Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

01.09.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 269-Ա

 

1 սեպտեմբերի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 14-ի N 1996-Ա, 2020 թվականի օգոստոսի 19-ի N 2031-Ա, N 2034-Ա, N 2066-Ա, N 2074-Ա, N 2089-Ա, հրամանների հիման վրա 2020 թվականի օգոստոսի 28-ին, 30-ին, 31-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) «Լիլյա Մակինյան» Ա/Ձ`  ք․  Երևան, Անդրանիկի 125/3․

2) «Նելլի Գասպարյան» Ա/Ձ` ք․ Երևան, Անդրանիկի 129/14․

3) «Մեժլումյան Էլմիրա» Ա/Ձ` ք. Արթիկ, Գ. Նժդեհի 1/2.

4) «Շողիկ Ֆռանգյան» Ա/Ձ` ք. Արթիկ, Տոնականյան 1.

5) «Ղազարյան Սանասար» Ա/Ձ` ք. Արթիկ, Բաղրամյան 18.

6) «Զավեն Հայրիկյան» Ա/Ձ` ք. Սիսիան, փ. Որոտան 1/45 49 հողամաս:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին`  ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին`  ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ. Ավինյանի կողմից

01.09.2020 թ.

 

 

 

 

 

pin
Պարետ
01.09.2020
N 269-Ա
Որոշում