ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2022 թվականի N 40-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՈՒՂԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցության տարանցիկ ուղիների կառուցման և վերականգնման ծրագրերի նախապատրաստական աշխատանքների և դրանց իրականացման ընթացքի ուսումնասիրության և առաջարկների մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ:
(որոշումը խմբագրվել է 23.03.2022 թիվ 294-Ա որոշում)
Հավելված
ՀՀ վարչապետի
N 40-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական (խմբի ղեկավար)
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Ա. Ավանեսյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ա. Ասլանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Հովսեփյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Բ. Բադալյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Ա. Պապյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի
քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար
(խմբի քարտուղար)
Ե. Վարդանյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Վ. Ասատրյան - «Կամուրջշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի
նախագահ (համաձայնությամբ)
Հ. Քոչինյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի
«Տրանսպորտային միջոցներ» ամբիոնի պրոֆեսոր
(համաձայնությամբ)
Ա. Մելնիկով - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)
Է. Մարտիրոսյան - «Տրանսնախագիծ» ինստիտուտ ՓԲԸ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Ռ. Յարալյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության ավագ մասնագետ
Ս. Միլեթբաշյան - Հաղորդակցության ուղիների ինժեներ-շինարար
(համաձայնությամբ)
Հ. Գյուլզադյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի
ազգային համալսարանի Ճանապարհների և կամուրջների
ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Հ. Ավագյան - ճանապարհային ինժեներ (համաձայնությամբ)