04.09.2020 -
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 275-Ա
4 սեպտեմբերի, 2020 թվական
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
i
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 19-ի N 2031-Ա, N 2034-Ա, N 2048-Ա, N 2066-Ա, N 2072-Ա, N 2074-Ա և N 2089-Ա, 2020 թվականի օգոստոսի 20-ի N 2097-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 1-3-ն իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`
1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`
1) «Էլլա Միրզոյան» Ա/Ձ` ք. Երևան, Քաջազնունի 30/3.
2) «Կերխեր» ՍՊԸ` ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա 76, 41 շինություն.
3) «Մարինե Մկրտչյան» Ա/Ձ` ք. Երևան, Գայի պողոտա 19/60.
4) «Արմեն Սարդարյան» Ա/Ձ` ք. Երևան, Ե. Քոչար 2-17.
5) «Յունիվերսալ Փրոջեքտ» ՍՊԸ` ք. Երևան, Արին Բերդի 7.
6) «ՀայկԽալաթյան» ԱՁ`ք.Արմավիր Հանրապետության 10Ա.
7) «Արանեա»ՍՊԸ`ք Մասիս Հանրապետության 5/1.
8) «Հակոբ Գիվագիզյան» Ա/Ձ` ք. Եղեգնաձոր, Միկոյան 10/22.
9) «Էրիկ Հարությունյան» Ա/Ձ` ք. Եղեգնաձոր, Վայքի 1.
10) «Արմենուհի Սարգսյան» Ա/Ձ` ք. Եղեգնաձոր, Միկոյան 1 նրբ. 1.
11) «Գրիշա Ստեփանյան» Ա/Ձ` ք. Եղեգնաձոր, Մոմիկի 2:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:
3. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից
04.09.2020 թ.