28.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 263-Ա
28 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման (այսուհետ նաև` Որոշում) 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և Որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) ղեկավարի` 2020 թվականի մայիսի 15-ի թիվ 40-Ա հրամանի հիման վրա իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների կողմից սպասարկվող երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը`
1) «Հարթ ուղի» ՍՊԸ` թիվ 46 ավտոբուսային երթուղի` 0317Տ, 0342Տ, 0424Տ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ,
2) «Լիգա» ՍՊԸ` թիվ 452 ավտոբուսային երթուղի` 1201Լ, 3397Լ, թիվ 454 ավտոբուսային երթուղի` 3168Լ և թիվ 460 ավտոբուսային երթուղի` 3390Լ հաշվառման համարանիշի ավտոտրանսպորտային միջոցներ:
2. 48 ժամով արգելել «Հայր և որդի Մկրտչյաններ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող թիվ 8 ավտոբուսային երթուղում շահագործվող 1271Տ և 4213Տ ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը:
3. Տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող Արտյուշ Գրիգորյանին` ապահովել վերոնշյալ ընկերությունների սույն որոշման մասին տեղեկացումը:
4. Ավտորանսպորտային միջոցների շահագործումը արգելվում է տեղեկացման պահից:
5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
28.08.2020 թ.