Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունիսի 2022 թվականի N 833-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒՆ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 332-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) N 1 հավելվածի 2-րդ կետի 3-րդ սյունակը և N 3 հավելվածի վերնագիրը «Վան Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով.

2) N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ սյունակը և N 7 հավելվածի վերնագիրը «Բայազետ Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով.

3) N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ սյունակը և N 8 հավելվածի վերնագիրը «Ուրմիա Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով.

4) N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ սյունակը և N 9 հավելվածի վերնագիրը «Տրապիզոն Քոնսթրաքշն» ՍՊԸ» բառերից հետո լրացնել «և «ՋԻ ԷՄ ԴԵՎԵԼՈՓԵՐ» ՍՊԸ» բառերով:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին «Վան Քոնսթրաքշն», «Բայազետ Քոնսթրաքշն», «Ուրմիա Քոնսթրաքշն», «Տրապիզոն Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ 2018 թվականի մարտի 19-ին կնքված պայմանագրերում կատարելու սույն որոշումից բխող լրացումներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. հունիսի 9

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 9 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2022
N 833-Ն
Որոշում