Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵ ...

 

28.12.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մարտի 2011 թվականի N 194-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը` համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպություններին որակի աստիճաններ շնորհելու գործընթացը կազմակերպելու համար ստեղծել համապատասխան հանձնաժողով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2011 թվականի մարտի 15-ի

N 194-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն (N 1, N 2 և N 2.1 Աղյուսակ) ու շնորհման կարգը:

(1-ին կետը փոփ. 24.12.2024 թիվ 269-Ն որոշում)

2. Սույն կարգի դրույթները տարածվում են`

1) առևտրի կազմակերպությունների` փաստացի հասցեում գործող, առանձին միավոր հանդիսացող պարենային ապրանքների վաճառքի օբյեկտների, ոչ պարենային ապրանքների վաճառքի օբյեկտների և առևտրի կենտրոնների վրա.

2) հանրային սննդի կազմակերպությունների` փաստացի հասցեում գործող, առանձին միավոր հանդիսացող օբյեկտների (ռեստորան, բար, սրճարան) վրա.

3) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների վրա:

(2-րդ կետը փոփ. 24.12.2024 թիվ 269-Ն որոշում)

2.1. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետի իմաստով կազմակերպություն են համարվում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կատարելու իրավունք ունեցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք:

(2.1-ին կետը լրաց. 24.12.2024 թիվ 269-Ն որոշում)

3. Չափորոշիչներով որակի աստիճան շնորհելու նպատակն է Երևան քաղաքում գործող առևտրի օբյեկտների, հանրային սննդի պատրաստման և իրացման օբյեկտների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների որակական տարբերակումն ու հավաստագրումը, հնարավորության ընձեռումը սպառողներին կատարելու չափելի ընտրություն և համեմատում, ինչպես նաև նպաստելու փոքր ու միջին բիզնեսի ասպարեզում ծառայությունների մատուցման շահագրգիռ կատարելագործմանը և բիզնեսի զարգացմանը, մրցակցային դաշտի կայացմանը և զբոսաշրջիկության զարգացմանը:

(3-րդ կետը փոփ. 24.12.2024 թիվ 269-Ն որոշում)

 

II. ՈՐԱԿԻ ԱՍՏԻՃԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում որակավորման գործընթացին մասնակցելու դիմումը ուղղվում է Երևանի քաղաքապետին, որին կից ներկայացվում են`

1) պետական ռեգիստրի վկայականի պատճենը.

2) շինության կամ տարածքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որով հավաստվում է գործառնական նշանակության համապատասխանությունը.

3) գործունեության իրականացման ընթացքում անհրաժեշտ թույլտվությունների պատճենները.

4) գործունեության համապատասխանության սերտիֆիկատի պատճենը (հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպությունների դեպքում):

(4-րդ կետը փոփ. 24.12.2024 թիվ 269-Ն որոշում)

4.1. Սույն կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքում որակավորման գործընթացին մասնակցելու դիմումը ուղղվում է Երևանի քաղաքապետին, որին կից ներկայացվում են`

1) կազմակերպության դեպքում` պետական ռեգիստրի վկայականի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վկայականի պատճենը, իսկ ֆիզիկական անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը.

2) սույն կարգի N 3 աղյուսակում նշված չափորոշիչներին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր (մեկից ավելի ավտոմոբիլների դեպքում` բոլոր ավտոմոբիլների և դրանց վարորդների համար):

(4.1-ին կետը լրաց. 24.12.2024 թիվ 269-Ն որոշում)

5. Կազմակերպությանը որակի աստիճան շնորհելիս դիտարկվում են`

1) առևտրի ոլորտի կազմակերպությունների դեպքում`

ա. շենքերը, շինությունները, տարածքները.

բ. ապրանքների տեսականին.

գ. սպասարկումը.

դ. սպասարկող անձնակազմը.

ե. առևտրի սրահը և օժանդակ սենքերը.

զ. կահավորումը և ձևավորումը.

է. տեխնիկական հագեցվածությունը.

ը. լրացուցիչ ծառայությունները:

2) Հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպությունների դեպքում`

ա. շենքերը, շինությունները, տարածքները.

բ. ծառայությունները.

գ. սպասարկող անձնակազմը.

դ. սրահը և առանձնասենյակները.

ե. կահավորումը և ձևավորումը.

զ. տեխնիկական հագեցվածությունը.

է. սպասքը.

ը. ուտեստների տեսականին.

3) Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների դեպքում`

ա. ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը.

բ. վարորդի (վարորդների) առողջական վիճակը.

գ. ավտոմոբիլի տեսակը, թողարկման տարեթիվը, տարիքը:

(5-րդ կետը փոփ. 24.12.2024 թիվ 269-Ն որոշում)

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Որակի աստիճանները երկուսն են` «Որակի բարձրագույն աստիճան» և «Որակի առաջին աստիճան»:

7. Որակի աստիճանը շնորհվում է 2 տարի ժամկետով: Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին որակի աստիճան շնորհելու դեպքում` որակավորման համար` որակի աստիճանի շնորհման ժամկետում` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները Երևան համայնքի բյուջե են վճարում տեղական վճար` Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված չափով և կարգով:

(7-րդ կետը փոփ. 24.12.2024 թիվ 269-Ն որոշում)

7.1 Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքում` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպության կողմից տեղական վճարը Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված չափով և կարգով Երևան համայնքի բյուջե չվճարելու դեպքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությանը շնորհված որակի աստիճանը Երևանի քաղաքապետի որոշմամբ դադարեցվում է:

(7.1-ին կետը լրաց. 24.12.2024 թիվ 269-Ն որոշում)

8. Պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրի օբյեկտներին, առևտրի կենտրոններին, հանրային սննդի պատրաստման և իրացման կազմակերպություններին (ռեստորան, բար, սրճարան), մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին որակի աստիճանի շնորհումը կատարվում է դրանց վերաբերող չափորոշիչներին տրված բալային արժեքների հանրագումարով (N 3 Աղյուսակ):

(8-րդ կետը փոփ. 24.12.2024 թիվ 269-Ն որոշում)

9. Որակի աստիճան ստանալու համար ներկայացված դիմումի քննարկման ժամկետն է 30 օր:

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

 

Աղյուսակ N 1

 

._____________________________________________________________________.

|N  |           Չափորոշիչ                     |Առևտրի |Պարե-  |Ոչ     |

|   |                                         |կենտրոն|նային  |պարե-  |

|   |                                         |       |ապրանք-|նային  |

|   |                                         |       |ների   |ապրանք-|

|   |                                         |       |առևտրի |ների   |

|   |                                         |       |օբյեկտ |առևտրի |

|   |                                         |       |       |օբյեկտ |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 1.|ՀՀ կառավարության սահմանած պահանջները     |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |բավարարող ցուցանակ` լուսային ձևավորման   |       |       |       |

|   |տարրերով.                                |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 2.|Կազմակերպության կողմից տնօրինվող և  (կամ)|  0-3  |  0-3  |  0-3  |

|   |հարակից տարածքի լուսավորություն,         |       |       |       |

|   |բարեկարգ, կանաչապատ վիճակ.               |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 3.|Շենքի, շինության կամ զբաղեցրած տարածքի   |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |արտաքին ձևավորում,  նրբաճաշակ            |       |       |       |

|   |գեղազարդային տարրերի օգտագործում.        |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 4.|Սրահ(ներ)ի ներքին ձևավորում,  ինքնատիպ   |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |գեղազարդային տարրերի օգտագործում (ջահեր, |       |       |       |

|   |վարագույրներ և  այլն).                   |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 5.|Օժանդակ շինությունների և  սենքերի` այդ   |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |թվում սանհանգույցի, առկայություն.        |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 6.|Երեկոյան ժամերին հարակից տարածքի         |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |լուսավորում.                             |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 7.|Հաշմանդամներին սպասարկելու համար         |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |մատչելիության ապահովում` թեքամուտքեր,    |       |       |       |

|   |սրահում սայլակների շրջադարձ կատարելու    |       |       |       |

|   |հնարավորություն և  այլն.                 |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 8.|Հանրային սննդի, զվարճանքի, հանգստի,      |  0-3  |   x   |   x   |

|   |կենցաղային և  առաջին բուժօգնության       |       |       |       |

|   |վճարովի կամ անվճար ծառայությունների ու   |       |       |       |

|   |դրանց համար առանձնացված մասերի           |       |       |       |

|   |առկայություն.                            |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

| 9.|Օդափոխության, օդալավորակման համակարգի    |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |առկայությունը, միկրոկլիմայի ստեղծման և   |       |       |       |

|   |պահպանման հնարավորություն.               |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|10.|Ապրանքացուցակի և  (կամ) ուղեցույցի       |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |առկայություն.                            |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|11.|Կազմակերպության կնիքով կնքված կամ        |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |պաշտոնատար անձի կողմից ստորագրված,       |       |       |       |

|   |օրենսդրության պահանջները բավարարող       |       |       |       |

|   |գնապիտակի առկայություն` կազմակերպության  |       |       |       |

|   |խորհրդանիշով (ֆիրմային կամ ապրանքային    |       |       |       |

|   |նշանով), հայերեն և  որևէ  օտար լեզվով.   |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|12.|Տպագիր գովազդի` բուկլետների և  այլն,     |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |առկայություն.                            |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|13.|Կիսապատրաստվածքների ու պատրաստի          |  0-3  |  0-3  |   x   |

|   |ուտեստների վաճառք (մսեղենից, ձկնեղենից,  |       |       |       |

|   |թռչնի մսից, բանջարեղենից, ալրային, քաղցր |       |       |       |

|   |և  այլն).                                |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|14.|Դիետիկ սննդամթերքի առկայություն.         |  0-3  |  0-3  |   x   |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|15.|Սպասարկող անձնակազմի թվաքանակի           |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |համապատասխանությունը սպասարկման          |       |       |       |

|   |հնարավորությունների առավելագույն ծավալին.|       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|16.|Սպասարկող անձնակազմի արտահագուստի տեսքը, |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |որակը, համանմանությունը կամ նպատակային   |       |       |       |

|   |տարբերակվածությունը, արտահագուստի վրա    |       |       |       |

|   |կազմակերպության խորհրդանիշի              |       |       |       |

|   |առկայությունը.                           |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|17.|Սպասարկող անձնակազմի` հայերեն լեզվի      |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |պատշաճ տիրապետումը և  օտար լեզվի         |       |       |       |

|   |իմացությունը.                            |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|18.|Բարձրակարգ սպասարկում` վաճառվող          |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |ապրանքների տեսականու և  գների, պատվերների|       |       |       |

|   |ընդունման և  ապրանքների հանձնման ժամկետի |       |       |       |

|   |վերաբերյալ մատչելի և  ստույգ             |       |       |       |

|   |տեղեկատվության տրամադրում.               |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|19.|Բարձրախոսով վաճառասրահում ապրանքների     |  0-3  |   x   |   x   |

|   |տեսականու վերաբերյալ տեղեկատվության      |       |       |       |

|   |հաղորդում.                               |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|20.|Անկանխիկ վճարման հնարավորություն և       |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |զեղչերի ու կուտակային քարտերի կիրառում.  |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|21.|Հսկիչ կշեռքի առկայություն.               |  0-3  |  0-3  |   x   |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|22.|Չափափորձարկում պահանջող ապրանքների համար |  0-3  |   x   |  0-3  |

|   |չափափորձարկման հնարավորություն` խցիկներ, |       |       |       |

|   |սարքեր.                                  |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|23.|Պատվերների ընդունման և  ապրանքների       |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |առաքման իրականացում.                     |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|24.|Սպառողների անձնական իրերի` պայուսակների  |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |և  այլն, երաշխավորված պահպանում.         |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|25.|Սպառողի պատվերով տաքսի ավտոմեքենայի կանչի|  0-3  |  0-3  |  0-3  |

|   |ապահովում.                               |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|26.|Ելումուտի հոսքը ապահովող լրացուցիչ մուտքի|  0-3  |  0-3  |  0-3  |

|   |առկայություն.                            |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|27.|Ավտոտրանսպորտային միջոցների համար        |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |նախատեսված վճարովի կամ անվճար            |       |       |       |

|   |ավտոկայանատեղերի առկայություն.           |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|28.|Սանիտարական (այդ թվում` սարքերից և       |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |սարքավորումներից առաջացող աղմուկի        |       |       |       |

|   |թույլատրելի չափի), տեխնոլոգիական,        |       |       |       |

|   |հակահրդեհային, շինարարական և             |       |       |       |

|   |էլեկտրաանվտանգության նորմերի ու կանոնների|       |       |       |

|   |պահպանման աստիճանը.                      |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|29.|Հարմարավետության անհրաժեշտ մակարդակը     |  0-3  |  0-3  |  0-3  |

|   |ապահովող, այդ թվում` տաք և  սառը         |       |       |       |

|   |ջրամատակարարման, ջեռուցման,              |       |       |       |

|   |ռադիոհեռախոսային միջոցների առկայություն. |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|30.|Լրացուցիչ տեխնիկական միջոցների` ինքնաշխատ|  0-3  |  0-3  |  0-3  |

|   |դռներ, վերելակ, շարժասանդուղք, տեսա և    |       |       |       |

|   |ձայնավերարտադրող և  այլ սարքեր,          |       |       |       |

|   |առկայություն.                            |       |       |       |

|___|_________________________________________|_______|_______|_______|

|   |Առավելագույն բալերի հանրագումարը         |   90  |   81  |   75  |

._____________________________________________________________________.

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ

 

Աղյուսակ N 2

 

._____________________________________________________________________.

|   |                 Չափորոշիչ              |Ռեստորան|  Բար  |Սրճարան|

|___|________________________________________|________|_______|_______|

| 1.|ՀՀ կառավարության սահմանած պահանջները    |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |բավարարող ցուցանակ` սովորական կամ       |        |       |       |

|   |լուսային ձևավորման  տարրերով.           |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

| 2.|Կազմակերպության կողմից տնօրինվող և      |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |(կամ) հարակից տարածքի լուսավորություն,  |        |       |       |

|   |բարեկարգ, կանաչապատ վիճակ.              |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

| 3.|Շենքի, շինության կամ զբաղեցրած տարածքի  |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |արտաքին ձևավորում,  նրբաճաշակ           |        |       |       |

|   |գեղազարդային տարրերի օգտագործում.       |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

| 4.|Մեկից ավելի սրահների և                  |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |առանձնասենյակների առկայություն.         |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

| 5.|Օժանդակ շինությունների և  սենքերի, այդ  |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |թվում` սանհանգույցի առկայություն.       |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

| 6.|Սրահ(ներ)ի և  (կամ) առանձնասենյակների   |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |ներքին ձևավորում,  ինքնատիպ գեղազարդային|        |       |       |

|   |տարրերի օգտագործում (ջահեր, վարագույրներ|        |       |       |

|   |և  այլն).                               |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

| 7.|Սրահում և  (կամ) նախասրահում            |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |կանգնակ(ներ)ի առկայություն.             |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

| 8.|Պարահրապարակի և  (կամ) բեմահարթակի      |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |առկայություն.                           |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

| 9.|Հանգստի և  նյութատեխնիկական             |  0-3   |   x   |  0-3  |

|   |հագեցվածությամբ ուրախ ժամանցի           |        |       |       |

|   |կազմակերպման ծառայությունների մատուցում.|        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|10.|Օդափոխության, օդալավորակման համակարգի   |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |առկայությունը, միկրոկլիմայի ստեղծման և  |        |       |       |

|   |պահպանման հնարավորություն.              |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|11.|Կահույքի որակը, միատեսակությունը կամ    |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |բազմազանությունը, փափուկ կամ հիգիենիկ   |        |       |       |

|   |ծածկով աթոռների, բազկաթոռների,          |        |       |       |

|   |բազմոցների և  այլ` ինտերիերին           |        |       |       |

|   |համապատասխան առավելագույն               |        |       |       |

|   |հարմարավետությունը ապահովող կահույքի    |        |       |       |

|   |առկայությունը.                          |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|12.|Սպասքի քանակը և  տեսակները,             |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |գեղարվեստական ձևավորումը  (մետաղե,      |        |       |       |

|   |մելքիորե, նորարծաթի, չժանգոտող պողպատից,|        |       |       |

|   |ապակյա, փայտյա, խեցե, ճենապակյա կամ     |        |       |       |

|   |հախճապակյա, մեկանգամյա օգտագործման և    |        |       |       |

|   |այլն) ու դրանց համապատասխանությունը     |        |       |       |

|   |թեմատիկ և  ազգային խոհանոցներին,        |        |       |       |

|   |մատուցվող ուտեստներին.                  |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|13.|Սփռոց սպիտակ և  (կամ) գունավոր, և  (կամ)|  0-3   |  0-3  |  0-3  |

|   |սփռոց ֆիրմային և  (կամ) կտորե անհատական |        |       |       |

|   |անձեռոցիկներ.                           |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|14.|Գնացուցակի և  (կամ) ճաշացուցակի         |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |առկայությունը, կազմակերպության          |        |       |       |

|   |խորհրդանիշով (ֆիրմային կամ ապրանքային   |        |       |       |

|   |նշանով), հայերեն և  որևէ  օտար լեզվով,  |        |       |       |

|   |շապիկը կաշվից, կավճապատ թղթից,          |        |       |       |

|   |ստվարաթղթից և  այլն.                    |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|15.|Տպագիր գովազդի` հրավիրատոմսերի,         |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |բուկլետների և  այլն, առկայություն.      |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|16.|Ինքնատիպ, նրբաճաշակ, պատվիրված և        |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |ֆիրմային կերակրատեսակների ու խմիչքների, |        |       |       |

|   |այդ թվում` ազգային ճաշատեսակների ու     |        |       |       |

|   |խոհարարական արտադրանքի բոլոր հիմնական   |        |       |       |

|   |արտադրատեսակների բազմազան տեսականին.    |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|17.|Արդյունաբերական արտադրության խոհարարական|  0-3   |  0-3  |  0-3  |

|   |արտադրանքի, համեմունքների, սոուսների,   |        |       |       |

|   |մարինադների, մրգերի, անուշեղենի,        |        |       |       |

|   |աղանդերների, ոգելից և  ոչ ոգելից        |        |       |       |

|   |խմիչքների, կոկտեյլների, գրոգի, պունշի,  |        |       |       |

|   |ծխախոտի արտադրանքի, մրգային և  հանքային |        |       |       |

|   |ջրերի լայն տեսականին.                   |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|18.|Կիսապատրաստվածքների վաճառք (մսեղենից,   |  0-3   |   x   |   x   |

|   |ձկնեղենից, թռչնի մսից, բանջարեղենից,    |        |       |       |

|   |ալրային, քաղցր և  այլն).                |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|19.|Սպառողների հատուկ ցանկությունների       |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |կատարում` սպառողին ի տես                |        |       |       |

|   |կերակրատեսակների և  ըմպելիքների         |        |       |       |

|   |(կոկտեյլներ, գրոգ, պունշ և  այլ)        |        |       |       |

|   |պատրաստման առումով.                     |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|20.|Լրակազմված սննդի` նախաճաշեր, ճաշեր,     |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |ընթրիքներ, տոնական և  (կամ) աղանդերային |        |       |       |

|   |սեղանների և  այլն, պատվիրելու           |        |       |       |

|   |հնարավորություն.                        |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|21.|Դիետիկ ճաշատեսակների առկայություն.      |  0-3   |   x   |   x   |

|___|________________________________________|________|_______|_______|

|22.|Սպասարկում (ինքնասպասարկում)            |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |մատուցողներով, խոհարարներով,            |        |       |       |

|   |բարմեններով, սրահի վարիչներով, որոնք    |        |       |       |

|   |ունեն համապատասխան կրթություն և  անցել  |        |       |       |

|   |են մասնագիտական պատրաստվածություն.      |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|23.|Սպասարկող անձնակազմի թվաքանակի          |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |համապատասխանությունը սպասարկման         |        |       |       |

|   |հնարավորությունների առավելագույն        |        |       |       |

|   |ծավալին.                                |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|24.|Սպասարկող անձնակազմի արտահագուստի տեսքը,|  0-3   |  0-3  |  0-3  |

|   |որակը, համանմանությունը կամ նպատակային  |        |       |       |

|   |տարբերակվածությունը, արտահագուստի վրա   |        |       |       |

|   |կազմակերպության խորհրդանիշի             |        |       |       |

|   |առկայությունը,                          |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|25.|Սպասարկող անձնակազմի` հայերեն լեզվին    |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |պատշաճ տիրապետումը, օտար լեզվի          |        |       |       |

|   |իմացությունը.                           |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|26.|Անկանխիկ վճարման հնարավորություն (կրեդիտ|  0-3   |  0-3  |  0-3  |

|   |քարտերով, ճամփորդական չեկերով և  այլն). |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|27.|Երաժշտության առկայությունը և  տեսակները,|  0-3   |  0-3  |  0-3  |

|   |հնչեցման ձևերը`  նվագարկիչներ,          |        |       |       |

|   |վոկալ-գործիքային համույթներ,            |        |       |       |

|   |մեներգիչների ելույթներ և  այլն,         |        |       |       |

|   |ձայնամեկուսացման առկայությունը.         |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|28.|Խոհարարական և  հրուշակեղենի արտադրանքի  |  0-3   |   x   |   x   |

|   |առաքման և  օբյեկտից դուրս սպասարկման    |        |       |       |

|   |իրականացում.                            |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|29.|Տեղերի ամրագրման պատվերների ընդունում   |  0-3   |  0-3  |  0-3  |

|___|________________________________________|________|_______|_______|

|30.|Թերթերի, ամսագրերի, սեղանի խաղերի,      |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |ավտոմատ խաղերի և  բիլիարդի տրամադրում.  |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|31.|Ֆիրմային նշանների, ծաղիկների և          |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |հուշանվերների վաճառք.                   |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|32.|Օծանելիքի և  այլ հիգիենիկ պարագաների    |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |տրամադրում, կոշիկներ մաքրելու պարագաների|        |       |       |

|   |և  նման ծառայությունների մատուցում.     |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|33.|Սանհանգույցում թղթե անձեռոցիկների և     |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |չորացման սարքերի առկայություն.          |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|34.|Սպառողի պատվերով` սպասարկումից հետո,    |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |ավելացած ճաշատեսակների և                |        |       |       |

|   |արտադրատեսակների մնացորդի փաթեթավորված  |        |       |       |

|   |տրամադրում.                             |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|35.|Սպառողների անձնական իրերի`              |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |վերնազգեստների, պայուսակների և  այլն,   |        |       |       |

|   |երաշխավորված պահպանում.                 |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|36.|Սպառողի պատվերով տաքսի ավտոմեքենայի     |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |կանչի ապահովում.                        |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|37.|Սպառողների միաժամանակյա ելումուտի հոսքը |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |ապահովող լրացուցիչ մուտքի և             |        |       |       |

|   |աստիճանների, հարմարավետ մատուցային և    |        |       |       |

|   |հետիոտնային ճանապարհների, անհրաժեշտ     |        |       |       |

|   |տեղեկատվական ցուցանակի առկայություն.    |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|38.|Հաշմանդամներին սպասարկելու համար        |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |մատչելիության ապահովում` թեքամուտքեր,   |        |       |       |

|   |սրահում սայլակների շրջադարձ կատարելու   |        |       |       |

|   |հնարավորություն և  այլն.                |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|39.|Ավտոտրանսպորտային միջոցների համար       |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |նախատեսված վճարովի և  անվճար            |        |       |       |

|   |ավտոկայանատեղերի առկայություն.          |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|40.|Սանիտարական, տեխնոլոգիական,             |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |հակահրդեհային, շինարարական և            |        |       |       |

|   |էլեկտրաանվտանգության նորմերի ու         |        |       |       |

|   |կանոնների պահպանման աստիճանը.           |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|41.|Կազմակերպություններում վթարային ելքերի, |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |աստիճանների, վթարային իրավիճակի ժամանակ |        |       |       |

|   |գործողությունների մասին հրահանգի, հրդեհի|        |       |       |

|   |ազդարարման համակարգի և  հրդեհից         |        |       |       |

|   |պաշտպանվելու միջոցների առկայություն.    |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|42.|Հարմարավետության անհրաժեշտ մակարդակը    |  0-3   |  0-3  |  0-3  |

|   |ապահովող տաք և  սառը ջրամատակարարման,   |        |       |       |

|   |ջեռուցման, ռադիոհեռախոսային միջոցների,  |        |       |       |

|   |վերելակի, շարժասանդուղքի ինքնաշխատ      |        |       |       |

|   |դռների առկայություն.                    |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

| 43|Ծխելու և  (կամ) չծխելու համար           |0-3     |0-3    |0-3    |

|   |առանձնացված տարածքի առկայություն        |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|   |Առավելագույն բալերի հանրագումարը        |   129  |  117  |  120  |

._____________________________________________________________________.

(2-րդ աղյուսակը փոփ. 13.09.11 թիվ 302-Ն որոշում)

 

Աղյուսակ N 2.1

 

Չափորոշիչներ

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող

կազմակերպությունների որակավորման աստիճանների

 

._____________________________________________________________________.

|   |              Չափորոշիչ                 |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|1. |Դիմումի ներկայացման պահին նախորդող տարվա|  0-5   |       |       |

|   |ընթացքում տվյալ ավտոմոբիլի հաշվառման    |        |       |       |

|   |համարանիշով (մեկից ավելի ավտոմոբիլների  |        |       |       |

|   |դեպքում` բոլոր ավտոմոբիլների հաշվառման  |        |       |       |

|   |համարանիշներով) ճանապարհային            |        |       |       |

|   |երթևեկության  կանոնների խախտումների     |        |       |       |

|   |համար ընդունված վարչական ակտեր          |        |       |       |

|   |(բացառությամբ, եթե դատական կարգով       |        |       |       |

|   |վիճարկվում է ճանապարհային երթևեկության  |        |       |       |

|   |կանոնների խախտումների համար ընդունված   |        |       |       |

|   |վարչական ակտը)                          |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|2. |հիբրիդային կամ էլեկտրականությամբ        |  0-5   |       |       |

|   |սնուցվող շարժիչներով աշխատող            |        |       |       |

|   |մարդատար-տաքսի ավտոմոբիլի               |        |       |       |

|   |(ավտոմոբիլների) առկայություն            |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|3. |Ուղևորափոխադրումներ  իրականացնող        |  0-5   |       |       |

|   |մարդատար-տաքսի ավտոմոբիլների            |        |       |       |

|   |առկայություն, որոնք տարիքը չի           |        |       |       |

|   |գերազանցում 10 տարին                    |        |       |       |

|___|________________________________________|________|_______|_______|

|4. |Վարորդի (վարորդների) նախնական և         |  0-5   |       |       |

|   |պարբերական բժշկական զննության           |        |       |       |

|   |առկայություն                            |        |       |       |

|____________________________________________|________|_______|_______|

|       Առավելագույն բալերի հանրագումարը     |  20    |       |       |

._____________________________________________________________________.

 

(2.1-ին աղյուսակը լրաց. 24.12.2024 թիվ 269-Ն որոշում)

 

Աղյուսակ N 3

 

Բալային միջակայք

 

._________________________________________________________________________.

|Որակա- |Առևտրի  ոլորտի            |Հանրային սննդի         |Մարդատար-տաքսի|

|վորման |կազմակերպություններ       |պատրաստման և  իրացման  |ավտոմոբիլներով|

|դասը   |                          |կազմակերպություններ    |ուղևորա-      |

|       |                          |                       |փոխադրումներ  |

|       |                          |                       |իրականացնող   |

|       |                          |                       |կազմակերպու-  |

|       |                          |                       |թյուններ      |

|       |__________________________|_______________________|______________|

|       |Առևտրի |Պարենային|Ոչ պարե-|Ռեստո- |  Բար  |Սրճարան|Կազմակերպու-  |

|       |կենտրոն|ապրանք-  |նային   |րան    |       |       |թյուն, անհատ  |

|       |       |ների     |ապրանք- |       |       |       |ձեռնարկատեր,  |

|       |       |առևտրի   |ների    |       |       |       |ֆիզիկական անձ |

|       |       |օբյեկտ   |առևտրի  |       |       |       |              |

|       |       |         |օբյեկտ  |       |       |       |              |

|_______|_______|_________|________|_______|_______|_______|______________|

|Որակի  |86-90  |77-81 բալ|71-75   |125-129|113-117|116-120|16-20 բալ     |

|բարձրա-|բալ    |ներառ-   |բալ     |բալ    |բալ    |բալ    |ներառյալ      |

|գույն  |ներառ- |յալ      |ներառ-  |ներառ- |ներառ- |ներառ- |              |

|աստիճան|յալ    |         |յալ     |յալ    |յալ    |յալ    |              |

|_______|_______|_________|________|_______|_______|_______|______________|

|Որակի  |81-85  |72-76 բալ|66-70   |120-124|108-112|111-115|10-15 բալ     |

|առաջին |բալ    |ներառյալ |բալ     |բալ    |բալ    |բալ    |ներառյալ      |

|աստիճան|ներառ- |         |ներառ-  |ներառ- |ներառ- |ներառ- |              |

|       |յալ    |         |յալ     |յալ    |յալ    |յալ    |              |

._________________________________________________________________________.

 

(3-րդ աղյուսակը փոփ. 13.09.11 թիվ 302-Ն, 24.12.2024 թիվ 269-Ն որոշումներ)

 

 

pin
Երևանի ավագանի
15.03.2011
N 194-Ն
Որոշում