Սեղմել Esc փակելու համար:
2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ 170 ՄԼՆ Մ3-Ը ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇ ...

 

06.08.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

9 հունիսի 2022 թվականի N 850-Ն

 

2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԲԱՑ ԹՈՂՆՎՈՂ ՋՐԻ 170 ՄԼՆ Մ3-Ը ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՀԱՇՎԻՆ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՎԱՃԱՌՔԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՅԱՑՄԱՆ ԵՎ ԾԱԽՍՄԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9.1-ին մասի դրույթներով, «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածներով հաստատված տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ կետի 6.8-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 192-Ն որոշման 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ` ավելացնելով եկամուտները և ծախսերը 1,452,336.9 հազ. դրամով` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:

2. Հաստատել 2021 թվականին Սևանա լճից բաց թողնվող ջրի 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրաէներգիայի վաճառքից ստացված լրացուցիչ գումարների հաշվին բացված` «Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողման համար վճարման ենթակա գումարներ» անվամբ արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման նախահաշիվը` համաձայն N 5 հավելվածի:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N 6 հավելվածով նախատեսված ուղղություններով ֆինանսական միջոցներ կհատկացվեն միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացված «Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողման համար վճարման ենթակա գումարներ» անվամբ արտաբյուջետային հաշվում գումարներ հաշվեգրված լինելու, իսկ օբյեկտների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձագիտական դրական եզրակացությունների առկայության դեպքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. հունիսի 9
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 850-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱԿԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

 

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
Եկամուտների գծով 1,452,336.9
Ծախսերի գծով 1,452,336.9
Դեֆիցիտը (պակասուրդը) 0.0

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 850-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

 

Եկամտատեսակը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Ընդամենը - - 1,452,336.9
այդ թվում`
Այլ եկամուտներ - - 1,452,336.9

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 850-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 6 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Եկամտատեսակը Գանձման համար պատասխանատու պետական կառավարման մարմինը (մարմինները) Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Այլ եկամուտներ, ընդամենը - - 1,452,336.9
այդ թվում'
5. Ապրանքների մատակարա­րումից և ծառայությունների մատուցումից եկամուտներ
5.7. Արտաբյուջետային միջոցներ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե - - 1,452,336.9

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 850-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱԵԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 1 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի և միջոցառումների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ 0.0 0.0 1,452,336.9
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
9025 Ծրագրի անվանումը` 0.0 0.0 1,452,336.9
Աջակցություն ոռոգման համակարգի արդիականացմանը
Ծրագրի նպատակը`
Աջակցություն ոռոգման ոլորտի արդիականացման ծրագրերի իրականացմանը
Վերջնական արդյունքի նկարագրությունը`
Ոռոգման ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացում
Ծրագրի միջոցառումներ
12001 Միջոցառման անվանումը` - - 1,452,336.9
Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգմանը
Միջոցառման նկարագրությունը`
Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգման նպատակով իրականացվող միջոցառումներին
Միջոցառման տեսակը`
Տրանսֆերտների տրամադրում

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 850-Ն որոշման

 

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՋՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐ» ԱՆՎԱՄԲ
ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ NN 3 ԵՎ 4 ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐՈՒՄ

ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Գործառական դասիչը Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների և միջոցառումները կատարող պետական մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները' փակագծերում)
բաժինը խումբը դասը ծրագիրը միջոցառումը առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ԸՆԴԱՄԵՆԸ - - 1,452,336.9
04 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ - - 1,452,336.9
այդ թվում'
02 Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն և որսորդություն - - 1,452,336.9
այդ թվում'
04 Ոռոգում - - 1,452,336.9
այդ թվում'
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն - - 1,452,336.9
այդ թվում'
9025 Աջակցություն ոռոգման համակարգի արդիականացմանը - - 1,452,336.9
12001 Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգմանը - - 1,452,336.9
այդ թվում' ըստ կատարողների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե - - 1,452,336.9
այդ թվում' բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներ
ԸՆԴԱՄԵՆԸ' ԾԱԽՍԵՐ - - 1,452,336.9
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ - - 1,452,336.9
ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ - - 1,452,336.9
- Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին - - 1,452,336.9

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 850-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Ծրագրային դասիչը Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների, ծրագրերի, միջոցառումների, ծախսային ուղղությունների անվանումները Միջոցառումները կատարող պետական մարմինների և դրամաշնորհ ստացող տնտեսավարող սուբյեկտների անվանումները տարի
ծրագիրը միջոցառումը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն 1,452,336.9
9025 Աջակցություն ոռոգման համակարգի արդիականացմանը 1,452,336.9
12001 Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե 1,452,336.9
այդ թվում` ըստ ուղղությունների
«Ջրառ» ՓԲԸ
Արտաշատի ջրանցքի հիմնանորոգում 162,750.6
Արտաշատի ջրանցքի և գլխամասային հանգույցի հիմնանորոգում 189,432.0
Ստորին Հրազդանի ջրանցքի 1-ին հերթ, գլխամասային հանգույցի հիմնանորոգում 144,939.3
Ստորին Հրազդանի ջրանցքի 2-րդ հերթի հիմնանորոգում 217,318.4
Արզնի-Շամիրամ ջրանցքի 1-ին հերթի հիմնանորոգում 314,920.1
Արզնի-Շամիրամ ջրանցքի 2-րդ հերթի հիմնանորոգում 422,976.5

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 850-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.7 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

ՄԱՍ 2. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
9025 Աջակցություն ոռոգման համակարգի արդիականացմանը

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը 9025 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 12001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգմանը
Նկարագրությունը Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգման նպատակով իրականացվող միջոցառումներին
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում
Ակտիվն օգտագործող կազմակերպությունների անվանումները «Ջրառ» ՓԲԸ
Արդյունքի չափորոշիչներ
Արտաշատի ջրանցքի հիմնանորոգում, մ 472
Արտաշատի ջրանցքի և գլխամասային հանգույցի հիմնանորոգում, մ 538
Ստորին Հրազդանի ջրանցքի 1-ին հերթ, գլխամասային հանգույցի հիմնանորոգում, մ 1493
Ստորին Հրազդանի ջրանցքի 2-րդ հերթի հիմնանորոգում, մ 3409
Արզնի-Շամիրամ ջրանցքի 1-ին հերթի հիմնանորոգում, մ 2444
Արզնի-Շամիրամ ջրանցքի 2-րդ հերթի հիմնանորոգում, մ 1465
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) - - 1452336.9

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 9-ի
N 850-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 2121-Ն ՈՐՈՇՄԱՆ N 9.1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 9.1.26 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտե

 

ՄԱՍ 1. ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳԾՈՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ (ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ) ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ


 

Ծրագրի դասիչը Ծրագրի անվանումը
9025 Աջակցություն ոռոգման համակարգի արդիականացմանը

 

Ծրագրի միջոցառումները

Ծրագրի դասիչը 9025 Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
Միջոցառման դասիչը 12001 առաջին կիսամյակ ինն ամիս տարի
Միջոցառման անվանումը Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգմանը
Նկարագրությունը Աջակցություն ոռոգման համակարգերի հիմնանորոգման նպատակով իրականացվող միջոցառումներին
Միջոցառման տեսակը Տրանսֆերտների տրամադրում
Ակտիվն օգտագործող կազմակերպությունների անվանումները «Ջրառ» ՓԲԸ
Արդյունքի չափորոշիչներ
Արտաշատի ջրանցքի հիմնանորոգում, մ 472
Արտաշատի ջրանցքի և գլխամասային հանգույցի հիմնանորոգում, մ 538
Ստորին Հրազդանի ջրանցքի 1-ին հերթ, գլխամասային հանգույցի հիմնանորոգում, մ 1493
Ստորին Հրազդանի ջրանցքի 2-րդ հերթի հիմնանորոգում, մ 3409
Արզնի-Շամիրամ ջրանցքի 1-ին հերթի հիմնանորոգում, մ 2444
Արզնի-Շամիրամ ջրանցքի 2-րդ հերթի հիմնանորոգում, մ 1465
Միջոցառման վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) - - 1,452,336.9

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 հունիսի 2022 թվական:

 

pin
ՀՀ կառավարություն
09.06.2022
N 830-Ն
Որոշում