Սեղմել Esc փակելու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՔԱՂԱՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՏՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԸ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԵԿԱՄՈ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20260.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

15 հոկտեմբերի 2021 թվականի N 260

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՏՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԸ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԵԿԱՄՈՒՏ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

Ռուսաստանի Դաշնության կողմից ՀՀ քաղաքացուն տրված պետական պարգևը ՀՀ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն համարվու՞մ է նվազեցվող եկամուտ:

 

Պատասխան

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եկամտային հարկ վճարողներ են համարվում ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք,

- 141-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` եկամտային հարկով հարկման օբյեկտ է համարվում` ֆիզիկական անձանց համախառն եկամուտը, բացառությամբ նույն մասով սահմանված դեպքերի,

- 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար հարկվող եկամուտը (հարկման բազան) որոշվում է որպես օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված համախառն եկամտի և օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցվող եկամուտների դրական տարբերություն,

- 147-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի համաձայն` եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում պետական պարգևները (մրցանակները):

Հաշվի առնելով վերոնշյալը, հայտնում ենք, որ պետական պարգևները (այդ թվում` այլ պետությունում ստացված) համարվում են նվազեցվող եկամուտներ և եկամտային հարկով հարկման ենթակա չեն:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.10.2021
N 260
Իրազեկման թերթիկ