Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱ ...

 

15.11.2025 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1744-Ն

 

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1112-Ն ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1292-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

7. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

(7-րդ գլուխն ուժը կորցնելու է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 27.12.2024 թիվ 2080-Ն որոշում)

 

84. Սույն գլխով սահմանված սննդամթերքի տեսակներից յուրաքանչյուրի տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք*Օ բանաձևով, որտեղ Ը-ն սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի համար անհրաժեշտ սննդամթերքի տվյալ տեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` տվյալ կազմակերպության շահառուների պլանային թիվը, Ք-ն` հերթական համարի դիմաց նշված օրական չափաբաժինը, իսկ Օ-ն` տվյալ տարվա աշխատանքային օրերի թիվը: Միաժամանակ, ելնելով խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկություններից, սննդի կազմակերպման ծառայությունը կարող է իրականացվել ինչպես ցերեկային կենտրոնի կողմից, այնպես էլ պատվիրակման կամ գնման միջոցով: Անկախ վերոհիշյալ հանգամանքից, շահառուին հատկացվող սննդամթերքի բազմազանությունը սահմանվում է սույն կետով, այն է`

 

._____________________________________________________________________.

|հ/հ |Սննդամթերքի անվանում       |Օրական չափաբաժին (գրամներով)` զտաքաշ|

|    |                           |բացառությամբ սննդամթերքի նշված      |

|    |                           |տեսակներ                            |

|____|___________________________|____________________________________|

|1.  |հաց                        |150                                 |

|____|___________________________|____________________________________|

|2.  |հանքային ջուր կամ հյութ    |100                                 |

|    |(հաշվարկը` միլիլիտրով)     |                                    |

|____|___________________________|____________________________________|

|3.  |բանջարեղեն                 |60                                  |

|____|___________________________|____________________________________|

|4.  |հրուշակեղեն                |50                                  |

|____|___________________________|____________________________________|

|5.  |երշիկ                      |50                                  |

|____|___________________________|____________________________________|

|6.  |պանիր                      |40                                  |

|____|___________________________|____________________________________|

|7.  |շաքարավազ                  |40                                  |

|____|___________________________|____________________________________|

|8.  |կարագ                      |30                                  |

|____|___________________________|____________________________________|

|9.  |ջեմ կամ մուրաբա            |25                                  |

|____|___________________________|____________________________________|

|10. |սուրճ կամ թեյ              |5                                   |

._____________________________________________________________________.

(84-րդ կետը փոփ. 28.12.2023 թիվ 2332-Ն որոշում)

 

8. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆԸ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱԳՈՒՍՏՈՎ, ԿՈՇԿԵՂԵՆՈՎ ԵՎ ԱՆԿՈՂՆԱՅԻՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՎ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱՐՏԱՀԱԳՈՒՍՏՈՎ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԻՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

(8-րդ գլուխն ուժը կորցրել է 27.12.2024 թիվ 2080-Ն որոշում)

 

9. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՔՐ ՏԱՆԸ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՄԱՔՐԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՍՊԱՍՔԻ ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

(9-րդ գլուխն ուժը կորցրել է 27.12.2024 թիվ 2080-Ն որոշում)

 

10. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՄԱՔՐԻՉ ՆՅՈՒԹԵՐԻ, ՍՊԱՍՔԻ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ԻՐԵՐԻ ՄԻՋԻՆ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

(10-րդ գլուխն ուժը կորցնելու է «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված խնամքի տրամադրման նվազագույն չափորոշիչները սահմանող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից` 27.12.2024 թիվ 2080-Ն որոշում)

 

89. Սույն գլխով սահմանված հագուստի, կոշկեղենի և անկողնային պարագաների տարեկան քանակը հաշվվում է Ը=Շ*Ք բանաձևով, որտեղ Ը-ն շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ փոքր տան համար անհրաժեշտ ապրանքատեսակի ընդհանուր քանակն է, Շ-ն` շահառուների պլանային թիվը` բաժանած քսանհինգի, Ք-ն` հերթական համարի դիմաց նշված ապրանքի քանակը: Ընդհանուր քանակը ոչ ամբողջական լինելու դեպքում` կլորացումը դեպի վեր:

 

.________________________________________________________________.

|հ/հ|Պարագայի կամ նյութի անվանում |Չափի        |Քանակ` 25        |

|   |                             |միավոր      |շահառուի         |

|   |                             |            |հաշվարկով        |

|___|_____________________________|____________|_________________|

|1. |անձեռոցիկ                    |տուփ        |300              |

|___|_____________________________|____________|_________________|

|2. |զուգարանի թուղթ              |հատ         |300              |

|___|_____________________________|____________|_________________|

|3. |հեղուկ օճառ` լվացվելու       |լիտր        |12               |

|___|_____________________________|____________|_________________|

|4. |ձեռքի թղթե սրբիչ             |հատ         |24               |

|________________________________________________________________|

|Ընդհանուր օգտագործման համար                                     |

|________________________________________________________________|

|5. |աղբառիչ                      |հատ         |3                |

|___|_____________________________|____________|_________________|

|6. |աման լվացող հեղուկ           |լիտր        |100              |

|___|_____________________________|____________|_________________|

|7. |ապակյա սափոր                 |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|8. |ավել                         |հատ         |36               |

|___|_____________________________|____________|_________________|

|9. |ափսե դեսերտի                 |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|10.|ափսե ճաշի                    |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|11.|դանակ                        |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|12.|թեյի բաժակ                   |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|13.|թեյի գդալ                    |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|14.|խողովակներ մաքրող միջոց      |լիտր        |1                |

|___|_____________________________|____________|_________________|

|15.|համեմունքների տարաներ        |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|16.|հյութի բաժակ                 |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|17.|հոտազերծիչ                   |հատ         |2                |

|___|_____________________________|____________|_________________|

|18.|ճաշի գդալ                    |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|19.|մաքրող կտորներ               |հատ         |48               |

|___|_____________________________|____________|_________________|

|20.|մաքրող փոշի                  |կգ          |6                |

|___|_____________________________|____________|_________________|

|21.|միջատասպան                   |հատ         |1                |

|___|_____________________________|____________|_________________|

|22.|շաքարավազի տարա              |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|23.|պատառաքաղ                    |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|24.|ռետինե ձեռնոց                |զույգ       |36               |

|___|_____________________________|____________|_________________|

|25.|սանհանգույց մաքրող խոզանակ   |հատ         |1                |

|___|_____________________________|____________|_________________|

|26.|սանհանգույց մաքրող հեղուկ    |լիտր        |100              |

|___|_____________________________|____________|_________________|

|27.|սեղանի սփռոց                 |հատ         |2                |

|___|_____________________________|____________|_________________|

|28.|սուրճի բաժակ` ափսեով         |հատ         |5                |

|___|_____________________________|____________|_________________|

|29.|սպունգ աման լվանալու         |հատ         |18               |

|___|_____________________________|____________|_________________|

|30.|սպունգի սպիրալ               |հատ         |18               |

|___|_____________________________|____________|_________________|

|31.|սրբիչ                        |հատ         |2                |

|___|_____________________________|____________|_________________|

|32.|քլորամին կամ այլ ախտահանիչ   |կգ          |24               |

|   |նյութեր                      |            |                 |

.________________________________________________________________.

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2022 թվականի նոյեմբերի 10-ի

N 1744-Ն որոշման

 

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԻ ՁԵՎԸ ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

(3-րդ հավելվածն ուժը կորցրել է 14.11.2025 թիվ 1614-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2022 թվականի նոյեմբերի 10-ի

N 1744-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՏԱՐԵՑ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

(4-րդ հավելվածն ուժը կորցրել է 14.11.2025 թիվ 1614-Ն որոշում)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.2022
N 1744-Ն
Որոշում