Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ...

 

15.08.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «և 36-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերը:

 

i

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «, 26-րդ հոդվածի 3-րդ մասի և 36-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «և 26-րդ հոդվածի 3-րդ» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը» բառերը:

 

i

Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Ազգային ժողովում պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած և իր պաշտոնում մինչև մեկ տարի ժամկետով պաշտոնավարող պետական ծառայողների վրա:

3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 13
Երևան
ՀՕ-188-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2026 թվական:

 

pin
ՀՀ 07.05.2026
N ՀՕ-188-Ն օրենք