Սեղմել Esc փակելու համար:
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ...

 

18.06.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի մայիսի 25-ին

 

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16) որոշում է ընդունում Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի, բյուջեի, դրանց փոփոխությունների վերաբերյալ.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը և դրանցում առաջարկվող փոփոխությունները.»:

 

i

Հոդված 3. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) կազմում է Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, բյուջեի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնում ավագանուն.»:

 

i

Հոդված 4. Օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երևանի բյուջեն Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է Երևանի զարգացման ծրագրի, ավագանու և քաղաքապետի` սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը:»:

 

i

Հոդված 5. Օրենքի 77-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 77. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը

 

1. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:

2. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն Երևանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ:»:

 

i

Հոդված 6. Օրենքի 83-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Քաղաքապետը տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի է առնում Երևանի բնակչության կենսական շահերը, Երևանի զարգացման ծրագրերը, Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև առկա ռեսուրսները:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հունիսի 7
Երևան
ՀՕ-135-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 8 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ 25.05.2022
N ՀՕ-135-Ն օրենք