31.08.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 265-Ա
31 օգոստոսի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 19-ի N 2031-Ա, N 2034-Ա, N 2035-Ա, N 2072-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 26-27-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Հայկազ Պողոսյան» Ա/Ձ` ք․ Երևան, Եղբարության 16․
2) «Մերուժան Բուլղադարյան» Ա/Ձ` ք․ Երևան, Գ․ Նժդեհի 1-31․
3) «Մուրադ Մինասյան» Ա/Ձ` ք․ Երևան, Բագրատունյաց 16․
4) «Յուքոմ» ՓԲԸ` ք․ Երևան, Սայաթ-Նովա 40/1․
5) «Դենտսթար» ՍՊԸ` ք․ Աշտարակ, Ա․ Մանուկյան 17/17․
6) «Արա Ղուկասյան» Ա/Ձ` ք․ Աշտարակ, Գրիգորյան 57.
7) «Աշտարակի ստոմ պոլիկլինիկա» ՓԲԸ` ք․ Աշտարակ, Աշտարակեցի 33ա․
8) «Հարություն Վարսանյան» Ա/Ձ` ք․ Աշտարակ, Վ․ Պետրոսյան 21:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից
31.08.2020 թ.