ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2022 թվականի N 699-Ա
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ Վահե Գրիգորյանին 2022 թվականի հունիսի 26-ից հուլիսի 1-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` «Աշխատած վառելիքի անվտանգ կառավարման և ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարման մասին» համատեղ կոնվենցիայի շրջանակներում ԱԷՄԳ-ի անդամ պետությունների կողմից ներկայացված ազգային հաշվետվությունների 7-րդ դիտարկման աշխատանքային հանդիպումներին մասնակցելու նպատակով:
2. Վահե Գրիգորյանի` Ավստրիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 17
Երևան