ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2021 թվականի N 151-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 840-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 840-Ա որոշման հավելվածի`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա.»Ա. Հարությունյան - «Ս.Հ.Մ.Ֆ.Ա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Բադալյան - «Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)» բառերով,
բ. «Տ. Գալստյան - «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Պողոսյան - «Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ (համաձայնությամբ)» բառերով.
3) «ՈՒսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Վ. Էլբակյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կառավարում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Կիրակոսյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Անասնաբուժություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող» բառերով,
բ. «Ք. Խուրշուդյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Հողաշինարարություն, հողային կադաստր» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Գ. Հարությունյան - «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2021 թ. փետրվարի 22-ի
N 151-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հունիսի 27-ի
N 840-Ա որոշման
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ս. Խանդանյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Տ. Գաբրիելյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Գ. Գևորգյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Գ. Սարգսյան - ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ
Զ. Մաթևոսյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական
Գ. Մամիկոնյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
խորհրդական
Ա. Հովսեփյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի
խորհրդական»: