09.08.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հունվարի 18-ին
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Օդանավակայանի տաքսի ծառայություն` օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ուղևորների փոխադրման գործունեություն.
Օդանավակայանի տաքսու կայանատեղ` օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման համար առանձնացված տարածք:»:
i
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում`
i
1) 2-րդ մասի «ա» կետի «տաքսամետրով (սակաչափիչով)» բառերը փոխարինել «սակաչափիչով» բառով.
i
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով.
i
«5. Օդանավակայանի տարածքում տաքսի ծառայության մատուցումն իրականացվում է տաքսու կայանատեղից կամ տրանսպորտային միջոցների կանգառի համար նախատեսված վայրերից` ուղևորների պատվերով:
i
6. Օդանավակայանի տարածքի տաքսու կայանատեղից ծառայություն կարող են մատուցել միայն այն կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ունեն օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
i
7. Օդանավակայանի տաքսի ծառայության լիցենզիա տրվում է միայն այն կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք ունեն մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, գործարանային վառելիքային համակարգով շահագործվող, «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորում և սակաչափիչ ունեցող ավտոմոբիլներ:
i
8. Օդանավակայանի տաքսի ծառայություն մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պետք է պահպանեն օդանավակայանի կառավարչի սահմանած` օդանավակայանի շահագործման հետ կապված կանոնակարգերի պահանջները:»:
i
Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում`
i
1) 5-րդ մասի երրորդ պարբերության «տաքսամետրի» բառը փոխարինել «ավտոմոբիլային սակաչափիչի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով.
i
«9. Օդանավակայանի տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնողների կողմից տաքսի ծառայության գովազդի տարածումը կարգավորվում է «Գովազդի մասին» օրենքով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
Հանրապետության Նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-8-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 8 փետրվարի 2022 թվական: