Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.09.2002 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   10.09.2002  -ից մինչեւ   24.09.2002  -ը:
 

(ուժը կորցրել է 23.09.02 թիվ 544-Ն որոշում)

i

041.0483.130802

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 օգոստոսի 2002 թվականի N 483-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

1. Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպմանը և Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի 2002 թվականի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով 2002 թվականի սեպտեմբերի 25-30-ը ԱՄՆ գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Վ. Խաչատրյան               - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

                                 (պատվիրակության ղեկավար)

    Դ. Հարությունյան           - ՀՀ արդարադատության նախարար

    Վ. Ներսիսյանց              - ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական

    Տ. Սարգսյան                - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

    Ռ. Շուգարյան               - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

    Ա. Ավետիսյան               - ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային

                                 պետական կոմիտեի նախագահ

    Ա. Բարոյան                 - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

                                 գլխավոր խորհրդական

    Վ. Յակուբյան               - ՀՀ կառավարության իրավական հարցերով

                                 խորհրդատու

    Վ. Մկրտչյան                - թարգմանիչ

(կազմը փոփ. 09.09.02 թիվ 517-Ա որոշում)

i

2. Վ. Խաչատրյանի, Դ. Հարությունյան, Ա. Ավետիսյանի, Ա. Բարոյանի, Վ. Յակուբյանի և Վ. Մկրտչյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, Վ. Ներսիսյանցինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների, Ռ. Շուգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների և Տ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի (այդ թվում` հյուպատոսական, գանձումների, սրահի և սարքավորումների վարձակալության, բանկային միջնորդավճարի հետ կապված ծախսեր):

Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկել նաև ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ա. Կիրակոսյանին:

(2-րդ կետը փոփ. 09.09.02 թիվ 517-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.08.2002
N 483-Ա
Որոշում