Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 սեպտեմբերի 2021 թվականի N 1531-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1699-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 214-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը, 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման 9-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված սպասարկման կենտրոնները գործելու են` ըստ N 2 հավելվածում հաստատված հաստիքային միավորների:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժինները համայնքների ենթակայությանը հանձնելու մասին» N 1699-Ն որոշումը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի կատարման նորմատիվները սահմանելու մասին» N 214-Ն որոշումը:

5. Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի «1052. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրով նախատեսված միջոցների սահմաններում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման 2021 թվականի ծախսերի կատարման հետևյալ նորմատիվները`

1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված սպասարկման կենտրոնների յուրաքանչյուր մասնագետի հաստիքի հաշվով` 1,999.0 հազ. դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության բարձր լեռնային բնակավայրերի սպասարկման կենտրոնների մասնագետի հաստիքի հաշվով` 2,227.2 հազ. դրամ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Ս. Պապիկյան

 

2021 թ. սեպտեմբերի 16

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2021 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1531-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՆՍՏԱՎԱՅՐԵՐԻ

 

I. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

1. Աջափնյակի և Դավթաշենի

2. Ավանի

3. Արաբկիրի

4. Կենտրոնի և Նորք-Մարաշի

5. Մալաթիա-Սեբաստիայի

6. Նոր Նորքի

7. Շենգավիթի

8. Քանաքեռ-Զեյթունի

9. Էրեբունի-Նուբարաշենի

 

II. ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ

 

Արագածոտնի մարզ

1. Աշտարակ

2. Ապարան

3. Թալին

4. Արագած

 

Արարատի մարզ

5. Արտաշատ

6. Արարատ

7. Մասիս

8. Վեդի

 

Արմավիրի մարզ

9. Արմավիր

10. Վաղարշապատ

 

Գեղարքունիքի մարզ

11. Գավառ

12. Մարտունի

13. Սևան

14. Վարդենիս

15. Ճամբարակ

 

Կոտայքի մարզ

16. Աբովյան

17. Հրազդան

18. Չարենցավան

19. Եղվարդ

 

Լոռու մարզ

20. Վանաձոր

21. Սպիտակ

22. Ստեփանավան

23. Թումանյան

24. Տաշիր

 

Շիրակի մարզ

25. Արթիկ

26. Անի

27. Ախուրյան

28. Ամասիա

29. Աշոցք

 

Սյունիքի մարզ

30. Գորիս

31. Մեղրի

32. Կապան

33. Սիսիան

34. Քաջարան

 

Տավուշի մարզ

35. Նոյեմբերյան

36. Դիլիջան

37. Բերդ

 

Վայոց ձորի մարզ

38. Եղեգնաձոր

39. Ջերմուկ

40. Վայք

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2021 թվականի սեպտեմբերի 16-ի

N 1531-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ՔԿԱԳ սպասարկման                  |Պաշտոնի անվանումը   |Հաստիքների|

|ը/կ|կենտրոնի անվանումը               |                    |թիվը      |

|___|_________________________________|____________________|__________|

|1. |Կենտրոն և  Նորք-Մարաշ            |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|2. |Նոր Նորք                         |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|3. |Ավան                             |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|4. |Արաբկիր                          |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|5. |Քանաքեռ-Զեյթուն                  |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|6. |Էրեբունի և  Նուբարաշեն           |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|7. |Շենգավիթ                         |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|8. |Մալաթիա-Սեբաստիա                 |Մասնագետ            |3         |

|___|_________________________________|____________________|__________|

|9. |Աջափնյակ և  Դավթաշեն             |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|   |                                 |Ընդամենը            |17        |

|___|_________________________________|____________________|__________|

|10.|Աշտարակ                          |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|11.|Ապարան                           |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|12.|Արագած                           |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|13.|Թալին                            |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|14.|Արտաշատ                          |Մասնագետ            |3         |

|___|_________________________________|____________________|__________|

|15.|Արարատ                           |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|16.|Մասիս                            |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|17.|Վեդի                             |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|18.|Արմավիր                          |Մասնագետ            |3         |

|___|_________________________________|____________________|__________|

|19.|Վաղարշապատ                       |Մասնագետ            |3         |

|___|_________________________________|____________________|__________|

|20.|Գավառ                            |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|21.|Մարտունի                         |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|22.|Սևան                             |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|23.|Վարդենիս                         |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|24.|Ճամբարակ                         |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|25.|Աբովյան                          |Մասնագետ            |3         |

|___|_________________________________|____________________|__________|

|26.|Հրազդան                          |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|27.|Չարենցավան                       |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|28.|Եղվարդ                           |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|29.|Վանաձոր                          |Մասնագետ            |3         |

|___|_________________________________|____________________|__________|

|30.|Սպիտակ                           |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|31.|Ստեփանավան                       |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|32.|Թումանյան                        |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|33.|Տաշիր                            |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|34.|Արթիկ                            |Մասնագետ            |2         |

|___|_________________________________|____________________|__________|

|35.|Անի                              |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|36.|Ախուրյան                         |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|37 |Ամասիա                           |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|38.|Աշոցք                            |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|39.|Գորիս                            |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|40.|Մեղրի                            |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|41.|Կապան                            |Մասնագետ            |3         |

|___|_________________________________|____________________|__________|

|42.|Սիսիան                           |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|43.|Քաջարան                          |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|44.|Նոյեմբերյան                      |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|45.|Դիլիջան                          |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|46.|Բերդ                             |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|47.|Եղեգնաձոր                        |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|48.|Ջերմուկ                          |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|49.|Վայք                             |Մասնագետ            |1         |

|___|_________________________________|____________________|__________|

|   |                                 |ընդամենը            |60        |

|___|_________________________________|____________________|__________|

|   |                                 |Ընդհանուր քանակը    |77        |

._____________________________________________________________________.

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 սեպտեմբերի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.09.2021
N 1531-Ն
Որոշում