Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

27 ապրիլի 2021 թվականի N 48-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի ԹԻՎ 104-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

i

Հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը, 47-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հունիսի 21-ի ««Հարկադիր կատարողի կողմից պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա արգելանք դնելու նպատակով բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների ձևերը» սահմանելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 520-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 104-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշմամբ հաստատված հավելվածի Ձև 1-ը, Ձև 2-ը, Ձև 3-ը, Ձև 4-ը և Ձև 5-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

3. Սույն Որոշման պաշտոնական հրապարակումից հետո շահագրգիռ կողմերը պետք է ապահովեն Որոշմամբ կատարված փոփոխությունների Ծրագրային ապահովման աշխատանքները` մինչև սույն Որոշման ուժի մեջ մտնելը:

Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի նախագահ              Մ. Գալստյան

2021 թ. ապրիլի 29

Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի ապրիլի 27-ի

թիվ 48-Ն որոշմամբ

Ձև 1

Հաղորդագրություն __________________

    թիվ              (ունիկալ համար)

ՈՐՈՇՈՒՄ ____ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    ____ ______________ 20 թ.                      ք. ________________

ՀԿԱԾ _____________________ բաժնի _____________________ /բաժանմունքի/

_____________________________________________________ուսումնասիրելով

(պաշտոնը, անունը, ազգանունը)

20 թ. հարուցված թիվ ________ կատարողական վարույթի նյութերը`

ՊԱՐԶԵՑԻ

(կատարողական թերթի պահանջը, կատարողական մակագրության թերթի պահանջը կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտի պահանջը)

______________________________________________________________________

Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

1. ________________ ________________________________ ____________

       (գումարը թվերով)       (գումարը տառերով)           (արժույթը)

ընդհանուր գումարով դրամական միջոցների չափով

1.1 դրամական միջոցների__________ %-ի չափով*

* Եթե գումար նշված չէ, նշվում է դրամական միջոցների %-ի չափը:

1.2 _________________________________ բանկային հաշվի (հաշիվների) վրա

(նշվում է բանկային հաշվի համարը)

առկա դրամական միջոցների ____ %-ի չափով

արգելանք դնել պարտապան

______________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները,

ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք (առկայության դեպքում), բնակության

վայրի հասցեն, իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի տեսակը`

ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ, ռեզիդենտի դեպքում` ՀՎՀՀ, ոչ ռեզիդենտի

դեպքում` գրանցման համար, գտնվելու վայրի հասցեն)

________________________________________________ -ի բանկային հաշիվներում` ըստ հերթականության, ըստ տեսակի * * * առկա և դեռևս չարգելադրված դրամական միջոցների վրա,

որից  _____________________  ___________________________

            (գումարը թվերով)            (գումարը տառերով)

դրամական միջոցները որպես կատարողական թերթով, անբողոքարկելի դարձած վարչական ակտով և կատարողական մակագրության թերթով նախատեսված գումար և

__________________  ______________________ դրամական միջոցները` որպես

    (գումարը թվերով)       (գումարը տառերով)    կատարողական ծախսեր:

2. Բանկի անվանումը ___________________________________________________

Պարտապանի ընթացիկ բանկային հաշիվներում դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում արգելանք դնել պարտապանի, ավանդներում, այլ բանկային հաշիվներում` ըստ հերթականության, ինչպես նաև մետաղական հաշիվներում առկա և դեռևս չարգելադրված դրամական միջոցների վրա` մինչև սույն որոշման 1-ին կետում նշված չափով ընդհանուր գումարի ապահովումը:

3. Պարտապանի բանկային հաշիվների ներքո բացել ներքին ենթահաշիվներ և դրանց մուտքագրել _____________________________________ հաշվի (նշվում է բանկային հաշվի համարները) համար(ներ)ից ստացված և արգելադրված, ինչպես նաև հետագայում ստացվող միջոցները, ինչպես նաև պետական աջակցության հատուկ հաշիվներից (որոնք արգելադրման ենթակա չեն) ստացված կամ հետագայում ստացվող միջոցները: Սույն կետով նախատեսված ենթահաշիվները սպասարկվում են համապատասխան բանկային կամ այլ հաշվի բացման և սպասարկման պայմանագրի հիման վրա` նույն պայմաններով ու կարգով, առանց որևէ լրացուցիչ վճարի գանձման, ընդ որում, ենթահաշիվներին մուտքագրված գումարները պարտապանը կարող է կանխիկացնել կամ այլ կերպ ազատ տնօրինել բանկի և դրա մասնաճյուղերի տարածքում, իսկ հնարավորության դեպքում` նաև համապատասխան բանկային հաշվի համար տրված վճարային քարտի միջոցով (վճարային քարտով վճարումները կարող են իրականացվել բացառապես ենթահաշվի միջոցով):

4. Տեղեկացնել պարտապանի ընթացիկ բանկային հաշվին կամ ավանդներին (ներառյալ` նոր բացված) հետագայում մուտքագրվող դրամական միջոցների (բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված ենթահաշիվներին մուտքագրվող միջոցների), ինչպես նաև արգելանքից ազատվող այն դրամական միջոցների մասին, որոնք արգելադրված են եղել արգելանք դնելու մասին այլ որոշում(ներ)ով (նշելով գումարի չափը), և արգելանք դնել դրանց վրա` մինչև սույն որոշման 1-ին կետում նշված չափով ընդհանուր գումարի ապահովումը:

Մուտքագրվող միջոցները ենթակա են արգելադրման___________: * *

(այո, ոչ)

** «Այո» չի կարող նշվել, եթե 1-ին կետում նշվել է դրամական միջոցների %-ի չափ:

*** «Ըստ տեսակի» դեպքում բանկը պետք է նշում կատարի տվյալ հաշվի տեսակի մասին, սակայն չպետք է հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվություն փոխանցի: Առկա դրամական միջոցները գրավադրված լինելու դեպքում` բանկը պետք է նշում կատարի նաև այդ մասին:

5. Ծառայությունից արգելանք կիրառելու մասին որոշում ստանալու դեպքում բանկն արգելանքը կիրառում է ստորև նշված հերթականությամբ (նախորդ հերթի հաշիվներում դրամական միջոցներ չունենալու կամ նման հաշիվներում պարտավորության չափով մնացորդ չունենալու պարագայում` բանկը հաջորդ հերթում առկա դրամական միջոցներն արգելադրում է պարտավորության չափը չբավարարող մասով).

. Ընթացիկ բանկային հաշիվներում` բացառությամբ ընթացիկ բանկային հաշիվների, որոնց կցված է քարտ և/կամ հանդիսանում է ավանդային հաշիվ, ՀՀ դրամով առկա դրամական միջոցները,

. Ընթացիկ բանկային հաշիվներում` բացառությամբ ընթացիկ բանկային հաշիվների, որոնց կցված է քարտ և/կամ հանդիսանում է ավանդային հաշիվ, արտարժույթով առկա դրամական միջոցները,

. Ընթացիկ բանկային հաշիվներում, որոնց կցված է քարտ (բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օվերդրաֆտ և բացակայում է դրական մնացորդ), ՀՀ դրամով առկա դրամական միջոցները,

. Ընթացիկ բանկային հաշիվներում, որոնց կցված է քարտ (բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օվերդրաֆտ և բացակայում է դրական մնացորդ), արտարժույթով առկա դրամական միջոցները,

. Ավանդներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցները,

. Ավանդներում արտարժույթով առկա դրամական միջոցները,

. Մետաղական հաշիվներ:

Արտարժութային միջոցների արգելանքի դեպքում արգելադրվում է տվյալ հաշվի արժույթով:

5.1. Սույն որոշումը ստանալուց հետո բանկը պարտավոր է առավելագույնը 4 աշխատանքային օրվա ընթացքում կատարել որոշման պահանջները և ուղարկել պատասխան հաղորդագրություն:

6. Մինչև արգելանք դնելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

7. Նախկինում միևնույն անձի վերաբերյալ միևնույն կատարողական վարույթի համարով կայացված որոշումները ուժը կորցրած են ճանաչվում սույն որոշման ստացման պահից:

Որոշման պատճենն ուղարկել կողմերին, բանկին:

Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

Հարկադիր կատարող _____________________  _____________________

                        (անուն, ազգանուն)        (ստորագրություն)

Ձև 2

Հաղորդագրություն թիվ ______

ՈՐՈՇՈՒՄ ____ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    ____ ______________ 20 թ.                      ք. ________________

ՀԿԱԾ ______________________ բաժնի _____________________ /բաժանմունքի/

______________________________________________________ ուսումնասիրելով

(պաշտոնը, անունը, ազգանունը)

20 թ. հարուցված թիվ ________ կատարողական վարույթի նյութերը`

ՊԱՐԶԵՑԻ

(կատարողական թերթի պահանջը, կատարողական մակագրության թերթի պահանջը կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտի պահանջը)

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

1. _________________ _________________ ____________ ՀՀ դրամ ընդհանուր

(գումարը թվերով) (գումարը տառերով) (արգելադրված գումարի չափով

                                           միջոցի       (այդ թվում **),

                                           տեսակ **)

1.1 դրամական միջոցների ** __________ %-ի չափով *

* Եթե գումար նշված չէ, նշվում է դրամական միջոցների %-ի չափը:

** Եթե բռնագանձվում է տարբեր տեսակի արգելադրված միջոցներ` պետք է ավելացվեն տողեր` նշելով ավելացված տողում բռնագանձման ենթակա միջոցի տեսակը, գումարի չափը, արժույթը (կամ %-ը):

1.2 ________________________________ բանկային հաշվի (հաշիվների) ** վրա

(նշվում է բանկային հաշվի համարը)

դրամական միջոցների _____ %-ի չափով բռնագանձում տարածել պարտապան`

______________________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները,

ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք (առկայության դեպքում),

բնակության վայրի հասցեն, իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական

անձի տեսակը` ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ, ռեզիդենտի դեպքում` ՀՎՀՀ, ոչ

ռեզիդենտի դեպքում` գրանցման համար, գտնվելու վայրի հասցեն)

_________________________________________________________-ի` թիվ ______ հաղորդագրությամբ արգելադրված դրամական միջոցների, ինչպես նաև ընթացիկ բանկային հաշիվներում և ավանդներում (որոնցում առկա դրամական միջոցները չեն հանդիսանում գրավի առարկա` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի) առկա և մինչև սույն կատարողական վարույթը չարգելադրված, ինչպես նաև հետագայում մուտքագրվող (ներառյալ` նոր բացված հաշիվներին կամ ավանդներին) դրամական միջոցների (բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված ենթահաշիվներին մուտքագրվող միջոցների) վրա, որից

__________________ __________________ ՀՀ դրամը որպես կատարողական թերթով

(գումարը թվերով)  (գումարը տառերով)

նախատեսված` բռնագանձման ենթակա գումար և

________________ __________________ ՀՀ դրամը` որպես կատարողական ծախսեր:

(գումարը թվերով)  (գումարը տառերով)

2. Պարտապանի բանկային հաշիվների ներքո բացել ներքին ենթահաշիվներ և դրանց մուտքագրել ______________________________________________________ հաշվի (նշվում է բանկային հաշվի համարները) համար(ներ)ից ստացված և արգելադրված, ինչպես նաև հետագայում ստացվող միջոցները, ինչպես նաև պետական աջակցության հատուկ հաշիվներից (որոնք արգելադրման ենթակա չեն) ստացված կամ հետագայում ստացվող միջոցները: Սույն կետով նախատեսված ենթահաշիվներն սպասարկվում են համապատասխան բանկային կամ այլ հաշվի բացման և սպասարկման պայմանագրի հիման վրա` նույն պայմաններով ու կարգով, առանց որևէ լրացուցիչ վճարի գանձման, ընդ որում, ենթահաշիվներին մուտքագրված գումարները պարտապանը կարող է կանխիկացնել կամ այլ կերպ ազատ տնօրինել բանկի և դրա մասնաճյուղերի տարածքում, իսկ հնարավորության դեպքում` նաև համապատասխան բանկային հաշվի համար տրված վճարային քարտի միջոցով (վճարային քարտով վճարումները կարող են իրականացվել բացառապես ենթահաշվի միջոցով):

3. Բանկի անվանումը __________________________

սույն որոշման 1-ին կետով նախատեսված դրամական միջոցները փոխանցել _____________________________ գանձապետական բաժանմունքի ՀԿԱԾ __________________________________ բաժնի ____________ հաշվին:

4. Եթե սույն կատարողական վարույթի հետ կապված` բանկում կան պարտապանի արգելադրված միջոցներ, ապա սույն որոշման 1-ին կետով նախատեսված ընդհանուր գումարը բռնագանձելուց հետո ______________________________________ ազատել

(նշվում է գումարի չափը) արգելանքից:

5. Պարտապանի տվյալներում, հաղորդագրության մեջ նշված այլ տվյալներում անճշտությունները հայտնաբերելու, արգելադրման հաղորդագրությունը նախապես ստացած չլինելու դեպքում անհապաղ հայտնել ՀԿԱԾ-ին: Մինչև բռնագանձում տարածելը սույն որոշման մասին պարտապանին տեղեկացնելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

6. Նախկինում միևնույն անձի վերաբերյալ միևնույն կատարողական վարույթի համարով կայացված որոշումները ուժը կորցրած են ճանաչվում սույն որոշման ստացման պահից:

Որոշման պատճենը ուղարկել կողմերին, բանկին:

Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

7. Յուրաքանչյուր բանկին ուղարկվում է միայն, այդ բանկում արգելադրված միջոցների բռնագանձման մասին:

Հարկադիր կատարող _____________________ _____________________

                       (անուն, ազգանուն)      (ստորագրություն)

Ձև 3

Հաղորդագրություն թիվ ______

ՈՐՈՇՈՒՄ ____ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բանկի անվանումը ________________________________ ՀԿԱԾ ծառայության

________________բաժնի_______________________ /բաժանմունքի/

_______________________________________________________ ուսումնասիրելով

(պաշտոնը, անունը, ազգանունը)

20 թ. հարուցված թիվ _____ կատարողական վարույթի հետ կապված նյութերը`

ՊԱՐԶԵՑԻ

(կատարողական թերթի պահանջը, կատարողական մակագրության թերթի պահանջը կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտի պահանջը և արգելանքը մասնակի կամ ամբողջությամբ վերացնելու հիմքը)

_________________________________________________________________________

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28, 46, 47 և 67-րդ հոդվածներով _________ և/կամ 44.1-րդ հոդվածի կետով`

ՈՐՈՇԵՑԻ ՎԵՐԱՑՆԵԼ ԱՐԳԵԼԱՆՔԸ

Պարտապան`__________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք (առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն, իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի տեսակը` ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ, ռեզիդենտի դեպքում` ՀՎՀՀ, ոչ ռեզիդենտի դեպքում` գրանցման համար, իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն)

_______________________________________________________________ թիվ

հաղորդագրությամբ արգելադրված միջոցների ___________________ այդ թվում`

(մասնակի/ամբողջությամբ)

_________________ __________________ ___________________ ___________

(գումարը թվերով) (գումարը տառերով) (արգելադրված միջոցի (արժույթը) *

տեսակ)

_________________ __________________ ___________________ ___________

(գումարը թվերով) (գումարը տառերով) (արգելադրված միջոցի (արժույթը) *

տեսակ)

Մետաղական հաշիվներում առկա միջոցներ`

________________ __________________ ___________________ ___________

(գումարը թվերով) (գումարը տառերով) (արգելադրված միջոցի (Հարգը և

                                        տեսակ)              կշիռը)

_______________________

(Մետաղի տեսակը և գինը)

Գումարը լրացնելու նպատակով պարտապանի հաշիվների վրա հետագայում մուտքագրված դրամական միջոցներից, որոնց վրա արգելանք է դրվել

___________________________

(արգելանքը վերացնել)

* Տարբեր արժույթներով արգելադրման դեպքում ավելացվում են տողեր և նշված տեսքով լրացվում բոլոր արժույթների համար:

Որոշման պատճենն ուղարկել կողմերին, բանկին:

Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

Յուրաքանչյուր բանկին ուղարկվում է միայն, այդ բանկում արգելադրված միջոցները արգելանքից ազատելու մասին:

Հարկադիր կատարող _____________________ _____________________

                      (անուն, ազգանուն)        (ստորագրություն)

Ձև 4

Հաղորդագրություն թիվ ______

Ի պատասխան թիվ __________________ հաղորդագրության

ՊԱՐՏԱՊԱՆԻ ԱՐԳԵԼԱԴՐՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բանկի անվանումը _______________________________, ի կատարումն ՀԿԱԾ __________________________ բաժնի __________________________/բաժանմունքի/

__________________________________________________________________-ի

(պաշտոնը, անունը, ազգանունը)

______________________________________________________________________

(կիրառող մարմին, ամսաթիվ, համար, տեսակ` կատարողական թերթ, կատարողական

մակագրության թերթ կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտ)

հիման վրա «____» _________ 20 թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթով կայացված որոշման/հաղորդագրության, հայտնում ենք, որ

«____» _______________ 20 թ. դրությամբ

Պահանջվում էր արգելադրել

________________ _________________ ___________ ընդհանուր գումարով

(գումարը թվերով) (գումարը տառերով) (արժույթը) դրամական միջոցներ

դրամական միջոցների __________ %-ի չափով * դրամական միջոցներ

* Եթե գումար նշված չէ, նշվում է դրամական միջոցների %-ի չափը:

__________________________________ բանկային հաշվի (հաշիվների) վրա

(նշվում է բանկային հաշվի համարը)

դրամական միջոցների _____ %-ի չափով:

Պարտապան`__________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք (առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի տեսակը` ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ, ռեզիդենտի դեպքում` ՀՎՀՀ, ոչ ռեզիդենտի դեպքում` գրանցման համար, իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն)

______________________________________________________________________

«____» _______________ 20 թ. դրությամբ

ԱՐԳԵԼԱԴՐՎԵԼ Է

________________ _________________ __________ ընդհանուր գումարով

(գումարը թվերով) (գումարը տառերով) (արժույթը) դրամական միջոցներ, որից

_________ _________ _________________ ____________ _____________

Փոխարժեքը (գումարը (գումարը տառերով) (արժույթը) * (արգելադրված

              թվերով)                                  միջոցի տեսակ) **

_________ _________ _________________ ____________ _____________

Փոխարժեքը (գումարը (գումարը տառերով) (արժույթը) * (արգելադրված

              թվերով)                                  միջոցի տեսակ) **

Մետաղական հաշիվներում առկա միջոցներ

_________ ________ ____________ __________ ___________________

    Փոխարժեքը (գումարը (գումարը     (հարգը և   (արգելադրված միջոցի

              թվերով)  տառերով)     կշիռը)     տեսակ) **

(Մետաղի տեսակը և գինը)

Պարտապանի սույն միջոցները (ստորև նշված) գրավադրված են (կոդ` P)

_________ _________ _________________ ____________ _____________

Փոխարժեքը (գումարը (գումարը տառերով) (արժույթը) * (արգելադրված

              թվերով)                                  միջոցի տեսակ) **

* Տարբեր արժույթներով արգելադրման դեպքում ավելացվում են տողեր և նշված տեսքով լրացվում է բոլոր արժույթների համար:

** Արգելադրված միջոցի տեսակի վերաբերյալ բանկը պետք է դրանք կոդավորի (a` Ընթացիկ բանկային հաշիվներում` բացառությամբ ընթացիկ բանկային հաշիվների, որոնց կցված է քարտ և/կամ հանդիսանում է ավանդային հաշիվ, ՀՀ դրամով առկա դրամական միջոցները, b` Ընթացիկ բանկային հաշիվներում` բացառությամբ ընթացիկ բանկային հաշիվների, որոնց կցված է քարտ և/կամ հանդիսանում է ավանդային հաշիվ, արտարժույթով առկա դրամական միջոցները, c` Ընթացիկ բանկային հաշիվներում, որոնց կցված է քարտ (բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օվերդրաֆտ և բացակայում է դրական մնացորդ), ՀՀ դրամով առկա դրամական միջոցները, d` Ընթացիկ բանկային հաշիվներում, որոնց կցված է քարտ (բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է օվերդրաֆտ և բացակայում է դրական մնացորդ), արտարժույթով առկա դրամական միջոցները, e` ավանդներում ՀՀ դրամով առկա դրամական միջոցները, f` ավանդներում արտարժույթով առկա դրամական միջոցները, g` մետաղական հաշիվներում առկա միջոցներ` չնշելով մնացորդի չափ:): Եթե առկա դրամական միջոցները գրավադրված են, ապա բանկը պետք է նշում կատարի նաև գրավադրված լինելու փաստի մասին ևս, որը բնութագրվում է p կոդով:

Պարտապանի նկատմամբ առկա է նաև _____________ (նշել վարույթի թիվը) վարույթով արգելանքի պահանջ:

Գումարը չի արգելադրվել քանի որ նշված պարտապանի անձնական տվյալներում առկա են հետևյալ անճշտությունները`

Սխալ տվյալներ _________________________

Չարգելադրված միջոցները բացակայում են ______ (թիվ _____ հաղորդագրության (հաղորդագրությունների) հիման վրա առկա են _________________________

(նշվում է գումարի չափը) արգելադրված դրամական միջոցներ)

Հաշվեհամարը բացակայում է ________________________________

Ի սկզբանե կիրառված չի եղել միջոցների արգելանք` այդ մասին արգելադրման Որոշում (հաղորդագրություն) չի ստացվել______________________________________

Այլ (նշել) _________________________________________________

Բանկի վարչության նախագահ _________________ _________________

(գործադիր տնօրեն) (ստորագրություն)

    Գլխավոր հաշվապահ         ________________

                             (ստորագրություն)

Ձև 5

Հաղորդագրություն թիվ ______

Ի պատասխան թիվ __________________ հաղորդագրության

ՊԱՐՏԱՊԱՆԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Բանկի անվանումը _______________________________, ի կատարումն ՀԿԱԾ __________________________ բաժնի __________________________/բաժանմունքի/

__________________________________________________________________-ի

(պաշտոնը, անունը, ազգանունը)

______________________________________________________________________

(կիրառող մարմին, ամսաթիվ, համար, տեսակ` կատարողական թերթ, կատարողական

մակագրության թերթ կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտ)

հիման վրա «____» _________ 20 թ. հարուցված թիվ ________կատարողական վարույթով կայացված որոշման/հաղորդագրության, հայտնում ենք, որ

«____» _______________ 20 թ. դրությամբ

ՓԱՍՏԱՑԻ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ Է

_________________ __________________ ընդհանուր գումարով ՀՀ դրամ և

(գումարը թվերով) (գումարը տառերով)

փոխանցվել է __________________________________________________________ գանձապետական բաժանմունքի ՀԿԱԾ ____________________________________ բաժնի _________________________ հաշվին:

Եթե բռնագանձվող գումարը չի բավարարում, նշվում է պակաս բռնագանձված գումարը

_________________ __________________ ՀՀ դրամ

(գումարը թվերով) (գումարը տառերով)

Պահանջվում էր բռնագանձել

_________________ __________________ ընդհանուր գումարով ՀՀ դրամ:

(գումարը թվերով) (գումարը տառերով)

Պարտապան` _________________________________________________________

(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները, ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք (առկայության դեպքում), բնակության վայրի հասցեն, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), իրավաբանական անձի անվանումը, իրավաբանական անձի տեսակը` ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ, ռեզիդենտի դեպքում` ՀՎՀՀ, ոչ ռեզիդենտի դեպքում` գրանցման համար, իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն)

______________________________________________________________________

Պարտապանի նկատմամբ առկա է նաև _________ (նշել վարույթի թիվը) վարույթով բռնագանձման պահանջ:

Գումարը չի բռնագանձվել, քանի որ նշված պարտապանի անձնական տվյալներում առկա են հետևյալ անճշտությունները

Սխալ տվյալներ _________________________, այդ թվում արգելադրված միջոցի տեսակի կոդի սխալ` հաղորդագրության մեջ չի լրացվել կամ սխալ է նշվել_________

Չարգելադրված միջոցները բացակայում են ______ (թիվ _____ հաղորդագրության (հաղորդագրությունների) հիման վրա առկա են _________________________

(նշվում է գումարի չափը) արգելադրված դրամական միջոցներ)

Հաշվեհամարը բացակայում է ________________________________

Ի սկզբանե կիրառված չի եղել միջոցների արգելանք` այդ մասին հաղորդագրություն (Որոշում) չի ստացվել ----------------------------------

Այլ (նշել) ___________________________________________________

Բանկի վարչության նախագահ _________________ _________________

(գործադիր տնօրեն) (ստորագրություն)

    Գլխավոր հաշվապահ         _________________

                             (ստորագրություն)

Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2021 թվական:

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.04.2021
N 48-Ն
Որոշում