Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը` համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրել`

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով`

 

Անուշավան Վասիլի ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի ավագ օպերլիազոր

 

Մխիթար Գոշի մեդալով`

 

Արման Վրույրի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ

 

Լևոն Արտուշի ԵՂՈՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ

 

Արմեն Հրաչյայի ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության պետ

 

Բորյա Ալեքսանդրի ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ

 

Տաթևիկ Արսենի ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ

 

Երախտագիտության մեդալով`

 

Լուսինե Վարդգեսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական:

 

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ                 Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2026թ. մայիսի 26

Երևան

ՆՀ-140-Ա

 

 

pin
ՀՀ Նախագահ
26.05.2026
N ՆՀ-140-Ա
Հրամանագիր