Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» Ծ ...

09.07.2025 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.07.2024  -ից մինչեւ   09.07.2025  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.2025 թիվ 53-Ն հրաման)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

16 օգոստոսի 2023 թվականի N 108-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12015. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՏՃՄ ՈԼՈՐՏԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.12-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015. ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

    ՆԱԽԱՐԱՐ                                Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի օգոստոսի 16-ի

N 108-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1146. ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ «12015. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՏՃՄ ՈԼՈՐՏԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԴԱՍԱՎԱՆԴՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՎԱԾ ՀՍՏԱԿ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12015. ՀՀ պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) դասավանդող ուսուցիչների համար վարձատրության բարձրացված հստակ չափաքանակի սահմանում» միջոցառման շրջանակներում պետական հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում (այսուհետև` հաստատություն) «Աշխարհագրություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Բնագիտություն», «Բնություն»,»Կենսաբանություն», «Քիմիա», «Ֆիզիկա», Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն, «Ինֆորմատիկա» առարկաներ դասավանդող ուսուցիչներին (այսուհետ` ուսուցիչ) լրավճարի չափը սահմանելու և տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 11.10.2023 թիվ 130-Ն հրաման)

i

2. Լրավճար տրվում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական բոլոր հաստատությունների` սույն կարգի 1-ին կետում նշված առարկաները դասավանդող ուսուցիչներին, այդ թվում` հեռավար ուսուցում իրականացնող` անկախ դրույքաչափից, կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունից, այլ հավելավճարների և լրավճարների տրամադրման և գործուղված լինելու հանգամանքներից:

(2-րդ կետը փոփ. 15.07.2024 թիվ 56-Ն հրաման)

i

3. Սույն կարգով տրվող լրավճարի չափը հավասար է տվյալ ուսուցչի դասավանդվող ժամերին համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի (հաշվի առնելով նաև կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխությունը) 25 տոկոսին` չհաշվելով այլ հավելավճարները և լրավճարները:

(3-րդ կետը փոփ. 11.10.2023 թիվ 130-Ն հրաման)

4. Ուսուցիչը սույն կարգի 3-րդ կետով սահմանված լրավճարը ստանում է նաև.

1) տվյալ հաստատությունում մեկից ավելի առարկաներ դասավանդելիս` սույն կարգի 1-ին կետում նշված յուրաքանչյուր առարկայի դասավանդման դեպքում,

2) համատեղությամբ այլ պետական հանրակրթական հաստատությունում դասավանդելիս` սույն կարգի 1-ին կետում նշված յուրաքանչյուր առարկայի դասավանդման դեպքում:

i

5. Հաստատության լիազոր մարմնի տվյալ բյուջետային միջոցառման համար պատասխանատու ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտի դրությամբ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետև` ԿԿՏՀ) ներբեռնում է միջոցառման շահառու հանդիսացող անձանց մասին տեղեկությունը, ուսումնասիրում դրանցում առկա ոչ ֆինանսական ցուցանիշները և.

1) առարկություններ չունենալու դեպքում գլխավոր քարտուղարին (կամ աշխատակազմի ղեկավարին) է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր եզրակացությունը և վերջնական ամփոփ ցուցակները, որոնք սահմանված կարգով ներկայացվում են ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը.

2) առարկություններ ունենալու դեպքում հաստատությանը տեղյակ է պահում ԿԿՏՀ մուտքագրված տվյալների անճշտության մասին, որը պարտավոր է երեք աշխատանքային օրվա ընթացքում շտկել տվյալները: Նշված ժամկետում տվյալների չշտկման դեպքում համապատասխան գրությամբ հաստատությանը տեղյակ է պահվում չշտկված տեղեկության մասով ֆինանսավորում չտրամադրվելու մասին, իսկ տվյալների շտկման դեպքում գլխավոր քարտուղարին (կամ աշխատակազմի ղեկավարին) է ներկայացնում նշված տեղեկության վերաբերյալ իր եզրակացությունը և վերջնական ամփոփ ցուցակները, որոնք սահմանված կարգով ներկայացվում են ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանմանը:

(5-րդ կետը փոփ. 11.10.2023 թիվ 130-Ն հրաման)

6. Հաստատության լիազոր մարմնի ֆինանսաբյուջետային գործընթացն իրականացնող ստորաբաժանումը ուսումնասիրում է սույն կարգի 5-րդ կետում նշված և ստորաբաժանմանը մակագրված տեղեկությունում առկա ֆինանսական ցուցանիշները և.

1) առարկություն չունենալու դեպքում նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում հաստատությունների հետ կնքվող պայմանագրերի նախագծերը,

2) առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է դրանք լրամշակման:

7. Հաստատությունները սույն կարգով սահմանված լրավճարները ուսուցիչներին են փոխանցում ամենամսյա պարբերականությամբ, ինչպես նաև հաստատության լիազոր մարմնին եռամսյա պարբերականությամբ ներկայացնում են հաշվետվություններ ոչ ֆինանսական և ֆինանսական ցուցանիշների կատարման վերաբերյալ:

8. Սահմանել, որ.

i

1) հունվար կամ սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտից հետո սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուների ցանկում նոր շահառու ավելանալու դեպքում վերջինիս տրամադրվող լրավճարը տրվում է սույն կարգի 2-րդ կետում նշված շահառու հանդիսանալու օրվանից սկսած,

2) սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուների ցանկից շահառուի դուրս գալու դեպքում վերջինս զրկվում է սույն կարգով լրավճար ստանալու իրավունքից սույն կարգի 2-րդ կետում նշված շահառու չհանդիսանալու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

(8-րդ կետը փոփ. 11.10.2023 թիվ 130-Ն, 15.07.2024 թիվ 56-Ն հրամաններ)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 18 օգոստոսի 2023 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
16.08.2023
N 108-Ն
Հրաման