Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի ԹԻՎ 337-Ն ՀՐԱՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

7 հուլիսի 2021 թվականի N 667-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի ԹԻՎ 337-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի ապրիլի 17-ի «Հիմնադրամների գործունեության մասին հաշվետվության օրինակելի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի փետրվարի 24-ի թիվ 58-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 337-Ն հրամանով հաստատված «Հավելված N 1»-ում (այսուհետև` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Հավելվածի Օրինակելի ձևի «8.2 Ծրագրի անվանումը» բառերը փոխարինել «8.2 Ստացված ֆինանսական միջոցների նպատակը» բառերով:

2) Հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«6. Հաշվետվության 5-րդ կետում լրացվում է Հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց քանակը:»

3) Հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Հաշվետվության 8-րդ կետում լրացվում են հաշվետու տարվա ընթացքում ֆինանսավորման աղբյուրները (ստացված դրամական միջոցների հանրագումարը) ըստ ֆինանսավորումն իրականացրած անձանց խմբերի` պետական և համայնքային բյուջեներից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, ներառյալ` անձեռնմխելի կապիտալի համալրման նպատակով տրամադրված դրամական միջոցները: Ընդ որում տվյալ խմբում մի քանի նպատակներով ֆինանսավորման առկայության դեպքում առանձին տողով նշվում է միայն ֆինանսավորման յուրաքանչյուր նպատակը և համապատասխան ֆինանսավորման չափը: Լրացուցիչ տողեր ավելացվում են 8.4 կետում առկա ստեղնի միջոցով:»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԷԴՎԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
07.07.2021
N 667-Ն
Հրաման