Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ Շ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.1438.171207

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1438-Ն

 

«ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ «ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ»

(4-րդ մաս)

 

IX. ԱՎՏՈՄԱՏԱՑՄԱՆ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

 

39. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

389. Մայրուղային գազատարների օբյեկտների ավտոմատացման, հեռամեքենայացման և կառավարման ծավալը որոշվում է կազմակերպության կողմից:

390. Ավտոմատացման, կառավարման և կապի միջոցների անընդմեջ աշխատանքն ապահովվում է ՀՉՍ և Ա-ի, կապի և հեռուստամեխանիկայի ծառայություններով:

391. ՀՉՍ և Ա-ի ծառայությունն սպասարկում է հետևյալ հիմնական և օժանդակ համակարգերը`

1) ագրեգատային, արտադրամասային, ընդհանուր կայանային ավտոմատիկայի գծային և կենտրոնական հեռուստամեխանիկայի (առանց գծային կապի) համակարգեր.

2) ապահովող համակարգերի (ջերմա-, ջրամատակարարման, օժանդակ մեխանիզմների, էլեկտրակայանների) ՀՉՍ և Ա-ի միջոցներ, շինությունների գազոտվածության ստուգման և վթարային արտածծման օդափոխության ավտոմատ միացման համակարգեր.

3) հակահրդեհային ավտոմատիկայի համակարգեր.

4) վառելիքային և գործարկվող գազի բլոկների ճնշման կարգավորիչներ, ապահովիչ կափույրներ, ավտոմատացման միջոցներ և ՍՉՍ.

5) կառավարման հանգույցներ և փականներ, ագրեգատային և տեխնոլոգիական կապվածքի կարգավարական կետ, հեռուստամեխանիկայի գծային փականների ծայրային անջատիչներ.

6) ԳԲԿ, օժանդակ սարքավորման, գծային և կենտրոնական հեռուստամեխանիկայի ազդանշանման և չափման միջոցներ, պաշտպանության տվիչներ.

7) բնակելի ավանի և կաթսայական արդյունաբերական հրապարակների ավտոմատիկա.

8) սեփական կարիքների չափման հանգույցներ, ինչպես նաև գազի չափման տնտհաշվարկային և ստուգիչ կետեր.

9) ավտոմատացման համակարգեր, չափման, հեռուստամեխանիկայի, ՍՉՍ-ի պաշտպանության միջոցներ, ճնշման կարգավորիչներ, ապահովիչ կափույրներ, ազդասարքեր, ԳԲԿ.

10) պաշտպանական ազդանշանում:

392. Կապի և հեռուստամեխանիկայի ծառայությունը ներառում է կապի համակարգեր և միջոցներ, կապի գծեր, հեռուստամեխանիկայի միջոցներ:

393. Ընդունվող օբյեկտի կազմի մեջ մտնող միջոցները և սարքավորումը շահագործման է ընդունում կազմակերպության ղեկավարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել այլ մարմինների ներկայացուցիչներ` համաձայնեցմամբ):

394. Գործող օբյեկտում ԱԿՀ-ն շահագործման մտցնելու դեպքում դրանց փորձնական և արդյունաբերական շահագործման ընդունելու համար նշանակվում են ենթահանձնաժողովներ և հաստատվում են դրանց աշխատանքի ծրագրերը:

395. Սարքավորման ընդունման վերջնական փուլն աշխատանքային ռեժիմներով համալիր փորձարկումն է, որի ժամկետը պետք է կազմի`

1) անընդմեջ ռեժիմով աշխատող սարքերի համար` 72 ժամ.

2) սպասման ռեժիմով աշխատող սարքերի համար` մինչև 1 ամիս:

396. Սարքավորումը փորձնական շահագործման է մտցվում կազմակերպության հրամանով: Փորձնական շահագործման շրջանում անց է կացվում սարքերի և համակարգերի ստուգում, որը նախատեսում է տարբեր ռեժիմների ստեղծում կամ դրանց նմանակում: Փորձնական շահագործման ընթացքում սարքավորումն սպասարկում է ստորաբաժանումը, իսկ անհրաժեշտության դեպքում` մոնտաժակարգաբերող կազմակերպությունը: Փորձնական շահագործման հետ մեկտեղ պետք է սկսել ամբողջ օպերատիվ փաստաթղթերի վարումը և իրականացնել տեխնիկական սպասարկումը:

397. Չափման, ավտոմատացման և կապի միջոցների պահպանման պատասխանատվությունը կրում է համապատասխան արտադրամասի և ծառայությունների շահագործող անձնակազմը, որտեղ տեղադրված են այդ սարքերը:

398. Ընդունման փորձարկումների ընթացքում ստացված փաստացի տեխնիկական տվյալները և բնութագրերը գրանցվում են համակարգի տեղեկաքարտի մեջ:

399. Աշխատանքային պարամետրերը և կլիմայական պայմանները (շրջակա միջավայրի ջերմաստիճանը, խոնավությունը, օդի փոշոտվածությունը, ագրեսիվ միջավայրի առկայությունը), մեխանիկական ներգործությունները համակարգերի և միջոցների տեղադրման վայրերում չպետք է գերազանցեն արտադրող գործարանների հրահանգների սահմանները:

400. Ավտոմատացման և կառավարման միջոցների սնման էլեկտրական լարումը պետք է կայունացված լինի: Այդ սարքերի սնման շղթաները պետք է պաշտպանված լինեն արդյունաբերական խանգարիչների ներգործությունից:

401. Անհրաժեշտության դեպքերում սարքավորման բնականոն աշխատանքը բավարարելու համար պետք է նախատեսված լինի սարքերի և մեխանիզմների սնման ավտոմատ պահուստավորում` դրա պարբերական ստուգմամբ:

402. Վահանակները, անցումային տուփերը և հավաքովի մալուխային վահանակները պետք է համարակալված լինեն, բոլոր սեղմակները և դրանց մոտեցող լարերը, ինչպես նաև հսկիչ-չափիչ սարքերի և ավտոմատ կարգավորիչների իմպուլսային գծերը պետք է մականշում ունենան, կառավարման, ազդանշանող և չափիչ սարքերը` մակագրություն իրենց նշանակության մասին` սխեմաներին համապատասխան:

403. Սարքերը պետք է ունենան սարքին վիճակում գտնվող փակող հարմարանքներ, խտացումներ, դիտելու մաքուր ապակիներ, գրանցման ընթեռնելի նշում, սեղմիչ միացումները պետք է խտացված լինեն և ունենան հուսալի հպակներ: Անշարժ տեղադրված չափիչ գործիքների սանդղակների վրա պետք է լինի կարմիր գիծ, որը համապատասխանի չափվող մեծության սահմանային արժեքին:

404. Ստուգիչ մալուխները պետք է ունենան նշանակումներ` ծայրերին, ճյուղավորման և հատման տեղերում, անցումներում, ինչպես նաև ուղեգծի երկարությամբ` 50-70 մ մեկ: Մալուխների ազատ ջիլերը պետք է մեկուսացված լինեն: Մետաղական պատյանով մալուխների վթարները վերացնելիս կամ դրանք երկարացնելու դեպքում, ջիլերը միացնելով, պետք է տեղադրել հերմետիկ կցորդիչներ, որոնցից յուրաքանչյուրը ենթակա է գրանցման` նշելով աշխատանքը կատարող պատասխանատուին: Ռետինե պատյանով և մեկուսիչով մալուխների միացման տեղերը պետք է վուլկանացման մեթոդով հերմետիկացվեն: Պոլիքլորվինիլային պատյանով մալուխները երկարացնելու դեպքում պետք է միացվեն զոդելով և մեխանիկական ամրացմամբ, անհրաժեշտության դեպքում` փակ պատյանով:

405. Չափման և ավտոմատացման միջոցների միացնող խողովակային միջադիրները (իմպուլսային գծերը) պետք է տեղադրվեն` պահպանելով անհրաժեշտ թեքությունները, և շահագործման ժամանակ կանոնավոր կերպով պետք է փչամաքրվեն: Հնարավոր սառցակալման կամ չափից դուրս տաքացման ենթակա տեղերը պետք է ջերմամեկուսացվեն:

406. Ավտոմատ շրջափակման համար նախատեսված միջոցները, որոնք բացառում են միաժամանակյա ձեռքով և հեռակառավարման հնարավորությունը, պետք է պարբերաբար ստուգվեն և գտնվեն սարքին վիճակում:

407. Սարքինության ստուգման, համակարգերի, ավտոմատացման և կառավարման միջոցների փորձարկման պարբերական գործողությունները պետք է անցկացվեն շահագործող անձնակազմի կողմից, իսկ այն դեպքում, երբ դա կպահանջվի շահագործման պայմաններով` հերթապահ օպերատիվ անձնակազմի կողմից, ըստ տեխնոլոգիական հրահանգների` օպերատիվ մատյանում արդյունքների գրանցմամբ:

408. Պաշտպանության սարքերը պետք է պարբերաբար ստուգվեն ծրագրային-նախազգուշական նորոգման ժամկետացանկով և տեխնոլոգիական հրահանգներով սահմանված ժամկետներում: Ստուգման համար պաշտպանության անջատումը պետք է ուղեկցվի օպերատիվ մատյանում գրանցմամբ: Չի թույլատրվում նորոգման և կարգավորման աշխատանքներ կատարել գործող պաշտպանության շղթաներում աշխատող տեխնոլոգիական սարքավորման վրա: Պաշտպանության միջոցների անջատումը թույլատրվում է միայն թերությունների հայտնաբերման դեպքում` դրանց վերացման համար տրված անհրաժեշտ ժամկետում: Այդ դեպքում չափիչ սարքի միջոցով պետք է սահմանել հսկվող պարամետրի անընդհատ դիտում: Եթե պարամետրի ուղղակի ստուգումն անհնար է, ապա ագրեգատը կանգնեցնում են: Աշխատող սարքավորման վրա պաշտպանության անսարք սարքերը կարելի է փոխարինել միայն դրանց սնուցման անջատման դեպքում: Նոր տեղադրվող սարքերի սնումն իրականացվում է պաշտպանության սխեմայի կարճաժամկետ ապաշրջափակման դեպքում:

409. Պաշտպանության սարքերի ստուգումն իրականացվում է`

1) աշխատող ԳԲԱ-ում և էլեկտրակայաններում` երկու շաբաթվա մեջ 1 անգամից ոչ պակաս.

2) ԳԲԱ-ի ագրեգատների վրա և պահեստային էլեկտրակայաններում` երկու շաբաթվա մեջ 1 անգամից ոչ պակաս և անմիջականորեն դրանք աշխատանքի մեջ մտցնելուց առաջ.

3) ԳԲԿ-ում ամիսը 1 անգամից ոչ պակաս.

4) ազդանշանային համակարգի ստուգման կարգը որոշում է կազմակերպությունը:

410. Սարքերի, ավտոմատացման հարմարանքների չափագիտական և ճշտության բնութագրերը չպետք է գերազանցեն դրանց տեխնիկական փաստաթղթերում նշված սահմանները: Չափման միջոցների չափագիտական ստուգման կարգը նշված է սույն ՏԿ-ի 42-րդ գլխում: Թույլատրվում է չափման միայն այն միջոցների բացումը և նորոգումը, որոնք համապատասխանում են «Չափումների միասնականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին: Ավտոմատացման և հսկման համակարգերի կազմի մեջ մտնող առաջնային կերպափոխիչներն ստուգվում են այդ համակարգի կազմում` ՇՓ-ին համապատասխան:

411. Արգելվում է ավտոմատացման, կառավարման և կապի սարքերին և համակարգերին, պաշտպանության սարքերին դրանց սպասարկման և ստուգման հետ ուղղակի կապ չունեցող անձանց մոտեցումը:

 

40. ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

412. Ստուգման, պաշտպանության, ավտոմատ կառավարման, հեռուստամեխանիկայի և կապի տեխնիկական միջոցների անընդմեջ աշխատանքի ապահովման համար կազմակերպությունում կազմակերպվում են ծառայություններ (խմբեր) և տեղամասեր: Ծառայությունների, տեղամասերի և խմբերի կազմակերպատեխնիկական և մեթոդական կառավարումն իրականացվում է կազմակերպության արտադրական բաժնի կողմից:

413. ՀՉՍ և Ա-ի ծառայությունը (խումբը) ապահովում է`

1) հսկման պաշտպանության, ավտոմատ կառավարման սարքերի անընդմեջ և հուսալի շահագործումը ՃԿ-ի, ԳՍՊ-ի, և ԳԲԿ-ի բոլոր օբյեկտներում և մայրուղային գազատարի գծային մասում.

2) տեխնիկական սպասարկում.

3) ընթացիկ նորոգում` սարքին վիճակի և աշխատունակության վերականգնման համար.

4) սարքերի և համակարգերի ծրագրային տեխնիկական սպասարկման և ծրագրային նորոգման կանգնեցման ժամկետացանկի մշակում.

5) տեխնիկական միջոցների նորոգումը և սպասարկումը կատարող կապալառու կազմակերպությունների գործունեության հսկում.

6) մոնտաժային և կարգաբերման աշխատանքների կատարման հսկում, ավտոմատացման, հսկման, պաշտպանության, ավտոմատ կառավարման միջոցների փորձարկման և շահագործման ընդունման անցկացում.

7) մերժումների հետաքննության մասնակցություն, դրանց կանխման միջոցառումների մշակում.

8) չափման միջոցների պետական և գերատեսչական ստուգում:

414. Կապի ծառայությունն ապահովում է`

1) ամրակցված սահմանների շրջանում տեխնոլոգիական կապի անընդմեջ աշխատանքը.

2) կապի շահագործվող կառույցների սարքին վիճակի պահումը` տեխնիկական նորմերին և կանոններին համապատասխան.

3) տեխնոլոգիական կապի սարքերի և կառույցների վթարների օպերատիվ վերացումը.

4) վթարների, դժբախտ պատահարների և անվտանգության կանոնների խախտումների կանխման միջոցառումների անցկացումը.

5) չափիչ սարքերի ճիշտ օգտագործումը համապատասխան ՆՏՓ-ի պահանջներին` ըստ չափագիտական հսկողության.

6) սպասարկվող օբյեկտներում վթարային և պլանային աշխատանքների կատարման ժամանակ գազատարի ուղեգծում ժամանակավոր կապի կազմակերպումը.

7) կապի միջոցների կազմակերպումը և պահումը` հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության պահանջները.

8) հեռուստամեխանիկայի, գծային և հեռուստամեխանիկայի կայանային սարքերի կապուղիների շահագործումը.

9) տեխնիկական սպասարկումը և ընթացիկ նորոգումը` կապի միջոցների աշխատունակության և անսարքությունների վերականգնման համար:

415. Հեռուստամեխանիկայի համակարգերն ապահովում են`

1) տեխնոլոգիական սարքավորման վիճակի մասին հեռուստաազդանշանումը և պարամետրերի ընթացիկ և հանրագումարային արժեքների հեռուստաչափումը.

2) օբյեկտների հեռուստակառավարումը և հեռուստակարգավորումը.

3) հսկվող օբյեկտների և հեռուստակառավարման հրամանների և վիճակի գրանցումը:

416. Ծառայությունների (տեղամասերի և այլն) գործունեության կազմակերպումը պետք է ապահովի ավտոմատացման համակարգերի, միջոցների և սարքավորման կառավարման շուրջօրյա աշխատանքը:

417. Ավտոմատացման, կառավարման, կապի միջոցների և համակարգերի սպասարկման համար շահագործող անձնակազմի աշխատանքի կազմակերպումը կատարվում է ստորաբաժանման կողմից: Տեխնիկական սպասարկման նորոգման հատուկ տիպի աշխատանքների կատարման համար կարող են ներգրավվել կազմակերպության և այլ կազմակերպությունների մասնագիտացված ստորաբաժանումներ: Շահագործող անձնակազմը պետք է ունենա սույն ՏԿ-ի 46-րդ գլխում նշված տեխնիկական փաստաթղթերը:

418. Շահագործող անձնակազմին չի թույլատրվում ավտոմատացման, հեռուստամեխանիկայի, ազդանշանման և պաշտպանության համակարգերի և միջոցների անջատում առանց սարքավորման և օբյեկտների շահագործման համար պատասխանատու անձի թույլտվության: Փոխարկումը նշված համակարգերում, այդ թվում` անցումն ավտոմատ կառավարումից ձեռքով կառավարման պետք է կատարվի ստորաբաժանման կարգավարի (հերթափոխի ճարտարագետի) թույլտվությամբ` գրանցում կատարելով օպերատիվ մատյանում: Երկարաժամկետ փոխարկումը կատարվում է արտադրամասի (ծառայության) պետի թույլտվությամբ:

419. ԳԲԿ-ում, կաթսայատներում և այլ օբյեկտներում ավտոմատացման, հսկման և ազդանշանման միջոցների և համակարգերի անջատման կարգը, այդ թվում` ավտոմատ կառավարման անցումը ձեռքի, որոշվում է կազմակերպության ստորաբաժանման ղեկավարության կողմից: Ավտոմատացման միջոցների կրկին միացումն իրականացվում է վերականգնման աշխատանքի վերջում` մատյանում պարտադիր գրանցմամբ:

420. Սարքերն ստուգում է շահագործող անձնակազմը` տեխնիկական սպասարկման ժամկետացանկերով սահմանված պարբերականությամբ:

421. Ավտոմատացման և կառավարման աշխատող բոլոր միջոցները և համակարգերը պետք է կապարակնքվեն, բացի սարքերից, որոնց նախադրվածքն օպերատիվ անձնակազմի կողմից ենթակա է փոփոխման` կախված սարքավորման աշխատանքի տրված ռեժիմից: Պահարանների դռնակները և վահանակների պաշտպանական պատյանները պետք է լինեն փակ և կողպված: Սարքերի բացումը թույլատրվում է շահագործող անձնակազմին, նորոգատեխնիկական սպասարկման ժամանակ, համապատասխան կատարվելիք աշխատանքի առաջադրանքի: Վահանի վրա, վահանակներում, հսկման և պաշտպանության շղթաներում աշխատանքներ կատարելու և աշխատող հիմնական սարքավորման հսկողության անհրաժեշտության դեպքերում պետք է ձեռնարկվեն նախազգուշական միջոցներ կառավարման սարքերի կեղծ փոխարկումների և անձնակազմի սխալ գործունեության դեմ:

422. Վահանների և ռելեական սարքերի տեղաբաշխման մոտ չի թույլատրվում կատարել աշխատանքներ, որոնք կարող են առաջ բերել դրանց ուժգին ցնցումը, որը ռելեի և այլ սարքերի կեղծ գործարկման պատճառ կդառնա:

423. Աշխատող սարքավորման վրա չափիչ-հսկիչ գործիքների փոխարինումը կամ նորոգումը, եթե այդպիսի աշխատանքներ թույլատրվում են անվտանգության տեխնիկայի հրահանգներով և տեխնոլոգիական գործընթացի պայմաններով, պետք է կատարվեն միայն կարգավարի (հերթափոխի ճարտարագետի) թույլտվությամբ: Փոխարինման (նորոգման) ժամանակ սարքավորման աշխատանքի հսկումն իրականացվում է դրա հետ փոխադարձ կապված այլ պարամետրերով:

424. Կանխարգելիչ աշխատանքներ անցկացնելուց հետո համակարգն աշխատանքի մեջ մտցնելու համար անհրաժեշտ է վերականգնել բոլոր անջատված շղթաները, ստուգել համակարգերի գործունեությունը և դրա ազդեցությունը կառավարող սարքավորման վրա` տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

 

41. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

425. Տեխնիկական սպասարկումը և նորոգումը պետք է իրականացվեն արտադրական ստորաբաժանումների ծառայությունների, տեղամասերի և խմբերի կողմից` ըստ սպասարկման սահմանների:

426. Տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը մշակվում է կազմակերպության կողմից և պետք է նախատեսի`

1) տեխնիկական սպասարկում` պարբերական հսկողությամբ.

2) կարգավորված տեխնիկական սպասարկում.

3) ընթացիկ նորոգում.

4) միջանկյալ և հիմնական նորոգում.

5) ՊԳՊ-ի ապահովում.

6) շահագործման հուսալիության ապահովում.

7) տեխնիկական սպասարկման ժամկետները պետք է համապատասխանեն հիմնական տեխնոլոգիական սարքավորման տեխնիկական սպասարկման ժամկետացանկին:

427. Պարբերական հսկողությամբ տեխնիկական սպասարկումը, որպես կանոն, կատարվում է առանց տեխնոլոգիական գործընթացի կանգառի, տեխնիկական միջոցների ՇՓ-ում նշված ծավալով և պարբերականությամբ:

428. Նախապես ծրագրավորված տեխնիկական սպասարկումը, որպես կանոն, կատարվում է տեխնիկական սարքավորման անջատմամբ` ՇՓ-ում նշված ծավալով, պարբերականությամբ և տեխնիկական միջոցներով, և ներառում է ընդլայնված տեխնիկական ստուգումներ և սարքերի աշխատունակությունը պահելու աշխատանքներ: Կանգնեցված ու աշխատող սարքավորման վրա կատարվող աշխատանքների ծավալը և անվանացանկը սահմանվում են ստորաբաժանման ղեկավարության կողմից` կազմակերպության հետ համաձայնեցված:

429. Ընթացիկ նորոգման ծավալը որոշվում է յուրաքանչյուր որոշակի դեպքի համար` զննման արդյունքներով կամ մերժի բնույթով: Ընթացիկ նորոգումն անց է կացվում կազմակերպության շահագործող անձնակազմի կողմից շարքից դուրս եկած տարրերի ու հանգույցների փոխարինման կամ նորոգման ճանապարհով: Անսարքությունների փնտրումը և վերացումը, վերականգնումից հետո վերահսկման ծավալների ստուգումը պետք է իրագործվեն ՇՓ-ին համապատասխան: Բարդ դեպքերում, անսարքությունների փնտրման և վերացման համար ներգրավվում է կազմակերպությունների մոնտաժող-կարգաբերող կազմակերպությունների և տեխնիկական միջոցներ արտադրող գործարանների նորոգող անձնակազմը:

430. Տեխնիկական միջոցների միջանկյալ նորոգումն իրականացնում են կազմակերպության շահագործող անձնակազմը, մասնագիտացված կազմակերպությունների և արտադրող գործարանների նորոգող անձնակազմը: Միջանկյալ նորոգման անցկացման ժամանակ վերականգնում են ծառայության ժամկետը կամ փոխարինում հանգույցները, որոնց ծառայության ժամկետը փոքր է արտադրանքի հերթականորեն անցկացված 2 հիմնական նորոգումների միջև ընկած շրջանից, փոխում են կամ նորոգում արագ մաշվող հանգույցներն ու մեքենամասերը, ստուգում են տեխնիկական միջոցների բոլոր բաղադրիչ մասերի տեխնիկական վիճակը` հայտնաբերված անսարքությունների վերացումն իրականացնելով շարքից դուրս եկած հանգույցների ու մեքենամասերի վերականգնման կամ փոխարինման ճանապարհով, դրանց կարգավորման և կարգաբերման միջոցով, վերջնամշակում են ըստ տեղեկատվական նամակների և տեղեկագրերի, ինչպես նաև արդիականացնում են սարքավորումը:

431. Տեխնիկական միջոցների հիմնական նորոգումն իրագործվում է մասնագիտացված կազմակերպություններում կամ արտադրող գործարաններում, ինչպես նաև դրանց անձնակազմով` տեխնիկական միջոցների տեղակայման վայրերում:Հիմնական նորոգումը նախատեսում է տեխնիկական միջոցների ծառայության ժամկետի վերականգնում և միջնորոգման շրջանում աշխատանքի հուսալիության ապահովում` ի հաշիվ դրանց քանդման, մանրակրկիտ զննման, պարամետրերի և չափման միջոցների ստուգման, փոխարկումների, կարգավորման, հայտնաբերված թերությունների վերացման: Հիմնական նորոգումների ժամանակ պետք է կատարվեն ղեկավար ցուցումների պահանջները և միջոցառումներ` ուղղված սարքավորման աշխատանքի անընդմեջ գործունեության մեծացմանը, դրա տեխնիկատնտեսական ցուցանիշների լավացմանը: Անհրաժեշտության դեպքում հիմնական նորոգման ընթացքում պետք է կատարվեն աշխատանքներ առանձին հանգույցների արդիականացման ուղղությամբ` հաշվի առնելով շահագործման փորձը:

432. Նորոգման աշխատանքը պետք է ուղեկցվի փաստաթղթերի ձևակերպմամբ` ԳՕՍՏ 28.201-ի պահանջներին համապատասխան:

433. Առաջնային փաստաթղթերը, որոնք հաստատում են տեխնիկական միջոցների հետագա շահագործման համար պիտանի չլինելը, տեղեկաքարտը և տեխնիկական միջոցների հաշվառման մատյանն են:

434. Չափման միջոցների (ՉՄ) տեխնիկական սպասարկումը կատարվում է ՀՉՍ և Ա-ի ծառայության կողմից: Ստուգման բացասական արդյունքների դեպքում ՉՄ-ները պետք է նորոգման ենթարկվեն: ՉՄ-ները, որոնց իրավունքի համար կազմակերպությունն ունի գրանցման վկայական, նորոգվում են չափագիտական ծառայության ուժերով, մնացածը` հավատարմագրված նորոգող կազմակերպությունների միջոցով: Նորոգման ժամկետացանկերը կազմվում են առանձին` ամեն մի նորոգող կազմակերպության համար, համաձայնեցվում են դրանց հետ և հաստատվում կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից:

435. Շահագործման հուսալիության, միջոցների և համակարգերի օգտագործման արդյունավետության ապահովումն իրականացվում է նորոգատեխնիկական սպասարկումը ժամանակին և որակով կատարելու ուղիով:

436. Հուսալիության ապահովման աշխատանքները ներառում են`

1) շահագործման, պահման և նորոգատեխնիկական սպասարկման ժամանակ հայտնաբերված մերժուների և անսարքությունների հաշվառումը, տեղեկատվության հաշվառման առաջնային և համահավաք ձևերի լրացումը.

2) հուսալիության փաստացի ցուցանիշների հաշվարկը, դրանց համեմատումը հաստատված արժեքների հետ և արդյունքների անցկացումը տեխնիկական միջոցների տեղեկաթերթիկների մեջ.

3) հուսալիության փաստացի ցուցանիշների վերլուծությունը, պայմանների ազդեցության և շահագործման ռեժիմների որոշումը, առավել անհուսալի հանգույցների և տարրերի հայտնաբերումը.

4) շահագործման համակարգերի կատարելագործման, նորոգատեխնիկական սպասարկման, նյութատեխնիկական ապահովման միջոցառումների մշակումը.

5) արտադրանքների վերջնամշակման առաջարկությունների մշակումը, ՇՓ-ի և սպասարկող սարքավորման կատարելագործումը:

437. Շահագործման հուսալիության մասին տեղեկատվության հավաքման, մշակման, վերլուծության և նրա բարձրացման միջոցառումների մշակման աշխատանքները հաստատվում են կազմակերպության ստանդարտով: Ստորաբաժանումներում աշխատանքների կատարման կարգը որոշվում է կազմակերպության կողմից: Օրացուցային տարվա վերջում շահագործման համար պատասխանատու ստորաբաժանումների ծառայությունները պետք է վերլուծեն շահագործման հուսալիության մասին տեղեկատվությունը և մշակեն միջոցառումներ` սարքավորման հուսալիության բարձրացման համար: Նորոգատեխնիկական սպասարկման համակարգի սարքերի ՇՓ-ի և կառուցվածքի, ՊԳՊ-ի կազմի սարքավորման կատարելագործման մասին առաջարկությունները շահագործող կազմակերպությունները կազմակերպություն են ուղարկում:

438. Եթե արտադրանքի հուսալիության փաստացի ցուցանիշները ցածր են ՇՓ-ում նշվածներից, այն չի համապատասխանում ՆՏՓ-ին և հաշվվում է ոչ պիտանի: Այդ դեպքում շահագործող կազմակերպությունը մատակարարողներին ներկայացնում է պահանջներ` արտադրատեխնիկական նշանակության արտադրանքի մատակարարման կանոնադրությանը համապատասխան:

439. Տեխնիկական միջոցների շահագործման հուսալիության պահպանումը և դրանց ընթացիկ նորոգման ժամկետի կրճատումն ապահովվում են նյութերի նվազող պաշարների և ՊԳՊ-ի լրակազմերի առկայությամբ: Անվանացանկը, նորմատիվները, պահման տեղերն ու պայմանները, նյութերի և ՊԳՊ-ի չնվազող պաշարների վերականգնումն ու օգտագործման կարգը որոշվում են ՇՓ-ով և այլ նորմատիվային փաստաթղթերով:

440. ՊԳՊ-ի օգտագործման և դրա հետ վարվելու կարգը որոշվում է ՇՓ-ով: ՊԳՊ-ի դուրսգրումն իրականացվում է ճարտարագետի կողմից հաստատված արձանագրերով:

 

42. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

441. Տեխնոլոգիական գործընթացների չափումների միասնականության ապահովումը սահմանում է մեթոդական և կազմակերպչական հիմքերը, տեխնիկական միջոցները, կանոնները և նորմերը, որոնք ապահովում են չափումների միասնականությունը և պահանջվող ճշտությունը` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

442. Տեխնոլոգիական գործընթացի և սարքավորման աշխատանքի ռեժիմի պարամետրերը չափվում են անհատականորեն` չափումների միջոցներով (ՉՄ) կամ ավտոմատացման, հեռուստամեխանիկայի կամ ԱԿՀ-ի չափիչ կապուղիներով (ՉԿ):

443. Կազմակերպություններում չափագիտական ծառայությունը գլխավորում է գլխավոր չափագետը, որը ենթարկվում է գլխավոր ճարտարագետին: Կազմակերպություններում չափագիտական ապահովումը դրվում է ՀՉՍ և Ա ծառայության և այլ ստորաբաժանումների մասնագետների վրա:

444. Ավտոմատիկայի, հեռուստամեխանիկայի համակարգերի և ԱԿՀ համակարգերի ՉԿ-ները պետք է ստուգված լինեն ստորաբաժանման չափագիտական ծառայության կողմից` օգտագործելով ստուգման և չափումների մեթոդները:

445. ՉՄ-ները, որոնք շահագործվում են այնպիսի պայմաններում, որոնք տարբերվում են դրանցից, որոնց համար նորմավորված են դրանց չափագիտական բնութագրերը, պետք է ատեստավորվեն: Ատեստավորման արդյունքները գրառվում են ՉՄ ՇՓ-ում:

446. ՉԿ-ները և ՉՄ-ները բաժանվում են 3 խմբի`

1) պարտադիր պետական չափագիտական հսկողության ոլորտում գտնվող` նախատեսված պարամետրերի չափումների համար` նյութական արժեքների, վառելիքի և էներգիայի հաշվառման ժամանակ փոխադարձ հաշվարկների, շրջակա միջավայրի պահպանության և աշխատանքային անվտանգության ապահովման համար.

2) պարտադիր գերատեսչական ստուգման ենթակա` նախատեսված տեխնոլոգիական գործընթացի և սարքավորման ռեժիմների պարամետրերի չափումների համար, որոնք որոշում են կառավարող օբյեկտի տեխնիկատնտեսական արդյունավետությունը.

3) ցուցչի դեր կատարողներ` նախատեսված պարամետրերի փոփոխությանը հետևելու համար, առանց նորմայավորված ճշտության արդյունքի գնահատման:

447. ՉՄ-ների ստուգաչափումն իրականացվում է չափումների միասնականության ապահովման համակարգի ստանդարտներով` միջստուգաչափական ժամանակամիջոցի ընթացքում` Չափագիտության ազգային մարմնի կողմից սահմանված պարբերականությանը համապատասխան:

448. ՉՄ-ների և ՉԿ-ների ստուգումն անցկացվում է կազմակերպության չափագիտական ծառայության կողմից, ԳՕՍՏ 8.513 պահանջներին համապատասխան, ըստ կազմակերպության ղեկավարության կողմից հաստատված ժամկետացանկի:

449. Ցուցիչները և ցուցչային ՉԿ-ների չափագիտական հսկման ենթակա չեն, դրանց սարքինության ստուգումը տեխնիկական սպասարկման անցկացման ժամանակ իրականացնում է ՀՉՍ և Ա ծառայությունը:

450. Սպասարկման կարգը սահմանվում է կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված հրահանգով: Ինդիկատորային ՉՄ-ի և ՇՓ-ի վրա պետք է դնել նշանակում «Ի»:

43. ԿԱՊԸ

 

451. Կապի միջոցները ՄԳ-ի անբաժանելի մասն են և մտնում են գազի փոխադրման գործընթացի հսկման և կառավարման միջոցների համալիրի մեջ: ՄԳ-ի վրա նախատեսում է օպերատիվ և տեխնոլոգիական կապ:

452. Օպերատիվ և տեխնոլոգիական կապի կազմի մեջ մտնում են կենտրոնական, շրջանային, գծային կարգավարական կապերը, ցանցային խորհրդակցությունների կապը, տվյալների հաղորդումը հեռուստամեխանիկայի և ԱԿՀ-ի համար, ներօբյեկտային կապը:

453. Տեխնոլոգիական կապի կազմի մեջ մտնում են հեռավոր հեռախոսային և հեռագրական կապը, հանրապետական ելք ունեցող տեղական հեռախոսային կապը:

454. Մայրուղային գազատարներում կապը կազմակերպվում է մայրուղային գազատարների տեխնոլոգիական կապի նկատմամբ գործող ընդհանուր պահանջներին համապատասխան: Դրա կազմակերպման համար օգտագործվում են մալուխային, ռադիոմալուխային, օդային և ռադիոռելեային կապի գծերը, ինչպես նաև գերկարճալիք (ԳԿԱ) ռադիոկայանների կառույցները:

455. Մայրուղային կապի միջոցների շահագործման մեթոդական և տեխնիկական ղեկավարությունն իրականացնում են կազմակերպության համապատասխան բաժինները:

456. Կապի միջոցների տեխնիկական շահագործումն իրականացնում է կապի ծառայությունը կամ արտադրական ստորաբաժանումը (արտադրատեխնոլոգիական կապի արտադրամաս):

457. Կապի հատուկ միջոցներ (ռադիոկայաններ և այլ) կիրառող աշխատողները պետք է ունենան դրանց օգտագործման թույլտվություն, որը տրվում է արտադրական ստորաբաժանման կողմից որոշված կարգով: Կապի ծառայության անձնակազմը պարտավոր է հսկել կապի միջոցների օգտագործման ճշտությունը, վարել աշխատանքում թույլ տրված խախտումների և ընդհատումների հաշվառումը:

458. Կապի գծերի վնասվածքների դեպքում դրանք վերականգնում են հետևյալ հաջորդականությամբ` շրջանային կարգավարական կապ, կազմակերպության կարգավարական կապ, ԿԿԿ-ի կարգավարական կապ, կազմակերպության ցանցային խորհրդակցական կապ, տվյալների հաղորդման կապուղիներ:

459. Բլոկ-տուփերը, պահարանները և այլ կառույցները, որոնք նախատեսված են ԿԿ-ի և գծային մասի բաց օբյեկտների կապի սարքավորման տեղադրման համար, պետք է ունենան մակագրություններ` օբյեկտի պատկանելության նշանակումներով, պահվեն սարքին վիճակում, և սարքերը պետք է հուսալիորեն պաշտպանեն արևային ճառագայթման և մթնոլորտային տեղումների ուղղակի ազդեցությունից:

460. Պետք է բացառվի նշված միջոցներին կողմնակի անձանց ազատ մոտեցումը: ՈՒղեգծային պայմաններում շահագործման համար նախատեսված բլոկ-տուփերի և տաղավարների համար, որպես կանոն, ցանկապատում չի պահանջվում:

461. Կապի վթարային միջոցները և դրանց առբերման միջոցները պետք է պահվեն սարքին և լրակազմված վիճակում: Դրանց նորոգման ժամկետները համաձայնեցվում են կազմակերպության հետ:

 

44. ԾԱԽՍԱՉԱՓԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ

 

462. Մայրուղային գազատարների ծախսաչափային հանգույցները նախատեսված են փոխադրման, պահման և բաշխման օբյեկտներում գազի ծախսի և քանակական հաշվարկի համար:

463. Ըստ նշանակության` մայրուղային գազատարների օբյեկտների ծախսաչափային հանգույցներն ստորաբաժանվում են` տնտհաշվարկային և ստուգողական: Գազի փոխադրման օբյեկտների տնտհաշվարկային ծախսաչափային հանգույցները նախատեսված են գազի ծախսի և պարամետրերի չափման համար: Չափման արդյունքներն օգտագործվում են գազ մատակարարողի և օգտագործողի միջև փոխադարձ ֆինանսական հաշվարկների համար: Տնտհաշվարկային ծախսաչափային հանգույցները կառուցվում են մատակարարողի տարածքում և գտնվում են դրանց հաշվեկշռում:

464. Ստուգողական ծախսաչափական կետերը նախատեսված են տեխնոլոգիական նպատակների համար օգտագործվող գազի ծախսի չափման համար: Չափման արդյունքները չեն կարող օգտագործվել ֆինանսական հաշվարկների համար` անկախ դրանց տեխնիկական մակարդակից, օգտագործվող մեթոդներից և չափման միջոցներից:

465. Ծախսաչափային հանգույցների տեխնոլոգիական մասի, չափիչ մասի տեխնիկական միջոցների և սարքերի կառուցվածքային կատարումն ու մոնտաժը պետք է համապատասխանեն գործող նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի պահանջներին:

466. ԳԲԿ-ները, ինչպես նաև օգտագործողների սեփական կարիքների համար գազի ծախսի չափման փոքր թողունակության ծախսաչափային հանգույցները կարող են նախագծվել պարզեցված տեխնոլոգիական սխեմայով` չափիչ գծի տեսքով, որը հագեցված է անհրաժեշտ չափիչ միջոցներով:

467. Ծախսաչափային հանգույցները տեղադրում են`

1) գազատարի գծային մասում` գազատարների համակարգի հանգուցային կետերում, գազի մատուցման - ընդունման մասերում, մայրուղային գազատարների վերջնական տեղամասերում,

2) ԿԿ-ում` սեփական կարիքների համար օգտագործվող գազի մատակարարման տեղերում,

3) ԳՍՊ-ում` գազի մղման և վերցման դեպքում, սեփական կարիքների համար գազի տրման տեղերում,

4) ԳԲԿ-ում` արտադրական և կենցաղային սպառողներին գազ մատակարարելու ժամանակ:

468. Ծախսաչափային հանգույցների սարքերը պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային և մեխանիկական ազդեցություններից` հաշվի առնելով շահագործական փաստաթղթերի պահանջները:

469. Ծախսաչափային հանգույցներն ստորաբաժանումների հետ պետք է ապահովված լինեն հեռախոսային և այլ տիպի կապերով:

470. Ծախսաչափային հանգույցների շինություններում օդափոխությունը պետք է պահել սարքին վիճակում:

471. Ծախսաչափային հանգույցների շենքը և տեխնոլոգիական սարքավորումը պետք է պաշտպանված լինեն կայծակի ուղղակի հարվածներից, դրա երկրորդային դրսևորումներից և ստատիկ էլեկտրականությունից: Օգտագործվող շանթարգելները, շենքի հողանցումը և այլ սարքերը պետք է համապատասխանեն գործող հրահանգների պահանջներին և պարբերաբար պետք է ստուգվեն:

472. Ծախսաչափային հանգույցների շահագործումը և տեխնիկական սպասարկումն իրականացնում է ՀՉՍ և Ա ծառայությունը` ՆՏՓ-ին և սույն ՏԿ-ին համապատասխան: Ծախսաչափային հանգույցներին վերաբերող հիմնական և պարտադիր տեխնիկական փաստաթղթերն են`

1) գործադիր տեխնիկական փաստաթղթերը.

2) ծախսաչափիչ համակարգի վկայականը.

3) յուրաքանչյուր չափիչ գծի ուղիղ տեղամասերի և նեղացնող սարքերի պարբերական ստուգման արձանագրությունները.

4) ստուգաչափման, միջոցների ու սարքերի չափումների պարբերական և արտահերթ ստուգումների արձանագրությունները.

5) ծախսաչափային չափիչ համակարգերում օգտագործվող միջոցների և սարքերի, այդ թվում` հարթաչափերի տեղեկաթերթիկները

6) հարթաչափերի պարբերական ստուգաչափման մատյանը.

7) տեխնոլոգիական և չափիչ մասերի սկզբունքային սխեման:

473. Ծախսաչափային համակարգի վկայականը կազմում է կազմակերպության ՀՉՍ-ի ծառայությունը` չափիչ գծերի, տեխնոլոգիական մասի և չափիչ միջոցների բնութագրերի ու պարամետրերի հիման վրա:

474. Չափման միջոցների սպասարկումը, ելակետային տվյալների հավաքումը, նեղացնող սարքերի հաշվարկը, դիագրամների մշակումը և գազի քանակի որոշումն իրականացնում է ՀՉՍ-ի ծառայությունը:

475. Գազի քանակի որոշվում և չափվում է միասնական մեթոդական և նորմատիվային տեխնիկական փաստաթղթերով:

476. Տնտհաշվարկային ծախսաչափային հանգույցները ենթարկվում են արտահերթ ստուգումների և ստուգականչերի` հետևյալ դեպքերում`

1) շահագրգիռ կողմի պահանջով,

2) չափման սարքերի և միջոցների սարքին վիճակի ստուգումների համար,

3) դրանք նորոգելուց և պահելուց հետո շահագործման մտցնելու ժամանակ,

4) չափման միջոցների ստուգականչերի և չափիչ գծերի ստուգումների արդյունքների հսկման համար,

5) դրոշմի, կնիքի վնասման կամ չափիչ միջոցների և սարքավորման պարբերական ստուգումների անցկացումը հաստատող փաստաթղթերի կորստի դեպքում:

477. Վիճելի հարցերը, որոնք վերաբերում են գազի ծախսի և քանակի չափմանը, ծախսաչափային հանգույցների շահագործման ժամանակ լուծվում են արտահերթ ստուգականչերի անցկացման միջոցով, ԳՕՍՏ 8.513-ին համապատասխան:

 

45. ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱՆ

 

478. Հեռուստամեխանիկայի համակարգերը նախատեսված են մայրուղային գազատարի տեխնոլոգիական սարքավորման աշխատանքի ռեժիմի մասին տեղեկությունների հավաքման, առաջնային մշակման և վերահեռարձակման համար:

479. Հեռուստամեխանիկայի համակարգերի շահագործման մեթոդական և տեխնիկական ղեկավարումն իրականացնում է կազմակերպության արտադրական բաժինը: Ստորաբաժանումներում հեռուստամեխանիկայի համակարգերի տեխնիկական շահագործումն իրականացնում են կապի և հեռուստամեխանիկայի ծառայությունը (տեղամաս, խումբ) ու ՀՉՍ և Ա-ի հաշվառման ծառայությունը (խումբը)` պարտականությունների բաշխմանը համապատասխան:

480. Շահագործող ծառայությունների հիմնական խնդիրներն են`

1) հեռուստամեխանիկայի գծային և կայանային սարքերի պահպանումը սարքին վիճակում.

2) հեռուստամեխանիկայի սարքավորման վնասվածքների ժամանակին հայտնաբերումը և վերացումը.

3) հեռուստամեխանիկայի գծային և կայանային սարքերի` ժամանակին տեխնիկական սպասարկումը:

481. Հեռուստամեխանիկայի համակարգերը շահագործող անձնակազմը պարտավոր է`

1) ամեն օր վերահսկել հեռուստամեխանիկայի սարքերի աշխատանքը, վիճակը և հեռուստամեխանիկայի սարքերի վնասվածքների մատյանում հերթապահ կարգավարների գրանցումները.

2) միջոցներ ձեռնարկել հայտնաբերելու սարքերի անկանոն աշխատանքի պատճառները և վերացնել վնասվածքները.

3) իրականացնել սարքերի տեխնիկական սպասարկումն օբյեկտներում.

4) գրանցել դրանց արդյունքները հեռուստամեխանիկայի սարքերի վրա կատարվող աշխատանքների մատյանում.

5) ապահովել տեխնիկական փաստաթղթերի առկայությունը և անհրաժեշտ վիճակը.

6) մասնակցել շահագործման հանձնվող հեռուստամեխանիկայի սարքերի տեղադրմանը, կարգավորմանը և ընդունմանը:

482. Հեռուստամեխանիկայի հարմարանքները և սարքերը պետք է պաշտպանված լինեն մթնոլորտային և մեխանիկական ազդեցություններից` հաշվի առնելով շահագործման փաստաթղթերի պահանջները:

483. Հեռուստակառավարող օբյեկտներում հեռուստամեխանիկայի սարքերը պետք է անջատվեն ընդհանուր բանալիով, որը հեռուստամեխանիկայի սարքերն աշխատանքից դուրս է բերում միայն հեռուստակառավարման, հեռուստակարգավորման մասերում կամ ամբողջությամբ: Հեռուստակարգավորող սարքավորման անցումը տեղական կառավարման և հակառակը` կարող է իրականացվել միայն կարգավարի կամ այլ պատասխանատու անձի թույլտվությամբ: Երկարատև անջատումն իրականացվում է ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ:

484. Հեռուստակառավարման սարքերը պետք է բացառեն կառավարվող սարքավորման սխալ անջատումը (միացումը): Հեռուստամեխանիկայի սարքերի և վահանների հավաքման ժամանակ սեղմակները, որոնց միացումը կարող է առաջ բերել սարքավորման անջատում (միացում), իրար կողքի չեն կարող տեղադրվել:

485. Հեռուստամեխանիկայի համակարգն սպասարկող օպերատիվ անձնակազմը տեխնոլոգիական հրահանգներում նշված պարբերականությամբ, բայց ոչ պակաս, քան հերթափոխում 1 անգամ, պետք է ստուգի դրա գործելու ճշտությունը` բոլոր ՀԿ-ներին ստուգողական կանչ ուղարկելով:

486. Հեռուստամեխանիկայի համակարգերի տեխնիկական սպասարկումը կատարվում է շահագործող անձնակազմի կողմից` գործող ՆՏՓ-ին և սույն ՏԿ-ին համապատասխան, ամբողջ ծավալով և պարբերականությամբ` համաձայն ՇՓ-ի: ԳԲԿ-ի և գազատարների գծային մասերում տեղադրված հեռուստամեխանիկայի սարքերը` եռամսյակում մեկ անգամից ոչ պակաս պետք է փորձարկվեն` դրանց համակցված տեխնոլոգիական սարքավորման աշխատանքի հետ համատեղ:

487. Առանձին դեպքերում, երբ սարքավորման վիճակի անմիջապես փոփոխմամբ անհնար է կառավարման և ազդանշանման նպատակների ստուգումը, պետք է իրականացվի սարքավորման աշխատանքի նմանակում` առավելագույնս մոտեցված իրական պայմաններին: Ստուգման և փաստաթղթերի ձևակերպման կարգը և պարբերականությունը որոշվում են կազմակերպության կողմից:

 

46. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

488. Շահագործող կազմակերպությունները պետք է ունենան տեխնիկական փաստաթղթեր:

489. Տեխնիկական փաստաթղթերի կազմի մեջ պետք է մտնեն`

1) շինարարության ավարտից հետո ընդունված տեխնիկական գործադիր փաստաթղթերը.

2) տեխնիկական միջոցների շահագործական փաստաթղթերը.

3) տեղեկատվական և ծրագրային ապահովման փաստաթղթերը տրված` նախագիծը մշակողի կողմից.

4) ՆՏՓ-ն` ըստ կազմակերպության կողմից որոշված ցուցակի.

5) արտադրական և տեխնիկական հրահանգները.

6) հակահրդեհային և տեխնիկական անվտանգության հրահանգները.

7) նորոգատեխնիկական սպասարկման և չափագիտական ապահովման ծրագիր-ժամկետացանկերը,

8) տեխնիկական միջոցների հաշվարկի, ստուգման և ստուգականչի մատյանները:

490. Շահագործման և նորոգատեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերը կարգաբերող կազմակերպության կողմից փոխանցվում են կազմակերպության շահագործող ստորաբաժանմանը:

491. Պաշտոնական և տեխնոլոգիական հրահանգները մշակվում են ստորաբաժանման կողմից` հաշվի առնելով տեխնիկական միջոցների շահագործման պատասխանատու ծառայությունների կողմից օրացուցային տարվա համար պատրաստված նախագծային փաստաթղթերը, և հաստատվում են ստորաբաժանման գլխավոր ճարտարագետի կողմից:

Պարտադիր են հետևյալ ժամկետացանկերը`

1) տեխնիկական միջոցների սպասարկման.

2) տեխնիկական միջոցների նորոգման` ըստ նորոգման տեսակների (միջանկյալ, հիմնական).

3) ՉՄ-ի ստուգաչափման, որը պետք է համաձայնեցված լինի Ստանդարտացման ազգային մարմնի հետ:

492. Կողմնակի կազմակերպությունների կողմից նորոգատեխնիկական սպասարկման ժամանակ այդ աշխատանքների համար ժամկետացանկերը կազմվում են առանձին և պետք է համաձայնեցվեն կատարողների հետ:

493. Շահագործող ստորաբաժանումների ծառայություններում պարտավոր են վարել հետևյալ մատյանները`

1) տեխնիկական սպասարկման և նորոգման.

2) չափման համակարգերի և միջոցների ստուգաչափման արդյունքների գրանցման:

 

X. ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

47. ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

494. Գազամատակարարման միասնական համակարգի օպերատիվ-կարգավարական կառավարումն իրականացվում է գազամատակարարման միացյալ համակարգի կենտրոնական կարգավարական կառավարման (ԳՄՀ ԿԿԿ) կողմից, կազմակերպությունների ԿԿԾ-երով, որոնք օպերատիվ կարգով ենթարկվում են ԳՄՀ ԿԿԿ-ի:

495. ԳՄՀ ԿԿԿ-ն պետք է`

1) ապահովի տնտեսության և բնակչության` գազով անընդմեջ մատակարարումը` ծրագրով նախատեսված ծավալներով.

2) կազմակերպության ԿԿԾ-ի հետ համատեղ ամեն կերպ նպաստի գազի վերամշակման, փոխադրման ծրագրերի կատարմանը վառելիքաէներգետիկական պաշարների նվազագույն ծախսումների պայմաններում.

3) որոշի գազի միջհամակարգային հոսքահաղորդման ծավալները` համաձայն ծրագրերի և գազի բաշխման լրացուցիչ առաջադրանքների.

4) մշակի ԳՄՀ-ի գազի փոխադրման սխեման, որն ապահովում է ստորգետնյա պահեստարաններից գազի մղման և առման առավելագույն մակարդակը.

5) վերլուծի փաստացի ռեժիմների շեղումների պատճառները` առաջադրվածներից, մշակի միջհամակարգային հոսքահաղորդման լավարկման առաջարկություններ` գազատարների աշխատանքի ռեժիմների հաշվառմամբ.

6) հսկի բոլոր սպառողների` գազի ծրագրային մատակարարումներն ըստ կնքված պայմանագրերի.

7) ապահովի տրված գազի հոսքերը` մայրուղային գազատարների աշխատանքի լավարկված ռեժիմների դեպքում.

8) յուրաքանչյուր օր կազմի գազի մուտքի հաշվեկշիռները և բաշխումն սպառողներին` հաշվի առնելով կազմակերպության սեփական կարիքները.

9) հաշվարկի գազի պաշարը գազատարներում` ըստ փաստացի ճնշումների, հսկի գազի որակը.

10) վերլուծի և հայտնաբերի գազամատակարարման համակարգերի թերությունները` ձմռան աշխատանքի արդյունքների հիման վրա, մշակի դրանց վերացման առաջարկություններ.

11) ընդունի օպերատիվ որոշումներ ստորգետնյա պահեստարաններից գազի առման կամ մղման փոփոխությունների վերաբերյալ.

12) մշակի համատեղ ժամկետացանկեր` ԳՄՀ-ի օբյեկտներում ծրագրային-կանխարգելիչ նորոգման աշխատանքների համար` ըստ կազմակերպությունների հայտերի.

13) քննարկի կազմակերպության հայտերը և թույլտվություններ տա սարքավորումն ու կառույցներն ստուգման, նորոգման, վերակառուցման փորձարկման համար աշխատանքից դուրս բերելու` այն դեպքերում, երբ դա հանգեցնում է գազի հոսքի և մատակարարումների փոփոխության կամ արտահանման կրճատման, գազի ԳՍՊ-ի մղման,

14) մասնակցի ԳՄՀ-ի նախագծերի ու միջոցառումների մշակմանը և իրականացմանը, այդ թվում` ուղղված նրա աշխատանքի հուսալիության բարձրացմանը.

15) մասնակցի ԳՄՀ-ի կարգավարական կառավարման ավտոմատացված համակարգի զարգացման ուղիների որոշմանը և կազմակերպական հագեցման ներդրմանը.

16) իրականացնի օպերատիվ հսկողություն գազատարի գծային մասի հիմնական նորոգման ընթացքի նկատմամբ:

496. Կազմակերպության ԿԿԾ-ն պետք է`

1) ԳՄՀ ԿԿԿ-ի հետ համատեղ գործողություններով ապահովի ծրագրերի, առաջադրանքների և սպառողներին գազի փոխադրման մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարումը.

2) կազմակերպության սահմաններում իրականացնի մայրուղային գազատարների և դրա հատվածների աշխատանքի ռեժիմի օպերատիվ կառավարումը,

3) ժամանակին ԳՄՀ ԿԿԿ-ին տա տեղեկատվություն գազատարների դասավորության բոլոր փոփոխությունների (նոր հզորությունների մուտք, որոշ հատվածները նորոգման կանգնեցնելու) և սահմանափակող պարամետրերի մասին` գլխամասային հաշվողական կենտրոնի տվյալների բազայի ժամանակին ճշգրտման համար.

4) կազմակերպության օբյեկտներում մշակի ծրագրականխարգելիչ աշխատանքների համալիր և այն համաձայնեցնի ԳՄՀ ԿԿԿ-ի հետ.

5) դիտարկի հայտերը, աշխատանքների ծրագրեր-ժամկետացանկերը և թույլտվությունների հանձնումը` ԳՄՀ ԿԿԿ-ի տեղեկացմամբ, եթե դա հանգեցնում է գազի փոխադրման ժամկետացանկի խախտմանը, նորոգելու, վերակառուցելու և փորձարկելու նպատակներով սարքավորման և կառուցվածքների կանգնեցմանը.

6) իրականացնի ստորաբաժանման օպերատիվ անձնակազմի (կարգավար կամ հերթափոխային ճարտարագետ) ղեկավարությունը.

7) վթարի առաջացման դեպքում անի կարգադրություններ մայրուղային գազատարի գծային հատվածը փակող արմատուրի փոխարկման մասին.

8) կատարի հիդրավլիկական արդյունավետության վերլուծություն և անի կարգադրություններ մաքրող սարքերի բացթողումների կամ մեթանոլի լցման մասին.

9) հսկի գազի մատակարարման մասին կնքված պայմանագրերի ճիշտ կատարումը` հաշվի առնելով փոփոխվող պայմանները (ճնշումը գազահանքում, գազատարներում, հոսքի բազայի փոփոխությունները և այլն).

10) իրականացնի վթարների վերացման ընթացքի նկատմամբ օպերատիվ հսկողություն.

11) հսկի գազատարի գծային մասի հիմնական նորոգման և վերակառուցման ընթացքը.

12) իմանա տարածաշրջանի մոտակա տարիների զարգացման հեռանկարները, տարածաշրջանում գազօգտագործման աճը` արդյունաբերության ճյուղերի կառուցվածքի, կոմունալ-կենցաղային սպառողների և բնակչության պահանջի հաշվառմամբ.

13) ունենա գազի անհավասարաչափ ծախսի տվյալներ` ըստ եռամսյակների և ամիսների.

14) անընդհատ ճշտի գազատարի դասավորությունը:

497. ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի սարքավորման և ստորաբաժանման սահմաններում գծային մասի ռեժիմի անմիջական կառավարումը և հսկողությունը, որպես կանոն, պետք է իրականացնի ստորաբաժանման կարգավարը (հերթափոխային ճարտարագետը): Կառավարումը պետք է իրականացվի միացյալ կարգավարական կետից, որը սարքավորված է կապի, հեռուստաազդանշանային հեռուստակառավարման, էլեկտրոնահաշվիչային և տեղեկատվական տեխնիկայի անհրաժեշտ միջոցներով ու օպերատիվ տեխնիկական փաստաթղթերով:

498. Ստորաբաժանման կարգավարի (հերթափոխային ճարտարագետի) օպերատիվ ենթակայության տակ պետք է գտնվի անձնակազմ, որն իրականացնում է սարքավորման աշխատանքի ռեժիմի անմիջական կառավարումը, այդ թվում` նաև սարքավորման, գազատարի առանձին հատվածների, ԳՍՊ-ի հորատանցքերի միացումը, անջատումը և արմատուրի փոխարկումը:

499. Ստորաբաժանման կարգավարը (հերթափոխային ճարտարագետը) պարտավոր է`

1) կանխել սարքավորման և գազատարի գծային մասի աշխատանքը` թույլատրելիից բարձր պարամետրերի դեպքում.

2) հսկել գազատարի հատվածների և ճյուղավորումների հիդրավլիկական արդյունավետությունը.

3) վերլուծել սարքավորման և գծային մասի աշխատանքի վիճակը.

4) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հաստատված աշխատանքային ռեժիմի պահպանման համար (կարգադրություններ անել մեթանոլի լցման մասին և այլն).

5) անմիջապես հայտնել կազմակերպության կարգավարին գազատարի, ՃԿ-ի և ԳԲԿ-ի աշխատանքի ռեժիմների փոփոխությունների մասին:

500. Կազմակերպության և նրա ստորաբաժանումների հերթափոխային անձնակազմը պետք է աշխատի համապատասխան ստորաբաժանման ղեկավարության կողմից հաստատված ժամկետացանկերով:

501. Բոլոր կարգավարական ծառայությունները պետք է աշխատեն միևնույն համաձայնեցված ժամանակային գոտում: Կարգավարական շինություններում ժամանակի ցուցումը պետք է միևնույնը լինի մայրուղային գազատարի ամբողջ համակարգի համար:

502. Հերթափոխային անձնակազմի հերթափոխի ընդունում-հանձնումը պետք է գրանցվի մատյանում:

503. Հերթափոխի ընդունում-հանձնումը սարքավորման փոխարկման, գործարկման և կանգառի, վթարային իրավիճակների դեպքում, որպես կանոն, արգելվում է: Ընդունող հերթափոխը պետք է մասնակցի վթարի վերացմանը` ըստ ստորաբաժանման (կազմակերպության) ղեկավարության հայեցողության: Մայրուղային գազատարների աշխատանքի ռեժիմի հսկման և օպերատիվ կառավարման գործառությունն ու պարտականությունները ԿԿԾ-ի համար սահմանվում են ԳՄՀ ԿԿՎ-ի կողմից և լրացվում են կազմակերպության ղեկավարների, ստորաբաժանման կարգավարի (հերթափոխային ճարտարագետի) համար` ԿԿԾ-ի և ստորաբաժանման ղեկավարի կողմից:

504. Կազմակերպության կարգավարական ծառայությունները հիդրոօդերևութաբանական ծառայության մարմիններից կանոնավոր պետք է ստանան հետևյալ տվյալները`

1) օդերևութաբանական տեղեկություններ (օդի ջերմաստիճանը և խոնավությունը, տեղումների քանակը, քամու արագությունը և ուղղությունը, սառցակալման առաջացումը, փոթորկային և ամպրոպային նախազգուշացումը).

2) օդերևութաբանական և հիդրոլոգիական կանխատեսումները, որոնք անհրաժեշտ են ՃԿ-ի և գազատարի մոտակա հատվածների շահագործման համար.

3) ՃԿ-ի տարածքում կատարվում են օդի ջերմաստիճանի և բարոմետրական ճնշման պարբերական չափումներ ու գրանցում (օրական` 4 անգամ):

 

48. ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

 

505. Մայրուղային գազատարների աշխատանքային ռեժիմը որոշվում է գազի փոխադրման և բաշխման ծրագրերով, գազահանքի, ԳՍՊ-ի աշխատանքով, գործող և զարգացող գազափոխադրման համակարգերի տեխնիկական վիճակով, ինչպես նաև ԳՄՀ ԿԿՎ-ի և ԿԿԾ-ի ցուցմունքներով: Մայրուղային գազատարների և առանձին հատվածների աշխատանքի ռեժիմը պետք է նշանակվի և հսկվի` հաշվի առնելով սարքավորման և գծային մասի աշխատանքի պարամետրերի հաստատված սահմանափակումները:

506. Մայրուղային գազատարների աշխատանքի ռեժիմը մշակելիս` ԿԿԾ-ն պետք է կատարի հիդրավլիկական հաշվարկներ` հաշվի առնելով գազատարի տեխնիկական վիճակը և աշխատանքի ռեժիմի ժամկետացանկը (տարեկան, եռամսյակային, ամսական):

507. Գազատարի գծային մասը պետք է շահագործվի լավարկված ռեժիմներով կամ նշանակվի ԿԿԾ-ի կողմից` գազի ճնշման ու ջերմաստիճանի սահմանափակումներով, որոնք նշանակվում են փաստացի տեխնիկական վիճակի և շահագործման պայմանների հաշվառմամբ:

508. Թույլատրելի աշխատանքային ճնշումը գազատարի հատվածների համար կազմակերպության կողմից պետք է հաստատվի հավասար կամ նախագծայինից ցածր` հաշվի առնելով հետևյալ գործոնները`

1) գազատարի կոռոզիայի վիճակը,

2) շահագործմանը նախորդող ժամանակամիջոցի աշխատանքային պարամետրերը,

3) տեղամասի շահագործման տևողությունը,

4) աշխատանքների կատարումը պահպանման գոտիներում և մինչև շենքերը, կառույցները և օբյեկտները նվազագույն թույլատրելի հեռավորությունների գոտիներում, մարդկանց զգալի կուտակումների շրջանում (հարևան գծերի հիմնական նորոգման, գյուղատնտեսական աշխատանքների կատարման ժամանակ և այլն):

509. Գազի թույլատրելի աշխատանքային ճնշման բոլոր փոփոխությունների մասին ԿԿԾ-ի օպերատիվ կարգով պետք է տեղեկացնի ԳՄՀ ԿԿՎ-ին: Գազի թույլատրելի աշխատանքային ճնշման սահմանափակումները կարելի է մասնակիորեն կամ լրիվ կարգով վերացնել գազատարների հատվածների հուսալի շահագործումն ապահովող միջոցառումները կատարելուց հետո:

510. Ստորաբաժանման կարգավարը (հերթափոխային ճարտարագետը) պարտավոր է հսկել գազատարի գծային հատվածի, ԳԲԿ-ի միացող ճյուղավորումների աշխատանքային պարամետրերը և հիդրավլիկական արդյունավետությունը` ստորաբաժանման սահմաններում և հարևան հատվածներում օգտագործելով հեռուստամեխանիկայի և այլ միջոցներ ու եղանակներ: Վերլուծության արդյունքների հիման վրա կարգավարը պետք է միջոցներ ձեռնարկի գազատարի արդյունավետությունը բարձրացնելու, մեթանոլով լցնելու համար և այլն:

 

49. ՕՊԵՐԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

511. Կազմակերպության կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ունենա հետևյալ փաստաթղթերը`

1) պաշտոնական հրահանգներ.

2) գազատարի գծային մասի տեխնոլոգիական սխեման.

3) ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի սկզբունքային սխեման, տեխնոլոգիական կապակցումները.

4) էլեկտրամատակարարման համակարգի սկզբունքային սխեմաները.

5) գազատարի աշխատանքի օպերատիվ օրական մատյան.

6) ԳՍՊ-ի աշխատանքի, գազի օպերատիվ օրական հաշվարկի, գազատարի սահմանված կետերում գազի որակի հսկման, ընդունված և հաղորդված հեռախոսագրերի, հերթափոխի ընդունման-հանձնման մատյաններ.

7) լրացուցիչ օպերատիվ և տեխնիկական փաստաթղթեր` հաստատված կազմակերպության ղեկավարության որոշմամբ:

512. Ստորաբաժանումների կարգավարը (հերթափոխային ճարտարագետը) պետք է ունենա հետևյալ տեխնիկական փաստաթղթերը`

1) պաշտոնական և արտադրական հրահանգներ.

2) գազատարի հատվածի տեխնոլոգիական սխեման.

3) ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի տեխնոլոգիական սխեմաները.

4) ՃԿ-ի, ԳՍՊ-ի ջրամատակարարման և էլեկտրամատակարարման սխեմաները.

5) ՃԿ-ի, ԳՍՊ-ի, ԳԲԿ-ի աշխատանքի և սարքավորման թերությունների հաշվառման օպերատիվ օրական մատյանը.

6) կարգադրությունների, սարքավորման թերությունների մատյանները.

7) վթարային բրիգադի հավաքման և դուրս գալու սխեման.

8) ղեկավարության որոշմամբ` լրացուցիչ օպերատիվ և տեխնիկական փաստաթղթեր:

 

50. ՎԹԱՐՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

513. Ճնշակային կայանում վթարի դեպքում կարգավարը (հերթապահ ճարտարագետը) պետք է ապահովի վթարի տեղափակումը, տեղյակ պահի ստորաբաժանման ղեկավարությանը և կազմակերպության կարգավարին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկի չխափանված սարքավորման բնականոն աշխատանքն ապահովելու համար:

514. Գազատարի գծային մասում վթարի առաջացման դեպքում ստորաբաժանման կարգավարը պարտավոր է դրա մասին զեկուցել ստորաբաժանման ղեկավարությանը, կազմակերպության կարգավարին և գործարկել վթարային բրիգադի հավաքման և դուրս գալու ծրագիրը:

515. Գազատարի վթարային հատվածի որոշումը և դրա տեղափակումը (անջատումը գործող գազատարից, գազի արտանետումը) կատարվում են կարգավարական ծառայության կողմից` օգտագործելով հեռուստամեխանիկայի միջոցները, իսկ դրանց բացակայության դեպքում` բրիգադն առաջնահերթ կարգով ուղարկելով ենթադրվող վթարային հատվածի փակիչ արմատուր` վթարը տեղափակելու համար:

516. Վթարի վերացման աշխատանքների ղեկավարությունը պետք է իրականացնի. տեղում` ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալը, կազմակերպության կարգավարական ծառայությունում` տնօրենը, գլխավոր ճարտարագետը կամ նրանց տեղակալները: Մինչև ստորաբաժանման ղեկավարի օբյեկտ ներկայանալը` նրա պարտականությունները վթարի տեղափակման և վերացման համար կատարում է ստորաբաժանման, ծառայության, արտադրամասի` պաշտոնով ավագ մասնագետը (ըստ վթարային օբյեկտի պատկանելության): Եթե վթարի վերացման համար անհրաժեշտ է կատարել մեծ ծավալով աշխատանքներ, ներգրավելով մի քանի ստորաբաժանումների անձնակազմերը, պաշարները և տեխնիկական միջոցները, կամ էլ նախատեսվող աշխատանքները տեխնիկապես բարդ են, ապա աշխատանքները տեղում պետք է գլխավորի կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված կազմակերպության պատասխանատու ներկայացուցիչը:

517. ԳԲԿ-ում վթարի առաջացման դեպքում ստորաբաժանման կարգավարն անմիջապես զգուշացնում է գազի սպառողներին պահուստային վառելիքի անցնելու անհրաժեշտության մասին, զեկուցում է ստորաբաժանման ղեկավարությանը և կազմակերպության կարգավարին, կանչում վթարային բրիգադ և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում վթարային վիճակում սպառողներին գազի հնարավոր առավելագույն մատակարարման համար:

518. ՃԿ-ի, ԳԲԿ-ի և մայրուղային գազատարներում բոլոր վթարների մասին կազմակերպության կարգավարները տեղեկացնում են ԳՄՀ ԿԿՎ-ի և պետգազհսկողության տեղական մարմիններին:

519. Վթարների, ավերվածությունների և վնասվածքների պատճառների մասնագիտական քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 580-Ն որոշմամբ սահմանված կարգով:

520. Վթարային իրավիճակի առաջացման դեպքում արտադրական միավորների և դրա ստորաբաժանումների անձնակազմի խնդիրներն են`

1) վթարի տեղափակումը` անջատելով գազատարի, ՃԿ-ի, ԳԲԿ-ի, ԳՍԿՊ-ի վթարային հատվածը և դուրս թողնելով գազը.

2) վթարային բրիգադի տեղեկացումը, հավաքումը և ուղարկումը.

3) միջոցների ձեռնարկումը` բնակչության, մոտակա փոխադրական հաղորդակցուղիների և գազատարի հետ դրանց հատման տեղերի, ինչպես նաև քաղաքացիական և արդյունաբերական օբյեկտների անվտանգությունն ապահովելու համար.

4) սպառողներին գազի մատակարարման դադարեցման կամ դրանց ծավալների կրճատման մասին զգուշացումը.

5) անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը` աշխատանքում մնացած գազափոխադրման սարքավորման, գծային մասի և ԳՍՊ-ի առավելագույնս օգտագործման համար.

6) գազի մատակարարման սահմանափակումը կամ դադարեցումը չորակավորված կամ պահուստային վառելիք ունեցող սպառողներին.

7) վթարի մասին տեղական մարմիններին տեղեկացումը.

8) աշխատանքների կազմակերպումը` մոտակա տեղական կազմակերպությունների մարդկային, տեխնիկական և նյութական միջոցների ներգրավման ու օգտագործման համար,

9) պետավտոտեսչության աշխատողների մասնակցությամբ` վթարի վերացման վայր մեկնող վթարային տեխնիկայի ուղեկցման կազմակերպում,

10) մոտակա ավիակազմակերպությանն ավիացիոն տեխնիկայի օգտագործման վթարային հայտ ներկայացնելը,

11) վթարի վերացումը հնարավորինս կարճ ժամկետում:

521. Շահագործող կազմակերպությունների բոլոր աշխատողները վթարի առաջացման կամ դրա նշանների հայտնաբերման դեպքում պարտավոր են բոլոր միջոցները ձեռնարկել` վթարի վերացման համար, որպեսզի կանխեն սարքավորման, կառուցվածքների ավերումները և բացառեն սպասարկող անձնակազմին և բնակչությանն սպառնացող վտանգը:

522. Մեքենայական արտադրամասում, մղիչների սրահում, ԳՎԱ-ի պատսպարաններում, տեխնոլոգիական հաղորդակցուղիներում, փոշեորսիչների հրապարակներում, գազի ՊՎՄ-ի, ՃԿ-ի միացման հանգույցներում հրդեհի առաջացման կամ գազի հանկարծակի արտահոսքի դեպքում օպերատիվ անձնակազմը պետք է վթարային կարգով կանգնեցնի ճնշակային կայանը: Նման դեպքերում ԳԲԿ-ի և ԳՍՊ-ի կանգնեցման կարգը որոշվում է կազմակերպությունների հրահանգներով:

523. Գծային մասում, ՃԿ-ում, ԳԲԿ-ում, ԳՍՊ-ում վթարային իրավիճակ առաջանալու դեպքում` շահագործող արտադրական ստորաբաժանումները պետք է ունենան ազդարարման, հավաքման և գազատարի ուղեգիծ մեկնող վթարային բրիգադի ու տեխնիկայի մշակված և հաստատված ծրագիր:

524. Վթարի վայրն առաջինը տեղ հասած անձնակազմը պարտավոր է`

1) կանխել վթարի գոտում կողմնակի անձանց և տեխնիկայի ներկայությունը, եթե վթարն առաջացել է երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհների մոտ, արգելել փոխադրամիջոցների շարժումը,

2) ճշտել վթարի տեղը և չափերը,

3) կապվել կարգավարի կամ ստորաբաժանման ղեկավարի հետ, հայտնել վթարի տեղի և մոտավոր չափերի մասին,

4) եթե վթարն առաջացել է էլեկտրահաղորդման գծերի (ԷՀԳ), նավթանյութատարների, երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհների մոտ, վթարի մասին հայտնել դրանց շահագործողներին:

525. Արգելվում է մարդկանց և տեխնիկայի` վթարի գոտուն մոտենալը` մինչև կապի ստեղծումը և վթարի լրիվ տեղափակման, գործող գազատարն անջատող փակիչ արմատուրի վրա անընդհատ հերթապահության կազմակերպման, անջատված հատվածի սահմաններում փակիչ արմատուրի պատահական և ինքնաբերաբար վերադասավորումը կանխող լրացուցիչ միջոցների իրագործման մասին տեղեկությունների ստացումը:

526. ՃԿ-ի միջև գծային հեռուստամեխանիկայով չսարքավորված գազատարի հատվածում վթարի տեղը որոշելու և դրա տեղափակման համար միաժամանակ երկու ՃԿ իրար ընդառաջ պետք է դուրս գան վթարային բրիգադներ: Բրիգադի շարժման երթուղին, մինչև ստորաբաժանման ղեկավարի գալը, համակարգվում է կարգավարական ծառայության կողմից: Այս դեպքում հավաքի և ուղեգիծ մեկնելու ծրագիրը գործարկվում է համապատասխան ստորաբաժանումներում:

527. Անկախ հեռուստամեխանիկայի համակարգի գործառման` վթարի վերացման ժամանակ անձնակազմը պարտավոր է լինել գազատարի անջատվող հատվածի մոտ և հսկել փակիչ արմատուրի փակումը, փականների և փականային հանգույցների մոտ կազմակերպել կապ և անընդհատ հերթապահություն, բացառել փականների ինքնաբերաբար կամ սխալ վերադասավորումը: Վթարային հատվածի փականների հեռուստակառավարման միջոցները` հսկող անձնակազմի գալուց հետո պետք է անջատել:

 

51. ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ԱՇՆԱՆ-ՁՄՌԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԵՎ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀՈՐԴԱՑՈՒՄՆԵՐԻՆ

 

528. Գազատարների հուսալի և արդյունավետ շահագործումն աշնան-ձմռան շրջանում ապահովելու համար ստորաբաժանման ծառայությունների կողմից պետք է իրականացվի համապատասխան միջոցառումների համալիր, որը ձևակերպվում է պատրաստվածության տեղեկաթերթիկով: Պատրաստվածության տեղեկաթերթիկները կազմակերպությունների կողմից սահմանված ժամկետներում ստուգման արձանագրությունների հիման վրա տրվում են ստորաբաժանումներին:

529. Ստուգման արձանագրության հիման վրա տեղեկաթերթիկն ստորագրում են նախագահը, հանձնաժողովի անդամները, որը հաստատում է կազմակերպության տնօրենը: Պատրաստվածության տեղեկաթերթիկն ստորագրող անձինք պատասխանատու են դա տալու բոլոր պայմանների լրիվ և որակյալ կատարման համար:

530. Աշնան-ձմռան պայմաններում աշխատանքի պատրաստվածության տեղեկաթերթիկը պետք է տրվի միայն սարքավորման, տարածքի հաղորդակցուղիների, մայրուղային գազատարի օբյեկտների շենքերի և կառուցվածքի տեխնիկական վիճակին կազմակերպության կողմից ներկայացրած պահանջների կատարումից հետո: Հատուկ ուշադրություն պետք է դարձվի հրդեհամարման, ջրա-, ջերմա- և էլեկտրամատակարարման համակարգերի վթարային լուսավորության աշխատունակությանը, վառելիքաքսուքային նյութերի պաշարների, այդ թվում` ձմեռային տեսակների առկայությանը, գազի, ջրի, յուղի և այլ աշխատանքային հեղուկների արտահոսքի բացակայությանը:

531. Այն դեպքում, երբ ստորաբաժանումներն իրենցից անկախ պատճառներով ամբողջովին չեն կատարում տեղեկաթերթիկը տալու պահանջները, այդ տեղեկաթերթիկը տալու հարցը որոշվում է կազմակերպության կողմից:

532. Գազատարների շենքերի, կառույցների և օբյեկտների` գարնանային հորդացմանը նախապատրաստումը պետք է անցկացվի ստորաբաժանման կողմից մշակված ծրագրի համաձայն, որում պետք է նախատեսվեն`

1) վթարային տեխնիկայի նախապատրաստումը, փակիչ արմատուրի և փականների վթարային փակման ավտոմատների ստուգումը.

2) գազատարի ուղեգծի դժվարամատչելի տեղերում անհրաժեշտ տեխնիկայով և նյութերով հագեցված ժամանակավոր հենակետերի կազմակերպումը.

3) վառելիքաքսուքային նյութերի և մեթանոլի անհրաժեշտ պաշարների ստեղծումը.

4) ստուգումը և անհրաժեշտության դեպքում ջրահեռացուցիչների ու ջրատարների կառուցումը.

5) ջրահեռացուցիչների, ջրատարների և ուրիշ կառույցների մաքրումը ջրաբերուկներից, ձյունից և սառույցից.

6) սառցակուտակումների հնարավոր տեղերում սառցաբեկերի նորոգումը.

7) գետերի և առուների կամուրջների նորոգումը.

8) բնահողային (ոչ ասֆալտի ծածկույթ ունեցող) ճանապարհների նորոգումը.

9) ջրային փոխադրամիջոցների նախապատրաստումը.

10) առավել պատասխանատու հատվածներում հերթապահ կետերի տեղադրումը` գազատարի և դրա կառույցների վնասվածքի վտանգը ժամանակին հայտնաբերելու համար, կապի և այլ միջոցառումների կազմակերպում, որոնք հորդացումների ժամանակ կապահովեն գազատարի անխափան աշխատանքը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.11.2007
N 1438-Ն
Որոշում