ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2022 թվականի N 892-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Կանաչուտ բնակավայրի Պ. Սևակի փողոց թիվ 13/2 հասցեում գտնվող 157 քառ. մ մակերեսով պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի ամբուլատորիայի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված, 366300 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.03 հա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի (այսուհետ` գույք) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 07042018-03-0047) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի կողմից Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմին:
2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել նշված գույքի նվիրատվության մասին պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի և Արտաշատ համայնքի միջև` պայմանագրում սահմանելով, որ նվիրատվության պայմանագրի կնքման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի
Երևան