Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 ապրիլի 2026 թվականի N 422-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածների, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի և «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի 22-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի բուսաբանական այգու ոռոգման նպատակով Սարկավագի փողոցի ջրանցքից մինչև բուսաբանական այգու պարսպի հատվածը կառուցված ջրագիծը` 89380967 դրամ հաշվեկշռային արժեքով, ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասներկուամսյա ժամկետում «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` պետական գրանցման, անհատույց օգտագործման պայմանագրի կնքման և հանձնման-ընդունման գործընթացը` նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2026 թվականի ապրիլի 2-ի

N 422-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

._____________________________________________________________________.

|NN |Անվանումը                             |Չափի միավորը|Հաշվեկշռային |

|ը/կ|                                      |            |արժեքը (դրամ)|

|___|______________________________________|____________|_____________|

|1. |Պոլիէթիլենային խողովակ Փ500x19.1 մմ   |1482 գծմ    |   78 975 780|

|___|______________________________________|____________|_____________|

|2. |Հավաքովի երկաթբետոնե էլեմենտներից Փ2.0|2 հատ       |    1 686 917|

|   |ծածկի սալով դիտահոր                   |            |             |

|___|______________________________________|____________|_____________|

|3. |Պողպատե խողովակ Փ820x8.1 գմ           |15 գծմ      |    1 010 680|

|___|______________________________________|____________|_____________|

|4. |Պողպատե խողովակ Փ530x8 մմ             |47.5 գծմ    |    4 122 050|

|___|______________________________________|____________|_____________|

|5. |Պոլիէթիլենային խողովակաշար Փ110x6.6 մմ|50 գծմ      |      172 000|

|___|______________________________________|____________|_____________|

|6. |Տիպային երկաթբետոնե առվակներ          |38 հատ      |    3 413 540|

|   |06.x0.45 մ, Լ=3 մ                     |            |             |

|___|_________________________________________________________________|

|   |Ընդամենը                                               89 380 967|

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.04.2026
N 422-Ա
Որոշում