Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄ ...

 

01.01.2021 -

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 օգոստոսի 2002 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1101-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ (ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ↩

(որոշման վերանգիրը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն, 04.06.20 թիվ 1023-Ն որոշումներ)

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (1-ին կետն ուժը կորցրել է 01.01.2021 թվականից` 04.06.20 թիվ 1023-Ն որոշում)↩

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել նշված հողերի կադաստրային գնահատման վերահաշվարկի կատարումը և դրա տրամադրումը Հայաստանի Հանրապետության մարզպետներին:

i

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 01.01.2021 թվականից` 04.06.20 թիվ 1023-Ն որոշում)↩

i

3.1. Հայաստանի Հանրապետության համայնքներում գտնվող, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին) N 462 որոշման հավելվածում ընդգրկված համայնքների, հողերից գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը (անօգտագործելի) յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գնահատվում են առանձին, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ 1997 թվականի համար սահմանված գործակցով հաշվարկված, գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված զուտ եկամուտներով և կադաստրային գներով` համաձայն N 2 հավելվածի:↩

(3.1-ին կետը լրաց. 13.10.05 թիվ 1656-Ն, փոփ. 04.06.20 թիվ 1023-Ն որոշումներ)

3.2. Որոշման N 2 հավելվածով նախատեսված գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտները և կադաստրային գները հիմք են հանդիսանում, համապատասխանաբար, հողի հարկի հաշվարկման, ինչպես նաև օտարելու (այդ թվում` ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքերում` վաճառքի կամ մեկնարկային գների, վարձավճարի որոշման համար:

(3.2-րդ կետը լրաց. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

i

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշման 1-ին կետի «բ» ենթակետը և 2002 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 474 որոշումը:

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոիլիսի 31
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2002 թվականի հուլիսի 25-ի
N 1101-Ն որոշման
↩

  

ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ (ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ) ԳՏՆՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ (ԱՆՕԳՏԱԳՈՐԾԵԼԻ) ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ↩

(վերնագիրը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

 

1. Հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված հողերը գնահատվում են տվյալ համայնքի տնամերձ հողամասերի, անջրդի վարելահողերի, խոտհարքների և արոտների հաշվեկշռային միջին արժեքների չափերով` հետևյալ բանաձևով`↩

 

Ա = (Ա1 x S1 + Ա2 x Տ2 + Ա3 x Տ3 + Ա4 x Տ4)

(Տ1 + Տ2 + Տ3 + Տ4) x 25,

 

 

որտեղ`

Ա-ն տվյալ հողակադաստրային շրջանի մեկ հեկտարի կադաստրային գինն է,

Ա1-ը տնամերձ հողամասերի մեկ հեկտարի զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ1-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների տնամերձ հողամասերի ընդհանուր մակերեսն է (հա),

Ա2-ը անջրդի վարելահողերի մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ2-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների անջրդի վարելահողերի ընդհանուր մակերեսն է (հա),

Ա3-ը գյուղամերձ խոտհարքների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ3-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների գյուղամերձ խոտհարքների ընդհանուր մակերեսն է (հա),

Ա4-ը գյուղամերձ արոտների մեկ հեկտարի միջին զուտ եկամուտն է (տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների համար),

Տ4-ը տվյալ հողակադաստրային շրջանում ընդգրկված համայնքների գյուղամերձ արոտների ընդհանուր մակերեսն է (հա):

(1-ին կետը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

2. Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի) զուտ եկամուտների և կադաստրային գների հաշվարկման համար հիմք են ընդունվում յուրաքանչյուր հողագնահատման շրջանների համար գյուղատնտեսական նշանակության հողերից` V (հինգերորդ) խմբի արոտների հողատարածքներով կշռված միջին զուտ եկամուտներն ու կադաստրային գները` համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

(1-ին հավելվածը փոփ. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի հուլիսի 25-ի
N 1101-Ն որոշման

 

Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը Գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի (անօգտագործելի)` Հողագնահատման շրջանը և ընդգրկված մարզերը Գյուղատնտեսական նշանակության այլ  հողատեսքերի (անօգտագործելի)`
զուտ եկամուտը           (դրամ/հեկտար) կադաստ-
րային գինը
(դրամ/հա)
զուտ եկամուտը
(դրամ/հեկտար)
կադաստրային գինը  (դրամ/հա)
Մերձարաքսյան  (ՀՀ Արարատի և Արմավիրի մարզեր) 2300 57500.0 Սևան   (ՀՀ Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր) 4300 107500.0
Ուրց-Կոտայք-Շամիրամ (ՀՀ Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի մարզեր) 2700 67500.0 Ներքին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր) 5300 132500.0
Կոտայք-Թալին  (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր) 3200 80000.0 Վերին Դեբեդ-Աղստև (ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Լոռու մարզեր) 6000 150000.0
Վեդի-Ներքին Արփա  (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր) 2500 62500.0 Փամբակ-Ներքին Ձորագետ 
(ՀՀ Լոռու մարզ)
5900 147500.0
Ուրց-Վայոց ձոր  (ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզեր) 2700 67500.0 Վերին Ձորագետ  (ՀՀ  Լոռու մարզ) 6100 152500.0
Ախուրյան-Սպիտակ (ՀՀ Շիրակի և Լոռու մարզեր) 3600 90000.0 Սյունիք  (ՀՀ Սյունիքի մարզ) 2800 70000.0
Աշոցք (ՀՀ Շիրակի մարզ) 4500 112500.0 Որոտան  (ՀՀ Սյունիքի մարզ) 5000 125000.0
Ապարան-Հրազդան  (ՀՀ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզեր) 5100 127500.0

(2-րդ հավելվածը լրաց. 13.10.05 թիվ 1656-Ն որոշում)

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2002
N 1101-Ն
Որոշում