Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ Լ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-38-Ն-7

2026 թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի ԹԻՎ ԲԴԽ-16-Ն-6 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

Որոշում է

 

1. Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի մարտի 25-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի տոկոսաչափեր, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավորների ցանկը և նրանց հանձնվող գործերի տոկոսաչափերը սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-16-Ն-6 որոշման 1-ին կետով սահմանված Հավելված 1-ը լրացնել նոր` 3.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

«3.1 Սնանկության վարույթի շրջանակներում հարուցված` «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված առանձին քաղաքացիական գործերի քննությունը Սնանկության դատարանի նախագահի կողմից հանձնվում է նույն սնանկության գործի շրջանակում սնանկության գործը վարող դատավորին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված կարգավորումներն ուժի մեջ մտնելու օրվանից, բայց ոչ շուտ, քան պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև նշված գործերը Ծրագրի միջոցով բաշխելու հնարավորության նախատեսումը:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

2026 թ. ապրիլի 27

ք. Երևան

 

Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (https://court.am/hy/decisions-single/ 2574)` 27 ապրիլի 2026 թվական:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 ապրիլի 2026 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
27.04.2026
N ԲԴԽ-38-Ն-7
Որոշում