ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունիսի 2026 թվականի N 912-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
2. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Սոլիդ չարորակ նորագոյացություններ (3-րդ C, 4-րդ փուլի` անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման (C00-C97): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական (հյուսվածքաբանական) հետազոտմամբ:
9. Ավշային, արյունաստեղծ և նրանց նման հյուսվածքների չարորակ նորագոյացություններ (C81-C96): Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի արյան և (կամ) ոսկրածուծի բջջաբանական (հյուսվածքաբանական) հետազոտմամբ, ուռուցքային գոյացության կամ ավշային հանգույցի հյուսվածքաբանական հետազոտմամբ`
1) սուր լեյկոզ (C90-C95)` բոլոր տարբերակների ծավալուն ձևերի, հիվանդության ռեցիդիվի, դեկոմպենսացիայի շրջանում.
2) միելոդիսպլաստիկ համախտանիշ (D46)` բոլոր տարբերակները դեկոմպենսացիայի շրջանում և բլաստային տրանսֆորմացիայի շրջանում.
3) միելոպրոլիֆերատիվ ուռուցքներ (D47)`
ա. քրոնիկ միելոլեյկոզ (C92.1)` բլաստային կրիզի շրջանում, բարդացած հիպերլեյկոցիտոզով, պանցիտոպենիայով և հեմոռագիկ համախտանիշով,
բ. էրիթրեմիա` բլաստային տրանսֆորմացիայի շրջանում (C94.1), բարդացած մեծ անոթների կրկնվող թրոմբոզներով, արյունահոսություններով և արյունազեղումներով (D45),
գ. սուբլեյկեմիկ միելոզ` բլաստային տրանսֆորմացիայի շրջանում (C92.2), բարդացած խոր սակավարյունությամբ, խոր թրոմբոցիտոպենիայով և ծավալուն սպլենոմեգալիայով (D47.1),
դ. քրոնիկ մոնոցիտար լեյկոզ` բլաստային տրանսֆորմացիայի շրջանում (C93.0), բարդացած խոր սակավարյունությամբ և հեմոռագիկ համախտանիշով (C93.1).
4) Հոջկինի լիմֆոմա (C81)` տարածված փուլերում էքստրանոդալ ախտահարմամբ.
5) ագրեսիվ լիմֆոմաներ (C83-C85)` բարձր աստիճանի չարորակությամբ` խիստ տարածվածությամբ բնորոշվող փուլերում, հիվանդության պրոգրեսիայի պայմանում.
6) քրոնիկ լիմֆոլեյկոզ (C91)` արագ պրոգրեսիայի և չարորակ տրանսֆորմացիայի առկայության պայմանում, բարդացած սակավարյունությամբ, թրոմբոցիտոպենիայով և կրկնվող վարակներով.
7) բազմակի միելոմա (C90.0)` բարդացած երիկամային անբավարարությամբ կամ օստեոդեստրուկտիվ պրոցեսով (ողնաշարի և երկար խողովակավոր ոսկրերի ախտաբանական կոտրվածքներով):
3. ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՍՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՆՅՈՒԹԱՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
10. Շաքարային դիաբետ ծանր ընթացքով, զգալի արտահայտված բարդություններով`
1) դիաբետիկ անգիոպաթիա: Զույգ ստորին վերջույթների քրոնիկ զարկերակային անբավարարություն 4-րդ աստիճան` զույգ ստորին վերջույթների բարձր ամպուտացիայի բարձր հավանականությամբ և (կամ) արյան հոսքի վերականգնման ու պրոթեզավորման անցկացման անհնարինությամբ (E10-E14.5 (I79.2*).
2) տարածուն ծանր պոլինևրոպաթիայով (E10-E11.4+ (G63.2*).
3) դիաբետիկ նեյրո-օստեոարթրոպաթիայի հետևանքով մեկ ոտնաթաթի զգալի արտահայտված դեֆորմացիա` մյուս վերջույթի ամպուտացիայի զուգորդմամբ (կամ) երկու ոտնաթաթի զգալի արտահայտված դեֆորմացիա E 10-E11.6 (M14.2*).
4) դիաբետիկ պրեպրոլիֆերատիվ և պրոլիֆերատիվ ռետինոպաթիայով (E10-E14.3) (H36.0*).
5) դիաբետիկ նեֆրոպաթիա` երիկամների քրոնիկ հիվանդության փուլում C 5 (կամ տերմինալ երիկամային անբավարարության փուլում) (E10-E14.2+ (N08.3*).
6) անկայուն ընթացքով շաքարային դիաբետ` հաճախակի կյանքին սպառնացող կոմատոզ վիճակների հակումով (հիպոգլիկեմիա, կետոացիդոզ) (E10-E14.0; E10-E14.1):
11. Թիրեոտոքսիկոզ/դիֆուզ-տոքսիկ խպիպ` ծանր ընթացք (դեղորայքային/վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (E 05.0-E 05.9):
12. Հիպերպարաթիրեոզ (ծանր ձև)` երիկամային անբավարարությամբ և (կամ) արտահայտված օստեոդիստրոֆիայով, ոսկրերի դեֆորմացիայով և կոտրվածքներով, ներքին օրգանների ֆունկցիաների խանգարմամբ, վիրահատական միջամտությունից հետո վերականգնողական գործընթացների անավարտությամբ (E21 (N18)`
1) երիկամային խողովակների դիսֆունկցիայով (ֆունկցիայի խանգարմամբ) պայմանավորված այլ խանգարումներ (E21.2).
2) երիկամային ծագմամբ երկրորդային հիպերպարաթիրեոզ (E21.1):
13. Իցենկո-Կուշինգի հիվանդություն/համախտանիշ (ծանր ձև)` թերապիայի պարագայում կայուն զարկերակային գերճնշում, մարմնի հավելյալ քաշ (3,4 աստիճանի ճարպակալում), բազմաթիվ բարդությունների առկայություն (երկրորդային շաքարային դիաբետ, օստեոպորոզ, ողերի սեղմման (կոմպրեսիոն) կոտրվածքներ առավել հաճախ կրծքային և գոտկային հատվածներում, նեյրոակնաբուժական խանգարումներ, սեռական ֆունկցիայի խանգարում, մկանների արտահայտված ատրոֆիա, կարդիոմիոպաթիա և 3-րդ, 4-րդ աստիճանի սրտային անբավարարություն ըստ NYHA-ի, պրոցեսի արտահայտված ակտիվություն` չնայած անցկացվող թերապիայի (E24):
14. Ֆեոքրոմոցիտոմա` կրիզային ընթացքով (վիրահատական կորեկցիայի չենթարկվող) (D35.0 (C74):
15. Հիպերալդոստերոնիզմ (ծանր ձև)` օրգանիզմի ֆունկցիաների արտահայտված խանգարմամբ` բուժման անարդյունավետության դեպքում (ռադիկալ/լիարժեք/արմատական հեռացման անհնարինություն, ռեցիդիվներ, ուռուցքի շարունակական աճ, դեղորայքային թերապիայի նկատմամբ կայունություն) (E.26):
16. Քրոնիկ մակերիկամային անբավարարություն (ծանր ձև)` մակերիկամների ֆունկցիայի անբավարարություն օրգանիզմի ֆունկցիաների արտահայտված խանգարմամբ` մշտական փոխարինող թերապիայի ֆոնին (E27.4):
17. Հիպոֆիզի նորագոյացություններ` տեսողության անդառնալի խանգարումներով, արտահայտված նևրոլոգիական և հոգեկան խանգարումներով (E 22.0-E 22.9):
18. Հիպոֆիզար անբավարարություն (Սիմոնդսի հիվանդություն)` կախեքսիայի փուլում (E23.0):
4. ՀՈԳԵԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
19. Կայուն բնույթի քրոնիկ հոգեկան այն խանգարումները, որոնք անձին զրկում են իր գործողությունների (անգործության) բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը գիտակցելու հնարավորությունից: Դրանք են`
1) թուլամտություններ (F00-F03).
2) զառանցանք (դելիրիում) թուլամտության ֆոնի վրա (F05.1).
3) շիզոֆրենիա` էպիզոդիկ (դրվագային) (F20), կայուն դեֆեկտով.
4) չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն (F71).
5) ծանր աստիճանի մտավոր հետամնացություն (F72).
6) մտավոր խորը հետամնացություն (F73).
7) մտավոր այլ հետամնացություն (F78).
8) մտավոր հետամնացություն` չճշտված (F79).
9) զարգացման ընդհանուր ցածր ֆունկցիոնալությամբ խանգարումները, զարգացման ընդհանուր այն խանգարումները, որոնք ուղեկցվում են հատուկ արտահայտված մտավոր հետամնացությամբ (F84):
20. Հաստատված տևական անընդմեջ ընթացքի դեպքում`
1) զառանցանք (դելիրիում)` ոչ թուլամտության ֆոնի վրա (F05.0).
2) այլ զառանցանքներ (դելիրիումներ) (F05.8).
3) զառանցանք (դելիրիում)` չճշտված (F05.9).
4) օրգանական հալյուցինոզ (F06.0).
5) օրգանական կատատոնիկ խանգարում (F06.1).
6) օրգանական զառանցական /շիզոֆրենանման/ խանգարում (F06.2).
7) շիզոֆրենիա (F20), անընդմեջ ընթացք.
8) քրոնիկ զառանցական խանգարումներ (F22):
5. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(շարժողական ֆունկցիայի խանգարման դեպքում մկանային ուժը գնահատվում
է MRC սանդղակով, տեսողական ֆունկցիայի խանգարման դեպքում գնահատումը
կատարվում է ակնաբույժի կողմից)
21. Գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ` արտահայտված ուղեղի կայուն օջախային խանգարմամբ (հեմիպլեգիա և պարապլեգիա, խորը հեմիպարեզներ և պարապարեզներ, տարածության և ժամանակի նկատմամբ կողմնորոշման խանգարում, ակինետիկ-ռիգիդ սինդրոմ, ատաքսիա (G11.2-G11.9, R27.0)`
1) ուղեղի արյան շրջանառության հեմոռագիկ, իշեմիկ կամ խառը սուր խանգարումներ (I60-I67).
2) 3-րդ աստիճանի դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա` թուլամտությամբ /Ակինետիկ-ռիգիդ համախտանիշի ծանրության աստիճանը գնահատել Hoehn&Yahr սանդղակով/ (G93.4):
22. Կենտրոնական նյարդային համակարգի տարափոխիկ, դեմիելինիզացնող և դեգեներատիվ հիվանդություններ, որոնք ուղեկցվում են գլխուղեղի և ողնուղեղի օրգանական ախտահարմամբ` օրգանիզմի ֆունկցիայի խորը, կայուն խանգարումներով (ծանր կաթվածներ, խորը պարեզներ` զգացողության տարածուն խանգարումներով, կոնքի օրգանների ֆունկցիայի խանգարումներով, տրոֆիկ խանգարումներով, արտահայտված ակինետիկ-ռիգիդ սինդրոմ, ատաքսիա G11.2G11.9, R27.0) և պրոցեսի հարաճուն ընթացքով (G30-G37, ներառյալ E53.8*, G46.0*G 46.4*):
6. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23. Թարախային մենինգիտներ (G00.9):
24. Մանրէային մենինգիտ` չճշտված (G00.9):
25. Մենինգիտ (G00.9)`
1) թարախային (G00.9).
2) թարախածին (G00.9).
3) թարախակալված (G00.9):
26. Էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ (G04)`
1) էնցեֆալիտ, միելիտ և էնցեֆալոմիելիտ` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G05*).
2) ներգանգային և ներողնաշարային աբսցես (թարախակույտ) և գրանուլոմա` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G07*).
3) գլխուղեղի թարախակույտեր (G07*).
4) մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում (G01*).
5) մենինգիտ` այլ դասերում դասակարգված մանրէային հիվանդությունների դեպքում, ներառյալ`
ա. նեյրոսիֆիլիսը (G01, (A52.1+),
բ. մենինգոկոկայինը (G01, A39.0+).
6) սպինալ-էպիդուրալ թարախակույտեր և ոչ տուբերկուլոզային էթիոլոգիայի գրանուլոմաներ (G06*):
27. Նյարդային համակարգի ախտահարում` տուբերկուլոզի դեպքում (A17.0+ A17.8+ (G01*, G05.0* G07*):
28. Նյարդային համակարգի ախտահարում` ՄԻԱՎ-ի դեպքում (B22.0 (G94.8*):
29. Կենտրոնական նյարդային համակարգի դեմիելինիզացնող հիվանդություններ (G35-G37)`
1) ցրված սկլերոզ.
2) ցրված էնցեֆալոմիելիտ:
30. Բորբոքային պոլինևրոպաթիա (G61)`
1) Գիյեն-Բարեի համախտանիշ (G61.0).
2) Քրոնիկ բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա (G61.8).
3) այլ բորբոքային պոլինեյրոպաթիաներ (G61.8, G61.9):
31. Ժառանգական ատաքսիաներ (G11.2-11.9):
32. Ողնուղեղային մկանային (ապաճում) ատրոֆիաներ և նմանատիպ համախտանիշներ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ (G12):
33. Էքստրապիրամիդալ շարժողական խանգարումներ (G10, G20-G26, E83.0)`
1) Պարկինսոնի հիվանդություն (G20) և երկրորդային պարկինսոնիզմ (G21-22).
2) հեպատոցերեբրալ դիստրոֆիա (հեպատոլենտիկուլյար դեգեներացիա, Վիլսոն-Կոնովալովի հիվանդություն) (E83.0).
3) Հանտինգտոնի հիվանդություն` ներառյալ Հանտինգտոնի խորեան (Hսոtiոgtօո) (G10).
4) դիստոնիա (գեներալիզացված ձև) (G24).
5) այլ էքստրապիրամիդալ հիվանդություններ` արտահայտված շարժողական խանգարումներով (G25).
6) բազալ հանգույցների այլ դեգեներատիվ հիվանդություններ (G23):
34. Կենտրոնական նյարդային համակարգի տրավմատիկ հիվանդություններ` արտահայտված ուղեղի օջախային ախտահարման կայուն երևույթներով (հեմիպլեգիաներ և պարապլեգիաներ, խորը հեմիպարեզներ և պարապարեզներ) (S06-S09, G81-G83):
35. Գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ (D33, C70-C72):
36. Ողնուղեղի հիվանդություններ (G95)` նշված դեպքերում`
1) միելոպաթիա` այլ դասերում դասակարգված հիվանդությունների ժամանակ (G99.2*).
2) առաջնային ողնուղեղային և ողնաշարային զարկերակի ճնշման (սեղմման) համախտանիշ (G99.2* (M47.0+).
3) տոքսիկ և դիսմետաբոլիկ ախտահարումներ (G95.9).
4) սիրինգոմիելիա և սիրինգոբուլբիա (G95.0).
5) վերտեբրոգեն միելոպաթիա` շարժողական ֆունկցիայի արտահայտված խանգարումներով (G95.1-G95.2):
37. Նյարդամկանային հիվանդություններ (միասթենիա, միոպաթիա) (G70-G73):
38. Էպիլեպսիա (G40), ռեֆրակտեր (դեղորայքակայուն) ձև, հաճախակի գեներալիզացված տոնիկ-կլոնիկ նոպաներով, ԷԷԳ հաստատված: Նոպաների հաճախության և ծանրության աստիճանը որոշել ըստ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հունվարի 29-ի N 18-Ա/1 հավելվածի:
7. ԱՉՔԻ ԵՎ ՆՐԱ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՊԱՐԱՏԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
39. Երկու աչքի (բինօկուլյար) կուրություն (H54.0):
40. Տեսողության սրության արտահայտված իջեցում` կայուն ախտաբանական փոփոխությունների հիման վրա (երբ լավ տեսնող աչքի տեսողության սրությունը չի գերազանցում 0.05-ը և չի կարող կորեկցիայի ենթարկվել) (H54.2):
41. Զույգ աչքերի տեսադաշտի արտահայտված կոնցենտրիկ նեղացում կենտրոնից (10 և ցածր աստիճանով)` խողովակային տեսողություն (H54.2):
8. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
42. Սրտի իշեմիկ հիվանդության սուր ձևեր (I20-I25)` ուղեկցվող քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA (Նյու Յորքյան) դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով (I44, I45, I47, I48):
43. Զարկերակային գերճնշում 3-րդ աստիճանի (I10-I15)` ուղեկցվող քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA (Նյու Յորքյան) դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով (I44, I45, I47, I48):
44. Իդիոպատիկ (առաջնային) թոքային գերճնշում, սրտի կիֆոսկոլիոտիկ հիվանդություն, քրոնիկ թոքային թրոմբոէմբոլիկ գերճնշում և թոքային անոթների այլ ճշտված հիվանդություններ (I27)` ուղեկցվող քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA (Նյու Յորքյան) դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով (I44, I45, I47, I48):
45. Սրտի փականների ձեռքբերովի հիվանդություններ` ուղեկցվող քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA (Նյու Յորքյան) դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով, որոնք ենթակա չեն դեղորայքային վերահսկման և վիրաբուժական շտկման (I34-I38):
46. Կարդիոմիոպաթիա (դիլատացիոն, ոչ դիլատացիոն, հիպերտրոֆիկ, ռեստրիկտիվ, աջ փորոքի` առիթմոգեն)` ուղեկցվող քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA (Նյու Յորքյան) դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով (I42-I42.9):
47. Պերիկարդիտներ քրոնիկ ընթացքով` ուղեկցվող քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA (Նյու Յորքյան) դասակարգման և սրտի ռիթմի ու հաղորդականության կայուն խանգարումներով, որոնք ենթակա չեն վիրաբուժական շտկման (131.0-I31.1):
48. Զարկերակների, զարկերակիկների (արտերիոլների) և մազանոթների հիվանդություններ, ախտահարումներ (I70-I78), որոնք առաջացրել են գանգրենոզ նեկրոտիկ և ինֆեկցիոն բարդություններ, չեն ենթարկվում համակարգային ու տեղային բուժմանը և կարիք կա վիրաբուժական` ամպուտացիոն միջամտության:
49. Արյան շրջանառության համակարգի բնածին զարգացման արատներ (անկանոնություններ) (Q20-Q28), որոնք չեն ենթարկվում դեղորայքային բուժումների` բերում են պրոգրեսիվող սրտային անբավարարության և ցուցված է վիրաբուժական շտկում:
9. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
50. Թոքերի քրոնիկ ոչ յուրահատուկ (սպեցիֆիկ) հիվանդություններ` դիֆուզ պնևմոսկլերոզով, թոքերի էմֆիզեմայով, դեկոմպենսացիայի փուլում գտնվող քրոնիկ թոքային սրտով, 3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ կամ ներքին օրգանների ամիլոիդոզով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ` տերմինալ փուլում`
1) թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (J44).
2) բրոնխիալ ասթմա (J45).
3) բրոնխոէկտատիկ հիվանդություն (J47) (բրոնխալայնանք).
4) թոքի և միջնորմի աբսցես (թարախակույտ) (J85).
5) էմֆիզեմա (թոքափքանք) (J43).
6) պնևմոկոնիոզ` համակցված տուբերկուլոզի հետ կամ առանց տուբերկուլոզի (J65).
7) իդիոպաթիկ ֆիբրոզացնող ալվեոլիտ (J84.1).
8) սարկոիդոզ առաջադիմող (պրոգրեսիվ) ընթացքով (D86).
9) մուկովիսցիդոզ (E84):
10. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
51. Աղիների և այլ մարսողական օրգանների հիվանդություններ (K50-K52, K55, K86.0, K86.1, K86.9, K91.2) (E41)` ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված սինդրոմով, կախեքսիայի փուլում:
52. Լյարդի ցիռոզ` տարբեր էթիոլոգիայի (K72.1, K74.3-K74.6)` ըստ ՉայլդՊյուի C դասի կամ եթե MELD>20, եթե չի կատարվում կամ պլանավորվում լյարդի փոխպատվաստում:
11. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
53. Երիկամների և միզածորանի հիվանդություններ (N25-N29)` քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (N 18.5):
12. ՈՍԿՐԱՄԿԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ՇԱՐԱԿՑԱԿԱՆ ՀՅՈՒՍՎԱԾՔԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
54. Ոսկրամկանային համակարգի բորբոքային հիվանդություններ` ռևմատոիդ արթրիտ (M05-M06), յուվենիլ իդիոպաթիկ արթրիտ (M08), անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ (M45), պսորիատիկ արթրիտ (M07.3), միկրոկրիստալիկ արթրիտներ (M10-M11) և դեգեներատիվ հիվանդություններ` օստեարթրիտ (M15-M17).
1) ստորին վերջույթների առնվազն 3 խոշոր հոդերի անկիլոզով` հաստատված ռենտգենաբանորեն.
2) ներքին օրգանների (երիկամների, թոքերի, սրտի), աչքերի, նյարդային համակարգի և այլն կողմից բարդություններով` ըստ յուրաքանչյուր օրգանի ախտահարման` վավերացված համապատասխան նեղ մասնագետի կողմից:
55. Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունների (M30-M35)` (համակարգային կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտ/պոլիմիոզիտ, համակարգային սկլերոդերմիա, Շեգրենի համախտանիշ, Բեհչետի համախտանիշ, համակարգային վասկուլիտներ) ժամանակ ներքին օրգանների և համակարգերի հետևյալ ախտահարումներով`
1) սրտանոթային համակարգ`
ա. սրտի փականների ձեռքբերովի հիվանդություններ, ուղեկցվող արյան շրջանառության 3-րդ աստիճանի անբավարարությամբ կամ քրոնիկ սրտային անբավարարությամբ IV ֆունկցիոնալ դասի ըստ NYHA դասակարգման,
բ. երկրորդային զարկերակային գերճնշում (3-րդ աստիճան).
2) թոքերի ախտահարում` պնևմոֆիբրոզ դեկոմպենսացիայի փուլում, քրոնիկ թոքային սիրտ (3-րդ աստիճանի շնչառական անբավարարությամբ).
3) նյարդային համակարգ`
ա. ցերեբրովասկուլիտներ, որոնք ուղեկցվում են գլխուղեղի և ողնուղեղի օրգանական (այդ թվում դեմիելինիզացնող) ախտահարմամբ` ֆունկցիայի խորը, կայուն խանգարումներով և պրոցեսի հարաճուն ընթացքով,
բ. էպիլեպսիա` հաճախակի գեներալիզացված տոնիկ-կլոնիկ նոպաներով, ԷԷԳ հաստատված.
4) երիկամների ախտահարում`
ա. ամիլոիդոզ` քրոնիկական երիկամային անբավարարությամբ` տերմինալ փուլում,
բ. նեֆրոպաթիաներ` քրոնիկական երիկամային անբավարարությամբ` տերմինալ փուլում:
13. ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ, ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԱՅԼ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
56. Անատոմիական դեֆեկտներ` հիվանդության կամ վնասվածքի հետևանքով առաջացած (պատիժը կրելու վերջին ժամկետի ընթացքում), վերին կամ ստորին վերջույթների բարձր անդամահատում, ինչպես նաև մեկ վերին և մեկ ստորին վերջույթի բարձր անդամահատումների համակցություն (S48, S78, T05.2, T05.5, T05.6):
57. Վնասվածքների, թունավորումների և այլ արտաքին պատճառների ազդեցության արտահայտված հետևանքներ (T90-T98):
14. ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
58. ՄԻԱՎ վարակ, 4-րդ կլինիկական փուլ, խիստ արտահայտված իմունային անբավարարություն (CD4+ լիմֆոցիտների քանակը <200բջ/մմ3 կամ <15%)` պացիենտի մոտ առկա երկրորդային օպորտունիստական հիվանդությունների անդարձելի ընթացքով, հակառետրովիրուսային և երկրորդային օպորտունիստական հիվանդությունների բուժման անարդյունավետությամբ:
ՄԻԱՎ վարակ 4-րդ կլինիկական փուլին համապատասխանում են`
1) ՄԻԱՎ-ով հարուցված հիվանդություն` հյուծող համախտանիշի դրսևորմամբ (B22.2).
2) պնևմոցիստային թոքաբորբ, հարուցված Pneumocystics jiroveci (B20.6).
3) կրկնվող ծանր բակտերիալ ծագման թոքաբորբ (Z87.0, B20.1).
4) հասարակ հերպեսի վիրուսով հարուցված քրոնիկ վարակ` բերանի B00.2), սեռական օրգանների, անոռեկտալ (A60.0, A60.1, A60.9) 1 ամսից ավել շարունակվող կամ ընդերային (B00.8) ցանկացած տեղակայման) (B20.3).
5) կանդիդոզային էզոֆագիտ կամ շնչափողի, բրոնխների կամ թոքերի կանդիդոզ (B20.4).
6) արտաթոքային տուբերկուլոզ (B20.0).
7) Կապոշիի սարկոմա (B21.0).
8) ցիտոմեգալովիրուսային վարակ (ռետինիտ կամ այլ օրգանների վարակ) (B20.2).
9) տոքսոպլազմոզ` ԿՆՀ-ի ախտահարմամբ (B20.8, B58.2).
10) ՄԻԱՎ էնցեֆալոպաթիա (B22.0).
11) արտաթոքային կրիպտոկոկոզ` ներառյալ մենինգիտը (B20.5, B45.1, B45.2, B45.3, B45.7, B45.8).
12) ոչ տուբերկուլոզային միկոբակտերիաներով հարուցված դիսեմինացված վարակներ (B20.2, A31.8).
13) հարաճող բազմօջախային լեյկոէնցեֆալոպաթիա (B20.8, A81.2).
14) քրոնիկ կրիպտոսպորիդիոզ (B20.8, A07.2).
15) քրոնիկ իզոսպորիազ (B20.8, A07.3).
16) դիսեմինացված միկոզներ (արտաթոքային հիստոպլազմոզ, կոկցիդիոիդոզ) (B20.5, B39.3, B38.7).
17) գլխուղեղի լիմֆոմա կամ Բ բջջային ոչ Հոջկինի լիմֆոմա (B21.2).
18) ՄԻԱՎ-նեֆրոպաթիա (N28.9) կամ ՄԻԱՎ-կարդիոմիոպաթիա (I43.0) կլինիկական դրսևորումներով (B20.8).
19) կրկնվող սեպսիս` ներառյալ սալմոնելոզայինը (B20.8, Z86.1, A02.1, A40, A41).
20) արգանդի վզիկի ինվազիվ քաղցկեղ (B21.8, C53.9).
21) ատիպիկ դիսեմինացված լեյշմանիոզ (B20.8, B55):
59. Պոդագրա (հոդատապ)` պոդագրային նեֆրոպաթիայով և քրոնիկ երիկամային անբավարարությամբ տերմինալ փուլում (M10.3):
60. Հիվանդություններով պայմանավորված օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումներ, որոնց դեպքում առկա են կյանքի բնականոն կենսակերպի սահմանափակումներ, և անհրաժեշտ են սոցիալական պաշտպանության (աջակցության) միջոցներ` այն պայմանով, որ տվյալ անձը սահմանված կարգով ճանաչված է 1-ին խմբի կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ և մշտապես կարիք ունի օգնության:
61. Սուր և քրոնիկ ճառագայթային հիվանդություն` 4-րդ աստիճանի (T66):
62. Վերին և ստորին ծայրանդամների գանգրենա (փտախտ)` ծանր պրոգրեսիվող ընթացքով շարժողական ֆունկցիայի արտահայտված և կայուն խանգարումներով (I70.2, E10-E14 ընդհանուր չորրորդ նշանով. 5, I73.-, A48.0, L88, R02):
63. Այլ և (կամ) չճշտված ոսկրամեռուկ` դեմքի ոսկրերի տարածուն ոսկրամեռուկ (M87.8, M87.9):»:
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2026 թվական: