Սեղմել Esc փակելու համար:
«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մայիսի 2026 թվականի N 687-Ա

 

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿՈՐՊՈՐԱՑԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՐՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի օգոստոսի 7-ի N 1094-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 9-րդ և 10-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հրաժարվել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի (այսուհետ` ընկերություն), (գրանցման համար` 264.120.06280, գրանցման ամսաթիվ` 08.05.2003 թ., ՀՎՀՀ` 00078569, հասցե` ՀՀ, ք. Երևան 0021, Գ. Ղափանցյան փողոց 2/12) «Երևանի ՀԷԿ-1» հիդրոէլեկտրակայանի թվով 2 հիդրոագրեգատների (որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է տուրբինից և գեներատորից, որոնցից յուրաքանչյուրի վերագնահատված արժեքը 31.12.2023 թ. դրությամբ կազմում է 828,176,615.53 (ութ հարյուր քսանութ միլիոն հարյուր յոթանասունվեց հազար վեց հարյուր տասնհինգ ՀՀ դրամ) Եվրասիական զարգացման բանկի օգտին գրավադրման գործարք իրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության նախապատվության իրավունքի իրացման հնարավորությունից:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը` սույն որոշումն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում ապահովել ընկերությանը որոշման մասին գրավոր ծանուցումը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2026 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.05.2026
N 687-Ա
Որոշում