Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅ ...

 

15.08.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումը չի արգելում պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձին դառնալ խնամատար ծնող և ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն:»:

 

i

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «բ» կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասի «3-րդ կետի «բ»,» բառերը փոխարինել «3-րդ կետի» բառերով:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

2. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ պայմանագիրը, տարիքով պայմանավորված, կնքվել է հինգ տարուց պակաս ժամկետով` ժամկետը պայմանավորելով պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի 65 տարին լրանալու փաստով, ապա սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձի և գործադիր մարմնի պաշտոնում նշանակված տվյալ անձի համաձայնությամբ պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել հինգ տարին լրանալը պակասող ժամկետով:

3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 13
Երևան
ՀՕ-189-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 07.05.2026
N ՀՕ-189-Ն օրենք