Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը` համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հանրապետության տոնի առթիվ, առողջապահության բնագավառում ունեցած ակնառու նվաճումների և երկարամյա արգասաբեր գործունեության համար պարգևատրել`

 

Մխիթար Հերացու մեդալով`

 

Հռիփսիմե Վալերիկի ԱՊՐԵՍՅԱՆԻՆ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժության դպրոցի ղեկավար

 

Վիկեն Լեոն ԲԱԲԻԿՅԱՆԻՆ Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր (ԱՄՆ)

 

Մհեր Դավիթի ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր և մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ

 

Սամվել Արամայիսի ՀԱՅՐՈՒՄՅԱՆԻՆ «Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրեն

 

Գագիկ Հուսիկի ՀԵԲՈՅԱՆԻՆ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սիրտ-անոթային վիրաբուժության ծառայության ղեկավար

 

Միհրան Կոնստանտինի ՆԱԶԱՐԵԹՅԱՆԻՆ Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի հանրային առողջապահության ամբիոնի վարիչ

 

Արայիկ Անդրանիկի ՈՍԿԱՆՅԱՆԻՆ «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար

 

Երախտագիտության մեդալով`

 

Արա Վահանի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ «Էրեբունի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, վիրաբուժական բաժանմունքի ղեկավար:

 

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                 Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2026թ. մայիսի 25

Երևան

ՆՀ-119-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
25.05.2026
N ՆՀ-119-Ա
Հրամանագիր