Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

07.09.2020 -

 

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ N 278-Ա

 

7 սեպտեմբերի, 2020 թվական

 

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի օգոստոսի 28-ի N 1313-Ա, N 1315-Ա, N 1317-Ա, N 1318-Ա, N 1319-Ա և N 1320-Ա, 2020 թվականի սեպտեմբերի 4-ի N 1573-Ա, N 1575-Ա, N 1576-Ա, N 1577-Ա, N 1578-Ա, N 1580-Ա և N 1581-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի սեպտեմբերի 4-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները`

1. 24 ժամով արգելել հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը`

1) Ա/Ձ «Հասմիկ Իլոյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի Ախուրյանի խճղ 1 (ՀՎՀՀ 57223203).

2) Ա/Ձ «Սուսաննա Հովհաննիսյան», Շիրակի մարզ, ք. Գյումրի Երևանյան խճղ 145 (ՀՎՀՀ 57273567).

3) Ա/Ձ «Գոհար Նազլուխանյան», Լոռու մարզ, գ. Արջուտ 37 փող (ՀՎՀՀ 67026452).

4) Ա/Ձ «Արարատ Խաչատրյան», Արարատի մարզ, ք. Վեդի, Թումանյան 2, (ՀՎՀՀ 46434154).

5) «ԱՀՀ» ՍՊԸ, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ Մուղնի Թաղամաս (ՀՎՀՀ 05007365).

6) Ա/Ձ «Սերգեյ Սարգսյան», Կոտայքի մարզ, գ Վերին Պտղնի, 1/3 (ՀՎՀՀ 25283518).

7) «Օազիս Ֆուդ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ.Պտղնի, 21 փողոց 1/2 (ՀՎՀՀ 03544466).

8) «Վիլլա Հիլլզ» ՍՊԸ, Կոտայքի մարզ, գ.Պտղնի Այգեգործական զանգված, 1-ին թաղ, 35 տուն (ՀՎՀՀ 01016092).

9) Ա/Ձ «Արմենուհի Փեթակչյան», Լոռու մարզ, գ. Մեծավան Խաչատրյան 28/1 (ՀՎՀՀ` 66979954).

10) Ա/Ձ «Գևորգ Քաջակուլյան», Լոռու մարզ, գ. Մեծավան Անդրանիկի 43 (ՀՎՀՀ` 66987341).

11) Ա/Ձ «Գոհար Անախասյան», Լոռու մարզ, գ. Մեծավան (ՀՎՀՀ 69511121).

12) «Սալոն Ռեստորան» ՍՊԸ, ք. Երևան, Աբովյան 8 (ՀՎՀՀ 02668502).

13) Ա/Ձ «Լուսինե Գրիգորյան», Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, ք.Ագարակ, Չարենցի 23 (ՀՎՀՀ 79515012).

14) Ա/Ձ «Կարինե Բեզոյան», Լոռու մարզ, գ. Մեծավան (ՀՎՀՀ 69512116).

15) Ա/Ձ «Ռաֆիկ Վարդանյան», Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 2-րդ դաշտ 6/19 (ՀՎՀՀ 43034492):

2. Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանին` ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը:

3. Տնտեսավարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վահե Ղազարյանին` ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Ստորագրվել է Տ.Ավինյանի կողմից

07.09.2020 թ.

 

pin
Պարետ
07.09.2020
N 278-Ա
Որոշում