Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.06.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.02.2009  -ից մինչեւ   06.06.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 26.05.2022 թիվ 761-Ն որոշում)

i

040.0115.110209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 փետրվարի 2009 թվականի N 115-Ն

 

ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունիսի 2008 թվականի ՀՕ-111-Ն) 76-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հավատարմատարների մասին կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի նոյեմբերի 15-ի «Արտոնագրային հավատարմատարների մասին կանոնադրությունը հաստատելու մասին» N 527 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի փետրվարի 5-ի

N 115-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությամբ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտոնագրային և արդյունաբերական նմուշների հավատարմատարների (այսուհետ նաև` հավատարմատար) մասնագիտական գործունեության հետ կապված հարաբերությունները:

2. Հավատարմատար համարվում է այն անձը, որին արդյունաբերական սեփականության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն իրավունք է վերապահված գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքի ծագման տեղանունների հայտերը ներկայացնելու, հայտերով նամակագրության վարման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքների ձեռքբերման և տնօրինման հարցերով ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

3. Որպես հավատարմատար չեն կարող որակավորվել և գրանցվել նախարարության աշխատողները, ինչպես նաև այն անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

 

II. ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

4. Հավատարմատարների որակավորումն ու գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի (այսուհետ` նախարար) հաստատած կարգով:

5. Որակավորման քննություն հանձնած թեկնածուն որպես հավատարմատար գրանցվում է իր դիմումի համաձայն, որին կցվում է օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը:

6. Նախարարությունը դիմումն ստանալուց հետո ընդունում է որոշում հավատարմատարին գրանցելու մասին և նրան գրանցում է արտոնագրային հավատարմատարների կամ արդյունաբերական նմուշների հավատարմատարների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում:

7. Արտոնագրային հավատարմատարը կարող է դիմել նախարարություն` իրեն արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանից արդյունաբերական նմուշների հավատարմատարների գրանցամատյան տեղափոխելու խնդրանքով: Արդյունաբերական նմուշների հավատարմատարը կարող է դիմել նախարարություն, որ իրեն արդյունաբերական նմուշների հավատարմատարների գրանցամատյանից տեղափոխեն արտոնագրային հավատարմատարների գրանցամատյան:

8. Նշված դիմումները բավարարվում են, եթե հավատարմատարը համապատասխանում է «Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

 

III. ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Հավատարմատարի գործունեության իրավունքը ծագում է նրա գրանցման պահից:

10. Հավատարմատարը կարող է իր գործունեությունը սահմանափակել արդյունաբերական սեփականության առանձին օբյեկտներով (գյուտեր և օգտակար մոդելներ, արդյունաբերական նմուշներ, ապրանքային (սպասարկման) նշաններ և ապրանքի ծագման տեղանուններ), որը հաշվի է առնվում որակավորման քննությունն անցկացնելիս:

11. Հավատարմատարն իրավունք ունի ներկայացնելու յուրաքանչյուր անձի` իր հետ կնքած պայմանագրի հիման վրա:

12. Հավատարմատարի իրավասությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրով:

13. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք լիազորագիրը ձևակերպում են այն օտարերկրյա պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, որտեղ դա կազմվում է:

14. Հավատարմատարը պարտավոր է լիազորագիր տված անձի կողմից իրեն վստահված տեղեկատվությունը պահել գաղտնի, եթե լիազորագիր տվող անձից այլ հատուկ ցուցում չի ստացել:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.02.2009
N 115-Ն
Որոշում