Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 ապրիլի 2021 թվականի N 633-Ն

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ սույն որոշման հավելվածով նախատեսված` Արցախի Հանրապետության կառավարությանն աջակցություն տրամադրելու վերաբերյալ համաձայնագրի պայմաններին:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին Հայաստանի Հանրապետության անունից ստորագրելու սույն որոշման հավելվածով նախատեսված համաձայնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2021 թ. ապրիլի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2021 թվականի ապրիլի 22-ի

N 633-Ն որոշման

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արցախի Հանրապետության կառավարությունը,

կարևորելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետությունում գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակահարմարությունը,

ստորագրեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն համաձայնագրով Արցախի Հանրապետության կառավարությունը ստանձնում է պարտավորություն` հաստատելու միջոցառումների ծրագիր, որի նպատակն է աջակցել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով գույքային (այդ թվում` գույքային իրավունքի) վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված գույքային (այդ թվում` գույքային իրավունքի) վնասները չեն ներառում բնակելի անշարժ գույքը, ինչպես նաև բնակելի անշարժ գույք ձեռք բերելու նպատակով ստանձնած հիփոթեքային վարկերի պարտավորությունները և բնակելի անշարժ գույքի նկատմամբ այլ գույքային իրավունքները:

 

Հոդված 2

 

Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Արցախի Հանրապետության կառավարությանը հատկացվելիք միջպետական վարկից մինչև 10 տարի կնախատեսվեն տարեկան մինչև 10 մլրդ դրամ դրամական միջոցներ, որոնց հաշվին կսպասարկվեն սույն համաձայնագրով սահմանված` Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական պարտավորությունները:

 

Հոդված 3

 

Արցախի Հանրապետությունում գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագրով նախատեսված նպատակներով Արցախի Հանրապետության կառավարության կողմից թողարկված պարտքային փաստաթղթերի պայմանները չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության պարտատոմսերի պայմաններից առավել բարենպաստ և հանրագումարային արդյունքում չպետք է գերազանցեն սույն համաձայնագրով նախատեսված ընդհանուր հատկացման գումարը:

 

Հոդված 4

 

Սույն համաձայնագրի շրջանակներում աջակցության ծրագրերի վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության կողմից եռամսյակային պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացվում է հաշվետվություն:

 

Հոդված 5

 

Սույն համաձայնագրի դրույթները կարող են վերանայվել և (կամ) փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության փոխադարձ համաձայնությամբ: Այդ փոփոխությունները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք կկազմեն սույն համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 6

 

Սույն համաձայնագիրը ստորագրվել է Երևանում 2021 թվականի ապրիլի ___- ին` երկու հավասարազոր բնօրինակով:

 

Հոդված 7

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.04.2021
N 633-Ն
Որոշում