Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 ապրիլի 2021 թվականի N 656-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու հետ կապված խնդիրների լուծման միջոցառումների մասին» N 1575-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) որոշման նախաբանը «համապատասխան» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ` կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության» բառերով.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին կետով նախատեսված աշխատանքները յուրաքանչյուր տարի իրականացվում են Աբովյանի տարածաշրջանի ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից:».

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով.

i

«5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հ3, Երևան-Գառնի-Գեղարդ ավտոմոբիլային ճանապարհի սողանքային կմ15+000-կմ16+800 հատվածի անցանելիության ապահովման ամենամյա աշխատանքները յուրաքանչյուր տարի մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել Աբովյանի տարածաշրջանի ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունից` չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:».

4) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

i

._________________________________________________________________________.

|1. |Հ3, Երևան-Գառնի-Գեղարդ       |ՀՀ տարածքային  |Յուրա-   |ՀՀ պետական   |

|   |ավտոմոբիլային ճանապարհի      |կառավարման և   |քանչյուր |բյուջե       |

|   |սողանքային կմ15+000-կմ16+800 |ենթակառուց-    |տարի     |             |

|   |հատվածի անցանելիության       |վածքների       |ապրիլի   |             |

|   |ապահովման ամենամյա           |նախարարություն |1-ից     |             |

|   |աշխատանքների իրականացում     |               |մինչև    |             |

|   |                             |               |նոյեմբերի|             |

|   |                             |               |16-ը     |             |

._________________________________________________________________________.

»:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետի պաշտոնակատար    Տ. Ավինյան

 

2021 թ. ապրիլի 29

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 ապրիլի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.04.2021
N 656-Ն
Որոշում