Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2026 թվականի N 566-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 57.1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին`

1) 2024 թվականի սեպտեմբերի 20-ին «ԲԻԼԴՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մասնաշենքի վերակառուցման աշխատանքների կատարման պետական գնման թիվ ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2024/3 պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 115.0 տոկոսի չափով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը.

2) 2024 թվականի սեպտեմբերի 20-ին «ԲԻԼԴՐ ՔՆՍԹՐԱՔՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մասնաշենքի վերակառուցման աշխատանքների կատարման պետական գնման թիվ ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2024/3 պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը սահմանել 2027 թվականի օգոստոսի 1-ը` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջը.

3) 2024 թվականի նոյեմբերի 26-ին «ԱԳԷԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ծննդատան մասնաշենքի ներքին հարդարման և ինժեներական աշխատանքների տեխնիկական հսկողության գնման թիվ ՀՀ ԱՆ ԳՀԽԾՁԲ-2024/48 պայմանագրով նախատեսված աշխատանքների ծավալն ավելացնել պայմանագրի գնի մինչև 115.0 տոկոսի չափով` չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:

2. Սահմանել, որ սույն որոշումից բխող փոփոխությունների դրույթները տարածվում են 2025 թվականի նոյեմբերի 28-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

3. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունների իրականացումը թիվ ՀՀ ԱՆ ԲՄԱՇՁԲ-2024/3 և ՀՀ ԱՆ ԳՀԽԾՁԲ-2024/48 պայմանագրերում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2026 թ. ապրիլի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2026
N 566-Ա
Որոշում