Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0544.230902

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 սեպտեմբերի 2002 թվականի N 544-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի 2002 թվականի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով 2002 թվականի սեպտեմբերի 25-30-ը ԱՄՆ գործուղել Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակություն հետևյալ կազմով`

 

    Վ. Խաչատրյան    - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար

                      (պատվիրակության ղեկավար)

 

Վ. Ներսիսյանց  - ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական

(պատվիրակության ղեկավարի տեղակալ)

 

    Տ. Սարգսյան     - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

 

    Ա. Բարոյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի գլխավոր

                      խորհրդական

 

    Ա. Էմին         - թարգմանիչ

 

2. Վ. Խաչատրյանի, Ա. Բարոյանի և Ա. Էմինի գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների, Վ. Ներսիսյանցինը` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների, իսկ Տ. Սարգսյանինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի (այդ թվում` հյուպատոսական, սրահի և սարքավորումների վարձակալության, բանկային միջնորդավճարի, թարգմանչի վարձատրության հետ կապված ծախսերը):

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության ԱՄՆ մեկնելու հետ կապված հարցերը:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն ԱՄՆ գործուղելու մասին» N 483-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
23.09.2002
N 544-Ա
Որոշում