Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...

 

 

ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2022 թվականի N 854-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1168-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1168-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 2-րդ կետի`

i

ա. 3-րդ ենթակետում «ժամկետով» բառը փոխարինել «ժամկետով` 2021 թվականի վարկերի համար, իսկ 2022 թվականի վարկերի համար` առավելագույնը մինչև երկու տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերով,

բ. 4-րդ ենթակետում «ժամկետով» բառը փոխարինել «ժամկետով` 2021 թվականի վարկերի համար, իսկ 2022 թվականի վարկերի համար` առավելագույնը մինչև մեկ տարի երեք ամիս մարման ժամկետով» բառերով,

գ. 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) բյուջետային երաշխիքների հիման վրա վճարման պահանջ կարող է ներկայացվել վարկի գծով 90 օր և ավելի ժամկետանց պարտավորությունների առկայության դեպքում` մինչև բյուջետային երաշխիքի ժամկետի լրանալը`

ա. 2021 թվականին տրամադրվող վարկերի նկատմամբ` 2022 թվականի հունիսի 15-ից հետո,

բ. 2022 թվականին տրամադրվող վարկերի նկատմամբ` 2024 թվականի հունվարի 15-ից հետո:»,

դ. 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ ենթակետերով`

«6) յուրաքանչյուր շահառուին և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իր հետ փոխկապակցված իրավաբանական անձանց 2021 թվականին տրամադրված և 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքների ընդհանուր գումարը չի կարող գերազանցել 4.0 մլրդ դրամը.

7) 2022 թվականին բյուջետային երաշխիքը կարող է տրամադրվել միայն Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերից վարկային միջոցներ ներգրավող շահառուներին:».

i

2) որոշման 3-րդ կետը «30-ը» բառից հետո լրացնել «և 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով.

3) որոշման հավելվածի`

i

ա. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2020 թվականին արտահանում» բառերը փոխարինել «2021 թվականին տրամադրվող վարկերի համար` 2020 թվականին, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար` 2021 թվականին արտահանումներ» բառերով,

i

բ. 3-րդ կետում «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը`» բառերը փոխարինել «2021 թվականին տրամադրվող վարկերի համար` մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար` 2022 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը`» բառերով,

i

գ. 4-րդ կետում և 14-րդ կետի 3-րդ ենթակետում «2020 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը» բառերը փոխարինել «2021 թվականին տրամադրվող վարկերի համար` 2020 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար` 2021 թվականին արտահանված արտադրանքի արժեքի չափը» բառերով,

դ. 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով`

i

«7.1. Այն դեպքում, երբ 2022 թվականին տրամադրվող բյուջետային երաշխիքի շրջանակներում շահառուի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման արդյունքում ՖԿ-ի կողմից գրավադրված գույքի նկատմամբ իրականացվում է իրացման գործողություն, ապա գույքի իրացման արդյունքում առաջացող գումարի ՖԿ-ի կողմից հատկացված վարկի գծով գոյացած պարտավորությունների ծավալի գերազանցող մասն ուղղվում է վարկի բյուջետային երաշխիքով ապահովված մասի մարմանը:»,

i

ե. 11-րդ կետի 2-րդ ենթակետում «2020 թվականին» բառերը փոխարինել «2021 թվականին տրամադրվող վարկերի համար` 2020 թվականին, իսկ 2022 թվականին տրամադրվող վարկերի համար` 2021 թվականին» բառերով,

զ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«16. Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն.

ա. շահառուից` առկա վարկային պարտավորությունների կառուցվածքի վերաբերյալ,

բ. ՖԿ-ից` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն շահառուի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ:»,

է. NN 1 և 2 ձևերում «2021» թիվը փոխարինել «202...» թվով,

i

ը. N 2 ձևում «2019» և «2020» թվերը փոխարինել «20....» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի

Երևան

 

_______________

ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2022
N 854-Լ
Որոշում