Սեղմել Esc փակելու համար:
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

15.08.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին

 

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասից հանել «` մինչև սույն օրենքով սահմանված տարիքի լրանալը,» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 2-րդ մասից հանել «կամ 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքի առկայության դեպքում, եթե առկա է սույն օրենքի 37-րդ հոդվածի 6.2-ին մասով նախատեսված լիազորությունները դադարելու մասին իրավական ակտը,» բառերը.

2) 4-րդ մասից հանել «և 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը.

3) 18-րդ մասից հանել «և (կամ) 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը:

 

i

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, 17-րդ հոդվածի  4-րդ մասով» բառերը:

 

i

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և 17-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերը:

 

i

Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «, առավելագույն տարիքը» բառերը.

2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալը» բառերը:

 

i

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 6-րդ մասից հանել «, 11-րդ» բառը.

3) 6.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած և ծառայության ժամկետը մինչև մեկ տարով երկարաձգված քաղաքացիական ծառայողների վրա:

3. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակ-ման օրվան հաջորդող օրվանից` եռամսյա ժամկետում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2026 թ. մայիսի 13
Երևան
ՀՕ-182-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 մայիսի 2026 թվական:

 

 

pin
ՀՀ 07.05.2026
N ՀՕ-182-Ն օրենք