ըստ ֆինանսավ.|
| | | |արտադրական | | |
| | | |շենքեր | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|8. |գ. Թավշուտ | 1|բնակելի տներ, | 0.6|ըստ ֆինանսավ.|
| | | |արտադրական | | |
| | | |շենքեր | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|9. |գ. Ձագեձոր | 0.5|բնակելի տներ, | 0.6|ըստ ֆինանսավ.|
| | | |արտադրական | | |
| | | |շենքեր | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|10.|գ. Գեղի | 0.3|բնակելի տներ, | 0.6|ըստ ֆինանսավ.|
| | | |արտադրական | | |
| | | |շենքեր | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|11.|գ. Կարճևան | 0.3|բնակելի տներ | 0.6|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|12.|գ. Նռնաձոր | 0.3|բնակելի տներ, | 0.6|ըստ ֆինանսավ.|
| | | |արտադրական | | |
| | | |շենքեր | | |
|____________________________________________|____________|_____________|
| ընդամենը` Սյունիքի մարզ | 10.2| |
|_______________________________________________________________________|
| ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ |
|_______________________________________________________________________|
|1. |գ. Քարագլուխ | 11.0|բնակելի տներ | 6.1|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|2. |գ. Ագարակաձոր | 10.0|բնակելի տներ | 5.5|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|3. |գ. Հորբատեղ | 0.1|բնակելի տներ, | 0.6|ըստ ֆինանսավ.|
| | | |եկեղեցի | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|4. |գ. Ելփին | 0.3|բնակելի տներ | 0.6|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|5. |գ. Գետափ | 3.6|բնակելի տներ, | 2.0|ըստ ֆինանսավ.|
| | | |գերեզմանոց | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|6. |գ. Արտաբույնք | 4.47|բնակելի տներ | 2.5|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|7. |գ. Շատին | 4.3|բնակելի տներ, | 2.4|ըստ ֆինանսավ.|
| | | |դպրոց | | |
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|8. |գ. Արենի | 12.0|բնակելի տներ | 6.6|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|9. |գ. Հերմոն | 4.0|բնակելի տներ | 2.2|ըստ ֆինանսավ.|
|____________________________________________|____________|_____________|
| ընդամենը` Վայոց ձորի մարզ | 28.5| |
|_______________________________________________________________________|
| ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ |
|_______________________________________________________________________|
|1. |գ. Տավուշ | 0.66|բնակելի տներ | 0.6|ըստ ֆինանսավ.|
|___|_______________|________|_______________|____________|_____________|
|2. |գ. Այգեձոր | 3.25|բնակելի տներ | 1.8|ըստ ֆինանսավ.|
|____________________________________________|____________|_____________|
| ընդամենը` Տավուշի մարզ | 2.4| |
|____________________________________________|____________|_____________|
| Ընդամենը` հանրապետությունում | 84.1| |
._______________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 30.10.14 թիվ 1179-Ն որոշում)