Սեղմել Esc փակելու համար:
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2026 թվականի N 406-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՄԵՐԱՐՄԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Է. Իսաբեկյան փողոց 1/2 շենք, 115 հասցեի 18.3 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 17062025-01-0262, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0.459757 հեկտար մակերեսով հողամասի և շենքի 2085.42 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 18/16340) և պոմպակայանի սարքավորումները` 13901585 դրամ շուկայական արժեքով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՄԵՐԱՐՄԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՄԵՐԱՐՄԻՆՎԵՍԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր` 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի ապրիլի 2-ի

N 406-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Է. ԻՍԱԲԵԿՅԱՆ ՓՈՂՈՑ 1/2 ՇԵՆՔ, 115 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                 |Չափի   |Քանակը/  |Միավորի  |Ընդհանուր |

|ը/կ|                          |միավորը|զբաղեցրած|արժեքը   |շուկայական|

|   |                          |       |մակերեսը |(ՀՀ դրամ)|արժեքը (ՀՀ|

|   |                          |       |         |         |դրամ)     |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|1. |Ջրի զտիչ RASTELLI Y 1»    |հատ    |    3    |   10000 |     30000|

|   |զ 412040 MADE IN ITALY    |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|2. |Ջրի փական գնդիկավոր       |հատ    |    6    |   29000 |    174000|

|   |ամերիկանկայով GENERAL     |       |         |         |          |

|   |FITTINGS 1» 1/2           |       |         |         |          |

|   |7100L5N141401A MADE IN    |       |         |         |          |

|   |ITALY                     |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|3. |Չ/Ժ Մ հետադարձ փական DN 40|հատ    |    3    |    10000|     30000|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|4. |Ընդարձակման Մեմբրանային   |հատ    |    1    |   155000|    155000|

|   |Բաքեր TANK AQUASYSTEM     |       |         |         |          |

|   |VB100 100-16bar           |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|5. |Ճնշման էլեկտրական կարգավո-|հատ    |    1    |    16050|     16050|

|   |րիչ (հոսքի դաչիկ) INTOP   |       |         |         |          |

|   |WPC-10 զ կապույտ          |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|6. |Պոմպ ջրի բազմաստիճան հաճա-|հատ    |    3    |  2400000|   7200000|

|   |խականության կարգավորիչով  |       |         |         |          |

|   |LOWARA 10SVH11F040T/4 MADE|       |         |         |          |

|   |IN ITALY 102833351        |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|7. |Դրենաժային պոմպ           |հատ    |    1    |    65520|     65520|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|8. |Սողնակային փական D 80 մմ  |հատ    |    2    |    30000|     60000|

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|9. |Պոմպակայանի տարածք` Նորք- |քառ. մ |   18.3  |   311475|   5700000|

|   |Մարաշ, Է. Իսաբեկյան փողոց |       |         |         |          |

|   |1/2 շենք, 115             |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|10.|Նորք-Մարաշ, Է. Իսաբեկյան  |մ      |    2    |     1100|      2200|

|   |փողոց 1/2 շենք, 115 հասցեի|       |         |         |          |

|   |ջրագիծ, D=90 մմ, L=2 մ    |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|11.|Նորք-Մարաշ, Է. Իսաբեկյան  |հատ    |    2    |   118920|    237840|

|   |փողոց 1/2 շենք, 115 հասցեի|       |         |         |          |

|   |ջրագծի Ե/Բ դիտահոր        |       |         |         |          |

|   |D=1500 մմ, D=63 մմ թուջե  |       |         |         |          |

|   |մտոցով                    |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|12.|Նորք-Մարաշ, Է. Իսաբեկյան  |մ      |   9.19  |     2500|     22975|

|   |փողոց 1/2 շենք, 115 հասցեի|       |         |         |          |

|   |ծալքավոր կոյուղագիծ       |       |         |         |          |

|   |D=200 մմ, L=9.19 մ        |       |         |         |          |

|___|__________________________|_______|_________|_________|__________|

|13.|Նորք-Մարաշ, Է. Իսաբեկյան  |հատ    |    2    |   104000|    208000|

|   |փողոց 1/2 շենք, 115 հասցեի|       |         |         |          |

|   |կոյուղու Ե/Բ դիտահոր      |       |         |         |          |

|   |D=1000 մմ, D=53 մմ թուջե  |       |         |         |          |

|   |մտոցով                    |       |         |         |          |

|__________________________________________________________|__________|

|    Ընդամենը                                              |  13901585|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2026
N 406-Ա
Որոշում