Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 201...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ Մ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2022 թվականի թիվ 05-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 21-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի «Ձև թիվ 1-բնակբնութագիր` «Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագիր» վիճակագրական դիտարկման հարցաթերթը և լրացման ուղեցույցը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

i

1) Որոշման հավելված 1-ով հաստատված Ձև թիվ 1-բնակբնութագիր` «Բազմաբնակարան շենքի բնակարանների (կացարանների) բնութագիր» վիճակագրական դիտարկման հարցաթերթի (այսուհետ` Հարցաթերթ) վերնագրում «2020» թիվը փոխարինել «2022» թվով, վերնագրից հանել «2019 թվականի փորձնական մարդահամար» բառերը:

2) Հարցաթերթի դիմային էջում «Հաշվետվության ներկայացման ժամկետը` Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Կոտայքի մարզի Արամուս, Կամարիս, Ակունք և Մայակովսկի համայնքները` մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ը: Մնացած համայնքները (ըստ քաղաքների ու գյուղերի) և Երևան քաղաքի վարչական շրջանները` մինչև 2020 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «Հարցաթերթի ներկայացման ժամկետը` մինչև 2022 թվականի օգոստոսի 1-ը` ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, քաղաքների և գյուղերի (բացառությամբ փորձնական մարդահամարով ընդգրկված` Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Կոտայքի մարզի Արամուս, Կամարիս, Ակունք և Մայակովսկի բնակավայրերը)».

3) Հարցաթերթի «Լրացվում է յուրաքանչյուր բազմաբնակարան շենքի համար» բառերից հետո հանել «Տարածք _____» բառը:

4) Որոշման 2-րդ կետով հաստատված հավելված 2-ում`

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

i

«4. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1115-Ն որոշման 1-ին կետը` բազմաբնակարան շենքերի բնակարանների (կացարանների) բնութագրի վերաբերյալ հարցաթերթերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի օգոստոսի 1-ը` Երևան քաղաքի վարչական շրջանների, քաղաքների և գյուղերի համար (բացառությամբ փորձնական մարդահամարով ընդգրկված` Շիրակի մարզի Արթիկ քաղաքը և Կոտայքի մարզի Արամուս, Կամարիս, Ակունք և Մայակովսկի բնակավայրերը):».

բ. 15-րդ կետից հանել «/տարածք» բառը:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    ՆԱԽԱԳԱՀ                                Ս. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հունիսի 2022 թվական:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
06.06.2022
N 05-Ն
Որոշում