Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2021 թվականի N 729-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 274-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 14-ի «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգումը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 9-ի N 80 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 274-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

i

1) հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետը «նպատակահարմար չէ» բառերից հետո լրացնել «կամ անհնար է փաստել դրանց տնտեսական նպատակահարմարությունը` Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում գտնվելու և հասանելիության խոչընդոտների հանգամանքներով պայմանավորված,» բառերով.

2) հավելվածի 31-րդ կետը «ապահովիչ բնամասերում» բառերից հետո լրացնել

i

«, Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում» բառերով.

3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31.1-ին կետով.

i

«31.1. Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում գտնվող պինդ օգտակար հանածոների պաշարներն արտահաշվեկշռայինից վերագրվում են հաշվեկշռայինի կամ դուրս են գրվում Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի համարվող տարածքների և հասանելիության խոչընդոտների հետ կապված վեճերի կարգավորման դեպքում:».

i

4) հավելվածի 32-րդ կետը «այն դեպքում, եթե» բառերից հետո լրացնել «պինդ օգտակար հանածոների պաշարները գտնվում են սույն հավելվածի 31-րդ կետով սահմանված տարածքներում կամ» բառերով.

5) հավելվածի 47-րդ կետում «5» թիվը փոխարինել «10» թվով:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը տարածվում է որոշումն ուժի մեջ մտնելուց առաջ ծագած հարաբերությունների վրա ևս:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. մայիսի 6

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 մայիսի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.05.2021
N 729-Ն
Որոշում