Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Դ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-49-Ո-112

2021թ.

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Ազգային ժողովի կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-265-Ն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 8-ի թիվ 1119-Ն որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով, 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվակազմերն ավելացնել`

1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` 8 դատավորով` ընդհանուր 70 դատավոր,

2) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` 1 դատավորով` ընդհանուր 11 դատավոր,

3) Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` 1 դատավորով` ընդհանուր 13 դատավոր,

4) Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` 1 դատավորով` ընդհանուր 10 դատավոր,

5) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` 1 դատավորով` ընդհանուր 7 դատավոր,

6) Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` 1 դատավորով` ընդհանուր 13 դատավոր,

7) Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` 1 դատավորով` ընդհանուր 13 դատավոր,

8) Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` 1 դատավորով` ընդհանուր 7 դատավոր,

9) Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` 1 դատավորով` ընդհանուր 10 դատավոր,

10) Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` 1 դատավորով` ընդհանուր 10 դատավոր:

2. Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնել 3 դատավորով` ընդհանուր 21 դատավոր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

    ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                           Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

 

2021թ. հուլիսի 12

Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 12 հուլիսի 2021 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
12.07.2021
N ԲԴԽ-49-Ո-112
Որոշում