Սեղմել Esc փակելու համար:
«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

 

(ուժը կորցնելու է 24.04.2023 թվականից` 22.04.2021 թիվ 634-Ն որոշում)

040.0119.120209

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հունվարի 2009 թվականի N 119-Ն

 

«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԳԱԶԱՏԱՐՆԵՐՈՒՄ

(2-րդ մաս)

 

181. ՃԿ-ի շինարարության երկրորդ հերթի ԳՓԱ-ի մոնտաժի ժամանակ մեքենայական արտադրամասի և մղիչների ստորասրահի այն հատվածը, որտեղ շահագործվում են առաջին հերթի ագրեգատները, պետք է մեկուսացվի անգազանցիկ պատով, որի հրակայունության սահմանը կազմում է առնվազն 0,75 ժ:

182. Մեքենայական արտադրամասում և կենտրոնախույս մղիչների ստորասրահում վերանորոգում կարելի է իրականացնել միայն ՃԿ-ի ղեկավարի կամ փոխարինող անձի թույլտվությամբ` համաձայնեցնելով այն հերթապահ կարգավար-ճարտարագետի հետ:

183. Վերանորոգման աշխատանքներին մասնակցող անձնակազմը պետք է անցնի ուսուցում աշխատանքների անվտանգ իրականացման կանոնների և կարգի վերաբերյալ:

184. Մղիչի բացման աշխատանքները պետք է իրականացվեն ՃԿ-ի ղեկավարի կամ փոխարինող անձի կարգագրերով:

185. Մղիչի բացումից առաջ պետք է ստուգվի ներծծող-արտածծող օդափոխման համակարգի աշխատանքը:

186. Մղիչների բացման դեպքում մղիչների ստորասրահում արգելվում է որևէ տեսակի աշխատանքների անցկացում, նույնիսկ եթե գազը դատարկվել է տեխնոլոգիական գազատարներից:

187. Մղիչների բացման ժամանակ տարածքում կարող են գտնվել բացման աշխատանքներն իրականացնող և աշխատող ԳՓԱ-ի շահագործումն ապահովող

օպերատիվ անձնակազմը:

188. Մղիչի բացման և վերանորոգման աշխատանքների ընթացքում առնվազն ժամը մեկ պետք է անցկացվեն օդի ստուգումներ բոլոր աշխատատեղերում, որի արդյունքները գրանցվում են:

189. Վերանորոգված ԳՓԱ-ն պետք է հավաքվի միայն մանրակրկիտ կերպով ստուգելուց, և ներսում, ինչպես նաև ներծծող և մղիչ գազատարներում կողմնակի առարկաների բացակայությունը փաստելուց հետո: Ստուգումից հետո կազմվում է ակտ:

190. Վերանորոգում անցկացնելուց հետո ՃԿ-ի գազատարների նոր եռակցումային կարանները պետք է ստուգվեն ամբողջ երկայնքով` ֆիզիկական մեթոդներից որևէ մեկի կիրառմամբ:

 

12. ԳԱԶԱՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

191. ԳՇՃ-ի կայանների էլեկտրասարքավորումները, բոցավառման համակարգը և գործարկման սարքերը պետք է համապատասխանեն արտադրող կազմակերպության կողմից սահմանված պայթյունապաշտպանվածության մակարդակին:

192. Ջրային հովացում չունեցող արտանետող խողովակաշարերը պետք է ունենան ջերմամեկուսացում և չհպվեն այրվող նյութերին:

193. Ապահովիչ կափույրների միջոցով գազի արտանետման մոմերը, ինչպես նաև օդամաքրման խողովակաոստերն արգելվում է տեղադրել շարժիչների օգտագործված գազերի արտանետման տեղերի մոտ:

194. ԳՇՃ-ի գործարկման ժամանակ, արտանետող համակարգում պայթյունների բացառման նպատակով, մագնետոյի և վառելիք գազի սնուցումն անհրաժեշտ է միացնել արտանետող համակարգի փչամաքրումից հետո:

195. Արգելվում է ԳՇՃ-ի աշխատանքը խլացուցիչների անսարք պայթապաշտպան կափույրներով:

196. Յուղահովացուցիչի յուղի սնուցման գծերի ծորակների և փականների թափանիվները յուղի կուտակիչի ելքի հատվածում պետք է կապարակնքված լինեն: Դրանց վրա տեղադրվում են անվտանգության նշաններ և «Չբացել» կամ «Չփակել» գրությունները:

197. Արգելվում է ԳՇՃ-ի շահագործումը բռնկիչ մոմի բարձր լարման էլեկտրալարի հպակի կայծարձակման պայմաններում:

198. Բռնկիչ մոմերը պետք է պատշաճ ժամանակին մաքրվեն այրուքից` կարճ միացումը բացառելու նպատակով:

199. Արգելվում է ԳՇՃ-ի աշխատելու ժամանակ գլանների փչամաքրման նպատակով բացել ցուցիչ ծորակները, ինչպես նաև շարժիչի մոմերից անջատել բարձր լարման էլեկտրալարերը կամ ստուգել մոմերի աշխատանքը «կայծի առկայության վերաբերյալ»:

200. Արտանետող խողովակաշարը և խլացուցիչը պետք է պարբերաբար ստուգվեն, զննվեն և, անհրաժեշտության դեպքում, մաքրվեն մրից:

201. Եթե ԳՇՃ-ի պատահական անջատման դեպքում (գերծանրաբեռնվածությունից կամ մոմի անսարքության պատճառով) չի փակվել վառելիքի ծորակը, վերագործարկումից առաջ շարժիչն անհրաժեշտ է փչամաքրել` շարժիչում և արտանետող կուտակիչում կուտակված գազը հեռացնելու նպատակով:

202. ԳՇՃ-ի քարտերի մտոցները թույլատրվում է բացել միայն անջատումից և ճնշակի հովացումից հետո:

203. ԳՇՃ-ի քարտերում աշխատանքներ անցկացնելու ընթացքում թափանիվը պետք է խցանված լինի, ինչը կբացառի պատահական պտտվելու հնարավորությունը:

204. Մխոցային ճնշակի քարտերում վերանորոգում անցկացնելուց արգելվում է ծնկաձև լիսեռը պտտելը տեղապտտման եղանակով: Թափանիվի պաշտպանության վրա տեղադրվում է անվտանգության նշան և «Չտեղապտտել» ցուցանակը: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է միայն տեղապտտել ձեռքով` անհրաժեշտ անվտանգության միջոցառումներ ձեռնարկելուց հետո:

205. Բաց ուժային գլաններն անհրաժեշտ է փակել կողմնակի առարկաների թափանցումը բացառելու նպատակով:

 

13. ԳԱԶԱՏՈՒՐԲԻՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՈՎ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

206. Գազատուրբինային հաղորդակներով ճնշակային կայաններում օդակլանիչ խուցերից 200 մ հեռավորության վրա չպետք է լինեն ոչ մի օդի փոշոտման աղբյուրներ (այդ թվում` նաև խառնուրդող կետեր, հողային ճանապարհներ և այլն): ՃԿ-ի տարածքը պետք է լինի կանաչապատ, իսկ օդակլանիչ խցերի մոտակա բաց տարածքները ունենան խոտածածկ կամ լինեն ասֆալտապատ:

207. Մղիչի հաղորդակի լիսեռի անցումը շարժիչների և մղիչների տարածքների բաժանարար պատի միջով պետք է լինի հերմետիկ:

208. Գազատուրբինային հաղորդակով ԳՓԱ-ն պետք է կանգնեցվի վթարային եղանակով` համաձայն շահագործման հրահանգի:

209. Գազատուրբինային հաղորդակը պետք է օժտված լինի ջերմամեկուսիչով, ինչը կապահովի ագրեգատի և սպասարկող անձնակազմի նորմալ աշխատանքը:

210. Արգելվում է սկսել տուրբինի, այրման խցի, տուրբոդետանդերի, կարգավորող և խցանող կափույրների, կենտրոնախույս մղիչի բացման աշխատանքներին, նախապես չհամոզվելով, որ ծորակներն ու փականները հուսալիորեն փակված են, իսկ գազի արտանետման մոմերը` բաց, ինչը բացառում է աշխատանքի իրականացման տեղում գազի թափանցման հնարավորությունը:

211. Գազատուրբինային ագրեգատների օդակլանիչ խցերը պետք է փակվեն կողպեքով: Արգելվում է այնտեղ մարդկանց կամ կողմնակի առարկաների առկայությունն ագրեգատի աշխատանքի ընթացքում:

 

14. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԿՈՎ ՃՆՇԱԿԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

212. Էլեկտրահաղորդակով ՃԿ-ում հոսանքակիր մասերը պետք է հուսալիորեն մեկուսացված լինեն վահանակներով, օժտված լինեն անվտանգության նշաններով և «Կանգնիր: Վտանգավոր է կյանքի համար: Լարման տակ է» գրությունով: Էլեկտրաշարժիչների մետաղյա ոչ հոսանքակիր մասերը պետք է հողանցվեն` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի հաստատված «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշման պահանջների և ունենան համապատասխան նախազգուշացնող գրություններ:

213. Շահագործման ընթացքում էլեկտրաշարժիչների տարածքներում գազայնվածությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է անընդհատ կատարել էլեկտրաշարժիչների տարածքի և մղիչների ստորասրահի բաժանարար պատի անցքերի խցուկի զննում:

214. Էլեկտրաշարժիչների տարածքում պետք է կատարվի օդային միջավայրի զննում և ուսումնասիրություն` համաձայն սույն ՏԿ-ի 146, 147, 148, 149, 150 կետերի պահանջների:

215. Վերանորոգմանը նախապատրաստվելու փուլում պետք է կատարել հետևյալը`

1) դուրս բերել բնիկից յուղային անջատիչը, 10 կՎ բաց բաշխիչ սարքվածքում տեղադրել ստացիոնար հողանցումն ագրեգատի յուղային անջատիչի բնիկում.

2) տեղադրել անվտանգության նշանը և «Չմիացնել` կատարվում են աշխատանքներ» գրությունը.

3) օպերատիվ մատյանում գրանցել պատճառը և այն անձի ազգանունը, որի կարգադրության համաձայն կանգնեցվել է էլեկտրաշարժիչը.

4) հոսանքազրկել նորոգման ենթակա ագրեգատի տեղային վահանակը, տեղադրել անվտանգության նշանը և «Չմիացնել` կատարվում են աշխատանքներ» գրությունը:

216. Անվտանգության նշանը և «Չմիացնել` կատարվում են աշխատանքներ» գրությունը կարելի է հանել, իսկ էլեկտրաշարժիչը միացնել միայն մատյանում աշխատանքի ավարտի մասին գրանցում կատարելուց հետո: Գրանցումը կատարելիս` պետք է նշել նաև, թե ով հայտնեց նման տեղեկություն:

 

15. ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԳԱԶԵՐԻ ՎՆԱՍԱԿԱՐ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ ԵՎ ՈՐՈՇ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

217. Բնական գազն անգույն է, զգալիորեն թեթև է օդից, քիչ թունավոր է, եթե չի պարունակում վնասակար խառնուրդների թույլատրված նորմերից բարձր պարունակություն: Եթե բնական գազը զերծ է խառնուրդներից, ապա նրա հատկությունները գրեթե չեն տարբերվում մեթանի հատկություններից: Ծանր ածխաջրածինների խառնուրդները փոփոխում են բնական գազի հատկությունները. բարձրացնում են խտությունը, նվազեցնում են բոցավառման ջերմաստիճանը (այսուհետ` ԲՍԿՍ), և, հետևաբար, նվազեցնում են աշխատանքային գոտու օդում գազի թույլատրելի ծավալային ցուցանիշը, զգալի պարունակության դեպքում օժտում են գազին բենզինի հոտով, նվազեցնում են բոցավառման նվազագույն էներգիան:

Օդում բնական գազի զգալի պարունակության դեպքում, երբ թթվածնի խտությունը ցածր է, օդի և գազի խառնուրդը բացասական է գործում և ածխաջրածինների վնասակար ազդեցությունը լինում է ավելի նկատելի/ազդեցիկ գազի համեմատաբար ցածր պարունակության դեպքում:

218. Մեթանի խտությունը կազմում է 0,717 կգ/մ3, իսկ համեմատական խտությունն օդի հարաբերությամբ` 0,55 կգ/մ3: Սանիտարական նորմերով դասվում է վտանգավորության չորրորդ դասին (թույլ վտանգավոր նյութեր, ՍԹԿ-ի արժեքը` 300 մգ/մ3` վերահաշված ըստ ածխածնի): Օդում բոցավառման կուտակային սահմանները կազմում են 5-ից մինչև 15% (ըստ ծավալի), բոցավառման ջերմաստիճանը` 645 oC:

219. Ծծմբաջրածինն անգույն գազ է, որի խտությունը կազմում է 1,54 կգ/մ3, իսկ օդի հարաբերությամբ` 1,19 կգ/մ3: Բոցավառման ջերմաստիճանը 290 oC: Լավ լուծվում է ջրի մեջ: Ջրի լուծույթի տեսքով հանդիսանում է թույլ թթու: Այրվում է կապտագույն բոցով` ստեղծելով ջուր և ծծմբային գազ: Պայթյունավտանգավոր է, ԲՍԿՍ-ն կազմում է 4,3-ից մինչև 45,5 տոկոս (ըստ ծավալի): Հաճախ կուտակվում է բալաստային ջրում և գազի կոնդենսատում: Ծծմբաջրածինը` ուժեղ նյարդային թույն է, որը մահացու է: Ջրային լուծույթի տեսքով մաշկին հայտնվելու դեպքում գրգռում է` առաջացնելով կարմրություններ և շփաբորբ/էկզեմա: Օդում ծծմբաջրածնի հոտը զգացվում է 1,4-ից մինչև 2,3 մգ/մ3, իսկ զգալի գարշահոտը` 4 մգ/մ3 պարունակության դեպքում: Ավելի բարձր խտության դեպքում հոտը համեմատաբար թույլ է, բթանում է հոտառությունը: 90-ից մինչև 100 մգ/մ3 խտությամբ ծծմբաջրածնի պարունակությամբ մթնոլորտում 4 ժ և ավելի գտնվելու դեպքում առաջանում է գլխացավ, արցունքաբերություն: 200-ից մինչև 280 մգ/մ3 խտության դեպքում սկսվում է աչքի լորձաթաղանթի բորբոքում, հոգնածություն, գլխացավեր: 750 մգ/մ3 խտության դեպքում 15-ից 20 րոպեի ընթացքում առաջանում է վտանգավոր թունավորում: 1000 մգ/մ3 խտության դեպքում մահն անխուսափելի է: Ծծմբաջրածինը դասվում է վտանգավորության երկրորդ դասին:

220. Ծծմբային գազը ծծմբաջրածնային գազի այրման վերջնական արդյունքն է: Այն գրեթե 2,3 անգամ ծանր է օդից: Մեկ միավոր ծծմբաջրածնի այրման դեպքում ստեղծվում է մոտավորապես մեկ միավոր ծծմբային գազ: Աշխատանքային գոտու օդում ծծմբային գազի ՍԹԿ-ն կազմում է 10 մգ/մ3 (3-րդ դաս` չափավոր վտանգավոր նյութեր): Բնակավայրերի օդում ՍԹԿ-ն կազմում է 0,05 մգ/մ3: Միանգամյա առավելագույն ՍԹԿ-ն կազմում է 0,5 մգ/մ3: Ծծմբային գազն ունի տհաճ հոտ և գրգռում է շնչառական ուղիները: Ծծմբային գազի 1500-ից մինչև 4000 մգ/մ3 կուտակումը մահացու է:

221. Ածխածնի օքսիդն ստեղծվում է տարատեսակ նյութերի թերի այրման դեպքում: Աշխատանքային գոտու օդում ածխածնի օքսիդի ՍԹԿ-ն կազմում է 20 մգ/մ3 (չորրորդ դաս` թույլ վնասակար նյութեր), բնակավայրերի օդում ՍԹԿ-ն` 1 մգ/մ3 և միանգամյա թույլատրելին` 3 մգ/մ3:

 

16. ԳԱԶԻ ԿՈՆԴԵՆՍԱՏԸ ԵՎ ՆՐԱ ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ

 

222. Գազում գազային կոնդենսատի առկայության դեպքում պետք է տեղադրվի կոնդենսատահավաք սարքավորում` կոնդենսատի կուտակման, տեղափոխման և օգտագործման անոթներ, որոնք սարքավորվում են անոթներում որոշակի մակարդակի հեղուկի կուտակման դեպքում շահագործող անձնակազմին նախազգուշացնող ազդանշանի փոխանցումն ապահովող տվիչներով: Այդ տվիչները տեղեկացնում են, որ պետք է անհապաղ ձեռնարկել միջոցներ անոթներում հեղուկի մակարդակի նվազեցման ուղղությամբ:

223. Կայանքների այն հանգույցները, որտեղ կարող է կուտակվել կոնդենսատը, պետք է փչամաքրվեն հատուկ փչամաքրման անոթների կիրառմամբ, որոնք իրենց հերթին սարքավորվում են հատուկ ապահովիչ սարքերով: Այդ սարքերը չեն թույլատրում անոթում թույլատրվածից բարձր ճնշման աճ:

224. Թույլատրվում է կոնդենսատահավաքիչ մոմի միջոցով գազի արտանետում օդ` առանց այրման, եթե գազի կոնդենսատը ՃԿ-ում ստացվում է ոչ հաճախ և փոքր ծավալներով: Մոմը պետք է գտնվի կայանի տարածքից դուրս, հնարավոր բոցավառման աղբյուր հանդիսացող օբյեկտներից և հասարակական օգտագործման ճանապարհներից առնվազն 100 մ հեռավորության վրա: Մոմը պետք է ունենա առնվազն 5 մ երկարություն, օժտված լինի կրակահատիչով և պաշտպանված լինի անձրևից և ձնից: Մոմի շրջակայքում առնվազն 50 մ շառավղով պետք է կառուցվի ցանկապատ, որի վրա տեղադրվում են անվտանգության նշաններ և «Չծխել: Պայթյունավտանգ է» գրությունը:

225. Անոթներից գազի կոնդենսատի արտահանման էլեկտրասարքավորումը պետք է լինի պայթյունապաշտպանված կատարմամբ:

226. Գազի կոնդենսատի հավաքման, տեղափոխման և արտանետման սարքավորումները պետք է ունենան շանթապաշտպանություն ապահովող համակարգեր:

227. Այլ կազմակերպություններին գազի կոնդենսատ բաց թողնել իրավասու են անձինք, ովքեր ունեն ուսուցում անցնելու և գազի կոնդենսատի հետ աշխատելու ունակությունների և գիտելիքների ստուգարք անցնելու փաստը հաստատող հատուկ վկայական:

228. Գազի կոնդենսատով ավտոցիստեռնների համար պետք է հատկացվի հատուկ կանգառ` բաց կրակի աղբյուրներից կամ կրակային աշխատանքներ անցկացնելու վայրից անվտանգ հեռավորության վրա:

229. Փչամաքրման անոթից գազի կոնդենսատը պետք է դատարկվի թեթև նավթամթերքների համար նախատեսված հատուկ ավտոցիստեռններ, որոնք սարքավորվում են լցոնման և դատարկման ժամանակ հողանցման հնարավորությունը ապահովող սարքերով և ունեն փոշենյութային և ածխաթթվային կրակմարիչներ: Շարժիչի խլացուցիչները պետք է դուրս բերվեն առջևի կողմից, իսկ արտանետող խողովակների եզրերը սարքավորվեն կայծակլանիչներով:

230. Գազի կոնդենսատի լցոնման տեղ մեկնելուց առաջ սպասարկող անձնակազմը պետք է ստուգի ավտոցիստեռնի, դրա սարքավորումների և էլեկտրալարերի սարքինությունը:

231. Գազի կոնդենսատի լիցքավորման և դատարկման ժամանակ ավտոմեքենայի շարժիչը պետք է անջատված լինի: Ցիստեռնը, գազի կոնդենսատի խողովակը և դրա մետաղյա եզրը պետք է հողանցվեն: Խողովակի եզրը պետք է իջեցվի մինչ ցիստեռնի հատակը:

232. Արգելվում է ծխել ցիստեռնի մոտ կամ մեքենայի խցիկում:

233. Գազի կոնդենսատի արտահոսքի դեպքում պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել տարածքի մաքրման ուղղությամբ, այդ թվում նաև կոնդենսատով պատված հողի հեռացում: Այդ հողածածկը պետք է հեռացվի և այրվի հատուկ տեղում: Նախապես միջոցներ է պետք ձեռնարկել կոնդենսատի գոլորշիների բոցավառումը բացառելու ուղղությամբ:

234. Գազատարի մեջ գազի կոնդենսատը կայուն չէ: Տվյալ ջերմաստիճանի դեպքում դրա գոլորշիների առաձգականությունը հավասար է գազատարի ներքին ճնշմանը: Ավելի ցածր ճնշմամբ անոթի մեջ գազի կոնդենսատի դատարկման (լցոնման), կամ գազատարից արտահոսքի դեպքում առաջին հերթին անջատվում են կոնդենսատի մեջ գտնվող ավելի թեթև ածխաջրածինների գոլորշիները, այսինքն տեղի է ունենում կոնդենսատի մասնակի կայունացում:

235. Գազատարում անջատվող գազի կոնդենսատը ավելացնում է հիդրավլիկ դիմադրողականությունը, իսկ արտահոսքի կամ դատարկման, վերանորոգման աշխատանքների դեպքում` հրդեհապայթյունավտանգավորությունը և գազապայթյունավտանգավորությունը: Ճնշակի ընդունող (մուտքի սարքի վրա գազի կոնդենսատի մատուցման) սնուցման դեպքում հնարավոր է ճնշակի աշխատանքի խաթարում` ընդհուպ մինչև ճնշակի քայքայումը:

236. Գազաբաշխիչ ցանցերում հայտնվելու դեպքում գազի կոնդենսատը կարող է առաջացնել ցանցերի խցանում, իսկ հրածորաններում հայտնվելու պարագայում` նաև հրդեհ կամ պայթյուն:

237. Անկայուն կոնդենսատը պարունակում է պրոպան-բութան, ինչպես նաև Էթան և պենթան, ինչով և պայմանավորված է գոլորշիների բարձր առաձգականությունը: Գազի կայուն կոնդենսատները կազմված են հիմնականում ծանր ածխաջրածիններից (պենթան և բարձր եռացող C5) և 2-ից մինչև 3 ավելի ցածր եռման ածխաջրածիններ (պրոպան և բութան): Ցածր ճնշման զատիչներում կամ փչամաքրման անոթներում առանձնացվող գազի կոնդենսատը ամբողջովին կայուն չէ: Հետագա պահպանման կամ տաքացման դեպքում հնարավոր է ածխաջրածինների գոլորշիների արտադրում, ինչը բարձրացնում է գազապայթյունավտանգավորությունը: Շարքային անոթներում նման գազի կոնդենսատի պահպանման դեպքում տեղադրվող կափույրները պետք է հաշվառվեն հավելյալ գոլորշիների բացթողման պայմանների համար (անոթների լցոնման արտադրողականության 2-ից մինչև 3-ական չափով):

238. Անկայուն և ոչ ամբողջական կայուն կոնդենսատը ավելացնում են (մեծացնում են) հրդեհապայթյունավտանգավորությունը և գազապայթյունավտանգավորությունը:

239. Գազի կոնդենսատի բարձր գազապայթյունավտանգավորությունը բնորոշվում է օդում գոլորշիների ցածր ԲՍԿՍ-ի արժեքներով, ծանր գոլորշիների ցածր տարածման ցուցանիշներով և օդագոլորշային խառնուրդներում բոցի տարածման համեմատաբար բարձր արագությամբ:

240. Տեխնիկական պայմաններին համապատասխանող կայուն գազի կոնդենսատը հնարավոր է պահպանել շարքային (հասարակ) անոթներում և տեղափոխել ավտո և երկաթուղային ցիստեռններով: Կայուն գազի կոնդենսատների խտությունը կազմում է 0,70-ից մինչև 0,81 գ/մ3:

241. Ըստ վտանգավորության` գազի կոնդենսատները նման են թեթև նավթամթերքներին, տարբերությունը կայանում է գոլորշիացման, բոցավառման և այլ բնութագիրների ջերմաստիճանների ավելի լայն ընդգրկույթի մեջ:

242. Գազի կոնդենսատի բոցավառման և բոցավառման ջերմաստիճանի սահմանները զգալիորեն ցածր են բնական գազի ցուցանիշներից, և նվազում են գազի կոնդենսատի խտության աճին համապատասխան: Այդ իսկ պատճառով քամու բացակայության դեպքում գազի կայունացման կամ գազի կոնդենսատի գոլորշիացման ժամանակ հնարավոր է պայթյունավտանգավոր գոլորշիների և խառնուրդների կուտակում: Նման խառնուրդների ԲՍԿՍ-ի ցուցանիշը լինում է բավականին ցածր: Ընդհանրապես կայուն գազի կոնդենսատների ԲՍԿՍ-ն կազմում է 1,1-ից մինչև 1,3 տոկոս (ըստ ծավալի):

243. Գազի կոնդենսատի գոլորշիների վնասակարությունը համեմատաբար ցածր է, եթե դրանք չեն պարունակում սահմանային ածխաջրածիններ: Ըստ մարդու օրգանիզմի վրա ազդեցությանը` գազի կոնդենսատը դասվում է վտանգավորության չորրորդ դասին: ՍԹԿ-ն կազմում է 300 մգ/մ3:

244. Քանզի գազի կոնդենսատն ունի ավելի բարձր խտություն, այն ունակ է կուտակվել ցածրուտներում, դուրս մղել թթվածինը, և խեղդող ազդեցություն գործել մարդու վրա:

245. Գազակոնդենսատները կարող են վնասակար ազդել մարդու մաշկի վրա` առաջացնելով տարբեր հիվանդություններ: Առավել վտանգավոր է գազի կոնդենսատի շփումը լորձաթաղանթների հետ:

246. Եթե գազակոնդենսատը պարունակում է նաև ածխաթթու, ծծումբային միացություններ, ապա այն առաջացնում է գազատարի մեջ բարձր քայքայում, առհասարակ ուղեգծի այն հատվածներում, որոնք գտնվում են ցածրուտներում:

 

17. ԳԱԶԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՊԱՀԵՍՏԱՐԱՆՆԵՐ

 

247. Սույն գլխի պահանջները տարածվում են գազի ստորգետնյա պահեստարանների (այսուհետ` ԳՍՊ) հետևյալ օբյեկտների վրա`

1) գազատարի ճյուղավորումը ՄԳ-ից դեպի ԳՍՊ.

2) ՄԳ մատուցվող կամ ԳՍՊ սնուցվող գազի ճնշումը մեծացնող ԼՃԿ.

3) գազի մաքրման և չորացման կայաններ.

4) օժանդակ կառույցներ.

5) կապուղիներ և սարքավորումներ:

248. ԳՍՊ-ի, գազահավաք (գազաբաշխիչ) ցանցերի, գազի մաքրման և չորացման կայանների շահագործումը և վերանորոգումը պետք է անցկացվի սույն ՏԿ-ի պահանջներին համապատասխան:

249. ՄԳ-ից դեպի ԳՍՊ տանող 1,2 ՄՊա-ից բարձր ճնշմամբ ճյուղավորված գազատարի շահագործումը պետք է համապատասխանի սույն ՏԿ-ի 2-րդ բաժնի պահանջներին:

250. 1,2 ՄՊա-ից ցածր ճնշման գազատարների շահագործումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» N 2399-Ն որոշման և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշման պահանջներին համապատասխան:

251. ԳՍՊ ԼՃԿ-ն պետք է շահագործվեն սույն ՏԿ-ի 3-րդ բաժնի պահանջներին համապատասխան:

252. ԳՍՊ օժանդակ կառույցները և օբյեկտները պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» N 2399-Ն որոշման և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1843-Ն որոշման պահանջներին:

253. ԳՍՊ-ն պետք է պարսպապատվեն: Պարիսպը պարագծով պետք է կահավորվի անվտանգության նշաններով և «Գազ: Պայթյունավտանգ է» գրություններով:

254. ԳՍՊ-ի շրջակա տարածքը պետք է լինի ազատ բուսականությունից` համաձայն ՀՀՇՆ II-8.04.01-97-ի պահանջների: Տարածքի պարագծով ստեղծվում է և յուրաքանչյուր տարի վերականգնվում է առնվազն 3 մ լայնություն ունեցող գոտի:

255. ԳՍՊ-ի այն տարածքը, որի մակերեսին հայտնաբերվել են գազի արտահայտումներ, պետք է անհապաղ մեկուսացվի: Պարսպի պարագծով տեղադրվում են անվտանգության նշաններ և «Գազ: Պայթյունավտանգ է» գրությունը:

256. Բաց գազային շատրվանի առաջացման դեպքում ԳՍՊ-ի անձնակազմն անհապաղ միջոցներ է ձեռնարկում դրա վերացման ուղղությամբ` այդ մասին տեղյակ պահելով շահագործող կազմակերպության վթարային վերականգնողական ծառայության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, շրջակայքի կազմակերպություններին ու բնակչությանը:

 

IV. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ, ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԵՏԵՐ, ՀՈՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ, ԾԱԽՍԱՉԱՓԻՉ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ

 

18. ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԱՅԱՆՆԵՐ, ԳԱԶԱԲԱՇԽԻՉ ԿԵՏԵՐ

 

257. ԳԲ-ի կայանների և ԳԲ-ի կետերի արտադրական շենքերը, սենքերն ու կառույցները, սարքավորումը պետք է համապատասխանեն նախագծային փաստաթղթերի, սույն ՏԿ-ի և շահագործող կազմակերպության կողմից ընդունված համապատասխան նորմատիվ փաստաթղթերի պահանջներին:

258. ԳԲ-ի կայանների և ԳԲ-ի կետերի հիմնական և օժանդակ սարքավորումների շահագործումը պետք է իրականացվի շահագործման հրահանգների պահանջների համաձայն: Այդ հրահանգները կազմվում են արտադրող գործարանների հրահանգների և սույն ՏԿ-ի հիման վրա:

259. ԳԲ կայաններում և ԳԲ կետերում կազմվում և վարվում են հետևյալ փաստաթղթերը`

1) տեխնիկական անձնագիր.

2) հաստատված տեխնիկական և կատարողական փաստաթղթեր, կատարողական գծագրեր և փաստաթղթեր` շինարարական, տեխնոլոգիական, սանտեխնիկական, էլեկտրատեխնիկական.

3) ՀՉՍ և Ա ու հեռամեխանիկայի, կապի և ԷՔՊ-ի մասով.

4) մեթանոլային կայանների և գազի մաքրման, տաքացման և հոտավորման համակարգերի կատարողական գծապատկերները.

5) ավտոմատ պաշտպանության և ազդանշանային համակարգերի սկզբունքային կատարողական գծապատկերները.

6) տարածքի գլխավոր հատակագիծը բոլոր կառույցների դիրքերով.

7) աշխատանքի պաշտպանության գծով փաստաթղթերը:

260. ԳԲ-ի կայանների և ԳԲ-ի կետերի տարածքները պետք է պարսպապատվեն: Պարիսպը մշտապես պահվում է բարվոք վիճակում, մուտքի դարպասները մշտապես փակ: Պարսպի պարագծով և մուտքի դարպասների վրա տեղադրվում են անվտանգության նշաններ և «Գազ: Կողմնակի անձանց մուտքը արգելվում է» գրությունը:

261. Փակող (անջատող) փականները պետք է տեղադրվեն մինչև ԳԲ-ի կայանը և կայանից հետո, ԳԲ-ի կայանի շենքից առնվազն 10 մ հեռավորության վրա: ԳԲ կայաններում պետք է տեղադրվի ավտոմատ պաշտպանության սարք` գազատարում գազի ճնշման կտրուկ բարձրացման դեպքերում հնարավոր վթարը կանխարգելելու համար:

262. Մուտքի և ելքի գազատարների վրա տեղադրվում են մեկուսացնող կցորդաշուրթեր:

263. ԳԲ կայանի շենքը պետք է պաշտպանված լինի շանթի ուղղակի հարվածներից: Դրսում տեղադրված սարքերը (փոշեկլանիչները, յուղային տնտեսությունը, մոմերը և այլն) պետք է ունենան պաշտպանություն շանթի երկրորդական ազդեցությունից` միացված լինեն հողանցման համակարգին:

264. Առանց մշտական հերթապահ անձնակազմի շահագործվող ԳԲ-ի կայանների տարածքներում ջերմաստիճանը պետք է կազմի +5 oC-ից ոչ պակաս:

265. ԳԲ կայանները պետք է սարքավորվեն օդափոխման համակարգերով, որոնք կապահովեն` կարգավորման ու ՀՉՍ և Ա սարքերի տեղակայման տարածքներում առնվազն եռապատիկ օդափոխություն, հոտավորման կայաններում` տասնապատիկ օդափոխում:

266. ԳԲ-ի կայանների և ԳԲ-ի կետերի պայթյունավտանգավոր տարածքների էլեկտրական լուսավորությունը պետք է լինի պայթյունապաշտպանված կատարմամբ:

267. ԳԲ-ի կայանը պետք է ունենա ջրամատակարարում և օպերատիվ կապ կարգավարի և գազ օգտագործող ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:

268. ԳԲ-ի կայանների և ԳԲ-ի կետերի սարքավորումների և համակարգերի անվտանգ շահագործման համար անհրաժեշտ է անցկացնել տեխնիկական սպասարկում կազմակերպության ստանդարտով սահմանված ժամկետներում և ծավալով:

269. Սպասարկող անձնակազմը պետք է վերահսկի տեխնոլոգիական համակարգերի և միացնող սարքերի, գազի մաքրման, հիդրատաառաջացումը կանխարգելող, գազի ճնշումը նվազեցնող, ՀՉՍ և Ա համակարգերի, անջատող, կարգավորող և ապահովիչ ամրանների, օդափոխման, ջրամատակարարման և ջրահեռացման, էլեկտրալուսավորման և շանթապաշտպանության, ստատիկ էլեկտրականությունից պաշտպանության, կապի, հեռամեխանիկայի, ԷՔՊ-ի, ԳԲ-ի կայանի և ԳԲ-ի կետի տարածքների` օդում գազի պարունակության վերահսկման համակարգերի վիճակը, ինչպես նաև վերացնի հայտնաբերված անսարքությունները:

270. ԳԲ-ի կայաններում և ԳԲ-ի կետերում կրակային աշխատանքներն իրականացվում են անջատված սարքավորումների և գազը դատարկելու պայմաններում առնվազն երեք աշխատողից կազմված բրիգադով` սույն ՏԿ-ի VII բաժնի և գազի տեղափոխման և պահպանման օբյեկտներում կրակային աշխատանքների անվտանգ իրականացման կազմակերպության հրահանգի պահանջներին համապատասխան:

271. ԳԲ-ի կայաններում պարբերաբար պետք է անցկացվեն օդում վնասակար և պայթյունավտանգ գազերի խտության չափումներ: Հերթափոխային սպասարկումով գործող ԳԲ կայանի` օդում գազերի պարունակության ստուգումը պետք է իրականացվի յուրաքանչյուր հերթափոխում մեկ անգամ, պարբերական սպասարկումով կայաններում` օրը մեկ անգամ, իսկ կենտրոնացված սպասարկմամբ ԳԲ կայաններում` յուրաքանչյուր այցելության ժամանակ, բայց ոչ ուշ, քան շաբաթը մեկ:

272. Գազի ճնշման նվազեցումը ԳԲ կայաններում և ԳԲ կետերում պետք է լինի ավտոմատ եղանակով: Բացառության կարգով թույլատրվում է ձեռքով նվազեցնել գազի ճնշումը կողանցի փականով` անսարքությունները վերացնելու, սարքավորման փոփոխման կամ վթարների դեպքում: Գազատարների և ամրանների միացման տեղերում գազի արտահոսքի աղբյուրները հայտնաբերվում են օճառի փրփուրով կամ շարժական գազաանալիզարարի օգնությամբ:

273. Իմպուլսային համակարգից և ճնշման կարգավորիչների սարքերից գազի արտանետումը պետք է իրականացվի կարգավորման կառույցից դուրս բերած մոմի միջոցով:

274. ԳԲ-ի կայանի և ԳԲ-ի կետի օպերատորը պարտավոր է հերթապահ կարգավարին հայտնել խախտումների և անսարքությունների, այդ թվում` ԳԲ-ի կայանի խողովակաշարային կալորդի, սարքավորումների անսարքությունների մասին, ինչպես նաև համաձայնեցնել նրա հետ իր գործողությունները:

275. Բլոկային ավտոմատացված ԳԲ-ի կայաններում շահագործող անձնակազմի համար պետք է լինի ջեռուցվող տարածք, ինչպես նաև սանհանգույց:

 

19. ՀՈՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆՆԵՐ

 

276. Որպես հոտավորիչ օգտագործվում են մերկապտանները, մասնավորապես, էթիլմերկապտանը, որն ունի հետևյալ հատկությունները. խտությունը` 0,839 կգ/մ3, եռման ջերմաստիճանը` 37 oC, օդում գոլորշիների բոցավառման սահմանները` 2,8-ից մինչև 18,2 տոկոս (ըստ ծավալի), ըստ վտանգավորության դասի պատկանում է երկրորդ դասին, ըստ սանիտարական նորմերի աշխատանքային գոտու օդում ՍԹԿ-ն կազմում է 1 մգ/մ3, օդի հետ բոցավառման ջերմաստիճանը 299 oC, 0 oC և 1 ՄՊա (100 մ ջր. ս.) դեպքում գոլորշիների խտությունն է 2,77 կգ/մ3: Փոքր կուտակումների դեպքում մերկապտանները առաջացնում են գլխացավ: Մեծ կուտակումների դեպքում ազդում են կենտրոնական նյարդային համակարգի վրա, մահացու են: Բնակելի վայրերում մերկապտանների ՍԹԿ-ն օդում շատ ցածր է, օրինակ` մեթիլմերկապտանի համար այն կազմում է 9.10-6 մգ/մ3: Մետաղների օքսիդների և ալկալիների հետ մերկապտանները կազմում են մերկապտիդներ, որոնք օդի ազդեցության տակ հակված են ինքնաբոցավառման (որպես հրակիր միացություններ): Բնական գազի հոտավորումը չի ավելացնում գազի թունավորությունը: Էթիլմերկապտանի հաշվարկային ծախսը գազի հոտավորման դեպքում կազմում է 16 մգ/մ3:

277. Հոտավորման կայանների շահագործումը, ինչպես նաև հոտավորիչի հետ անցկացվող աշխատանքները պետք է իրականացվեն սույն ՏԿ-ի, շահագործող կազմակերպության հրահանգների և այլ նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն:

278. Գազը պետք է հոտավորվի ԳԲ կայաններում` տեղակայված հոտավորման կայանների օգնությամբ: Որպես հոտավորիչ կարող է կիրառվել էթիլմերկապտանը (յուրաքանչյուր 1000 մ3 գազի ծավալի համար 16 գ էթիլմերկապտան), որը գազում չնչին պարունակության պայմաններում ունի խիստ տհաճ հոտ և ցածր գոլորշիացման աստիճան` սովորական ճնշումների և ջերմաստիճանների պայմաններում:

279. Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հոտավորիչները վտանգավորության երկրորդ դասին պատկանող վնասակար նյութեր են, իսկ հոտավորման կայանների տարածքները և հոտավորիչների պահեստները պայթյունավտնագավոր են:

280. Գազի հոտավորման կայանը և հոտավորիչների պահեստը պետք է կահավորվեն ՀՀՇՆ II-8.04.01-97-ով սահմանված հրդեհավտանգավոր տարածքներին ներկայացվող պահանջների համաձայն:

281. Գազի հոտավորման կայանի և հոտավորիչի պահպանման տարածքների հատակը պատրաստվում է անջրանցիկ և ջուր չներծծող նյութերից:

282. Հոտավորման կայաններում և հոտավորիչների պահեստներում պարբերաբար, համաձայն շահագործող կազմակերպության ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի, պետք է իրականացվի աշխատանքային գոտու օդի որակի ստուգում` հոտավորիչի գոլորշիների և ածխաջրածինների պարունակությունը պարզելու նպատակով:

283. Հոտավորիչները պետք է պահվեն հերմետիկ փակվող անոթներում, որոնք պաշտպանված են արևի և ջեռուցող սարքերի ուղղակի ազդեցությունից:

284. Հոտավորման կայանի և հոտավորիչի պահեստի տարածք պետք է մտնել հակագազով: Եթե այդ տարածքներում օդափոխումը մշտապես չի աշխատում, ապա անձնակազմը պարտավոր է միացնել մեխանիկական արտածծող օդափոխման համակարգը` տարածք մուտք գործելուց առնվազն 15 րոպե առաջ: Օդափոխման համակարգը պետք է անընդհատ աշխատի, քանի դեռ աշխատողները գտնվում են տարածքում:

285. Հոտավորիչի հետ կապված աշխատանքները պետք է իրականացնել հակագազերի, ռետինե կոշիկների, ձեռնոցների և գոգնոցների կիրառմամբ: Հոտավորիչի հետ աշխատանքը գազավտանգավոր է:

286. Հոտավորիչի տակառները պետք է բացել կայծաանվտանգ գործիքներով: Արգելվում է բացել հոտավորիչով տակառները և լցոնել այլ անոթներ փակ տարածքում: Արտաքին խցանը բացելուց հետո հոտավորիչների բոցավառումը բացառելու նպատակով, ներքին խցանի շուրջ պետք է տեղադրել խոնավ գործվածք:

287. Տակառներից հոտավորիչի դատարկումը ստորգետնյա անոթների մեջ պետք է իրականացվի փակ եղանակով հատուկ ուսուցում անցած անձնակազմի օգնությամբ` առնվազն երեք մարդուց բաղկացած խմբով: Արգելվում է հոտավորիչի վերալցման համար օգտագործել բաց ձագար:

288. Հոտավորիչի արտահոսքի դեպքում այն պետք է անհապաղ չեզոքացվի քլորակրի կամ նատրիումի քլորիդի լուծույթով: Չեզոքացնող լուծույթով մշակելուց հետո հողը պետք է փորվի և կրկին մշակվի չեզոքացնող լուծույթով: Հոտավորիչի բոցավառումը բացառելու համար քլորակրի լուծույթը չպետք է ունենա գնդիկներ:

289. Հոտավորիչի դատարկ տարաները (տակառները) պետք է պահվեն և տեղափոխվեն հերմետիկ փակված վիճակում:

290. Հոտավորման կայանի էլեկտրասարքավորումը, լուսավորությունը, ՀՉՍ և Ա պետք է լինեն պայթյունապաշտպանված կատարմամբ:

291. Հոտավորման կայանի ներքին զննման կամ նորոգման ժամանակ այն պետք է ամբողջովին դատարկվի հոտավորիչից և մաքրվի գոլորշիով: Սարքավորումը բացում են վերջնական մաքրումից հետո:

292. Առաջացած հրակիր երկաթի բոցավառումը կանխելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար անցկացնել սարքավորումների, միացման գծերի, ծորակների և փականների արտաքին զննում:

 

20. ԾԱԽՍԱՉԱՓԻՉ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐ

 

293. ԾՀ-ի կառուցումը, շահագործումը և վերանորոգումը պետք է իրականացվի սույն ՏԿ-ի և «Արտադրական գործընթացների ավտոմատացման նախագծման ցուցումներ» ՍՆ 283-ի համաձայն:

294. ԾՀ-ի շինությունը պետք է ունենա ջեռուցման համակարգ, որը նախնական ցուցիչների և երկրորդական սարքերի տարածքում կապահովի +20 oC ջերմաստիճան, իսկ տատանումը չի գերազանցի 5 oC:

295. ԾՀ-ի տարածքների համար պետք է նախատեսված լինի ներծծող-արտածծող օդափոխման համակարգ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև օդի լավորակավորում:

296. ԾՀ-ի էլեկտրասնուցման համակարգի բաշխիչ ցանցը պետք է լինի պայթյունապաշտպանված կատարմամբ:

297. Սպասարկող անձնակազմը պետք է իրականացնի սարքավորումների, չափող համակարգերի և սարքերի անվտանգության և աշխատանքային ռեժիմների վերահսկողություն, ապահովի աշխատանքի պաշտպանության վերաբերյալ փաստաթղթերի ժամանակին և ճիշտ ձևակերպումը:

 

V. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

21. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ

 

298. ՄԳ-ի էլեկտրատեղակայանքները, փոխարկման էլեկտրական սարքերը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 150-Ն որոշման, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «1000 Վ-ից բարձր լարման փոխարկման էլեկտրական ապարատներին ներկայացվող անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1922-Ն որոշման և սույն ՏԿ-ի պահանջներին:

299. Էլեկտրասարքավորումների մոնտաժումը պայթյունավտանգավոր գոտիներում պետք է համապատասխանի ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման, սույն ՏԿ-ի և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ 3.05.06-85 պահանջներին:

300. Էլեկտրատեղակայանքների շահագործումը, զննումը և վերանորոգումը պետք է իրականացվի` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջների:

301. Պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումները պետք է շահագործվեն` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման պահանջների:

302. Կազմակերպության ղեկավարի հրամանով հատուկ պատրաստվածություն ունեցող էլեկտրատեխնիկական ԻՏԱ անձնակազմից պետք է նշանակվի էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձ:

303. Էլեկտրատեղակայանքներն սպասարկող անձնակազմին ներկայացվող պահանջները և անհրաժեշտ որակավորման խմբերը նշանակվում են` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման պահանջների:

304. Գործարկող սարքերի, ապահովիչների, էլեկտրալամպերի փոփոխությունը պայթյունավտանգավոր գոտիներում իրականացնում է անվտանգության տեխնիկայի գծով համապատասխան որակավորման խմբին համապատասխանող էլեկտրատեխնիկական անձնակազմը, ցանցի համապատասխան հատվածները ամբողջովին հոսանազրկելուց հետո:

305. Վնասված պայթյունապաշտպանված էլեկտրասարքավորումը փոփոխում են նույն կամ պայթյունապաշտպանվածության ավելի բարձր աստիճանի էլեկտրասարքավորումով:

306. Էլեկտրական հաղորդակներով սարքավորումները միացնող և անջատող անձինք պետք է նախապես անցնեն համապատասխան հրահանգավորում էլեկտրաանվտանգության վերաբերյալ` հետագայում անվտանգության տեխնիկայի գծով առաջին որակավորման խմբի շնորհմամբ: Այդ անձանց համար նախատեսվող գիտելիքների ծավալը սահմանված է ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշմամբ: Հաշվի առնելով կազմակերպության առանձնահատկությունները` այդ անձանցից կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից նշանակվում է էլեկտրատնտեսության համար պատասխանատու:

307. Բաց բաշխիչ սարքվածքների սարքավորումների, տրանսֆորմատորային ենթակայանների դռներին, օդային ԷՀԳ-ի հենասյուներին և այլ համապատասխան օբյեկտների էլեկտրատեղակայանքների պարիսպների անհրաժեշտ տեղերում պետք է տեղադրվեն անվտանգության համապատասխան նշաններ և գրություններ:

308. Պայթյունավտանգավոր գոտիներում տեղակայված էլեկտրասարքավորումների էլեկտրական փորձարկումների անցկացումը և պարամետրերի չափումը պետք է իրականացվի պայթյունաանվտանգ գոտիներից` առանց պայթյունապաշտպանվածության խախտման:

309. Պայթյունավտանգավոր գոտիներում արգելվում է շարժական էլեկտրական գործիքների և ոչ պայթյունապաշտպանված կատարմամբ լուսատուների օգտագործումը:

310. Գործող էլեկտրատեղակայանքների վրա և էլեկտրական ցանցերում էլեկտրատեխնիկական անձնակազմի կողմից աշխատանքները, իսկ այլ անձանց կողմից` էլեկտրական հաղորդակի կառավարմանը կամ էլեկտրական սարքերի կառավարմանը (էլեկտրական եռակցում), շարժական էլեկտրալուսատուների, էլեկտրական գործիքների օգտագործմանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն պաշտպանող միջոցների կիրառմամաբ` ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման համաձայն: Այդ պաշտպանիչ միջոցներով պետք է ապահովեն էլեկտրատնտեսության համար պատասխանատվություն կրող անձը և արտադրամասի պետը:

311. Էլեկտրաշարժիչների միացնող (բացառությամբ հեռակառավարման) սարքից և այլ էլեկտրական սարքերից առաջ բարձր և հատուկ վտանգավորություն ունեցող տարածքներում և 1000 Վ լարումից բարձր լարումով բացօթյա սարքերից առաջ պետք է տեղադրվեն մեկուսիչ տակդիրներ: Մինչև 1000 Վ լարման դեպքում բարձր վտանգավորություն ունեցող տարածքներում պետք է տեղադրվեն մեկուսիչ ներքնակներ, իսկ հատուկ վտանգավորություն ունեցող տարածքներում և բացօթյա կայանքներին` մեկուսիչ տակդիրներ: Ձեռքի հաղորդակով միացնող սարքերով օժտված էլեկտրաշարժիչները թույլատրվում է միացնել և անջատել միայն ռետինե ձեռնոցներով:

312. Պաշտպանիչ միջոցների օգտագործումից առաջ դրանք պետք է մանրակրկիտ զննվեն, մաքրվեն և ստուգվեն արտաքին վնասվածքների բացակայության առումով` ըստ դրանց վրա նշված դրոշմի` արդյոք համապատասխանում են էլեկտրակայանքի լարմանը և չի սպառվել արդյոք պարբերաբար իրականացվող փորձարկման ժամկետը: Արգելվում է օգտագործել չփորձարկված պաշտպանող դիէլեկտրիկ միջոցները, որոնք ունեն որևէ վնասվածք, կամ այն միջոցները, որոնց փորձարկման ժամկետը սպառվել է:

313. Էլեկտրատեղակայանքների բաշխիչ սարքվածքների (վահանակների և այլն) տարածքների դռները պետք է մշտապես փակ պահվեն, իսկ բանալիները պետք է գտնվեն օպերատիվ անձնակազմի մոտ և դուրս տրվեն գրանցամատյանում` ստորագրության դիմաց:

314. Մինչև 1000 Վ և 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրատեղակայանքներում աշխատանքները պետք է կատարվեն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման պահանջների պահպանմամբ և դրանց համապատասխան համալիր կազմակերպչական և տեխնիկական միջոցառումների իրականացմամբ: Սպասարկող (շահագործող) և վերանորոգող անձնակազմը պետք է համապատասխանի անձնակազմի որակավորման խմբին` ըստ անվտանգության տեխնիկայի:

315. ՄԳ-ի օբյեկտները պետք է կատարվեն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների օբյեկտների ներսի և դրսի լուսավորությունը պետք է սպասարկվի հատուկ ամրագրված անձնակազմի կողմից:

316. Պայթյունավտանգավոր գոտիներում ժամանակավոր լուսավորման համար թույլատրվում է օգտագործել մարտկոցային լուսատուներ` պայթյունապաշտպանված կատարմամբ:

317. Կախոցների վրա 380/220 Վ լարումով օդային գծերը և հեռամեխանիկայի գծերը միաժամանակ ամրացնելու դեպքում պատասխանատվություն են կրում`

1) 380/220 Վ լարումով էլեկտրալարերի, դրանց մեկուսիչների և հենքերի անվտանգ շահագործման համար` էլեկտրատնտեսության համար պատասխանատու անձը.

2) հեռամեխանիկայի գծերի և դրանց մեկուսիչների անվտանգ շահագործման համար` հեռամեխանիկայի շահագործման համար պատասխանատու անձը:

318. Համատեղ կախոցներով օդային գծերի վրա աշխատանքներն իրականացվում են էլեկտրատնտեսության և հեռամեխանիկայի շահագործման համար պատասխանատու անձանց հետ համաձայնեցնելուց հետո:

319. Անշարժ մարտկոցային հանգույցների տեղադրումը և շահագործումը պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշման պահանջներին:

 

22. ՀՉՍ ԵՎ Ա, ՀԵՌԱՄԵԽԱՆԻԿԱ

 

320. ՀՉՍ և Ա, հեռամեխանիկայի սարքերը պետք է շահագործվեն «Ավտոմատացման, հեռամեխանիկայի և հաշվիչ տեխնիկայի միջոցների սպասարկման անվտանգության և տեխնիկական շահագործման կանոններ» կազմակերպության ստանդարտի, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման և արտադրող գործարանի հրահանգների պահանջների համաձայն:

321. ՄԳ-ի օբյեկտները պետք է կահավորվեն սարքին վիճակում գտնվող ՀՉՍ և Ա-ի, հեռամեխանիկայի տեխնիկական նախագծով նախատեսված ծավալներով:

322. ՀՉՍ և Ա-ի, հեռամեխանիկայի և հաշվիչ տեխնիկայի միջոցների անվտանգ շահագործման և վիճակի համար պատասխանատվությունը սահմանվում է կազմակերպության հրամանով:

323. ՄԳ-ի օբյեկտներում պետք է լինի անձանց հաստատված ցուցակ, որոնց շնորհվել է որոշակի որակավորումային խումբ` ըստ անվտանգության տեխնիկայի` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական շահագործման կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշման պահանջների այդ անձինք իրավունք ունեն կատարել օպերատիվ վերամիացումներ ավտոմատացման և հեռամեխանիկայի սխեմաներում: Նման իրավունք շնորհելուց առաջ անցկացվում է այդ անձանց կողմից համապատասխան աշխատանքներ կատարելու գիտելիքների և ունակությունների ստուգում: Արգելվում է ՀՉՍ և Ա-ի սպասարկման և վերահսկման աշխատանքների և պաշտպանիչ սարքավորումների աշխատանքի հետ անմիջական կապ չունեցող անձանց մուտքը այդ սարքերի տեղադրման տարածքներ:

324. ՀՉՍ և Ա-ի պաշտպանության և հեռամեխանիկայի սարքերի սխեմաներում փոխանցումներ, անջատումներ և միացումներ պետք է կատարվեն տվյալ օբյեկտի հիմնական տեխնոլոգիական ավտոմատացման սարքավորումները վերահսկող վերադաս հերթապահ անձնակազմի տեղեկացմամբ և կարգադրությունով` օպերատիվ մատյանում գրանցում կատարելով:

325. Հատուկ դեպքերում (դժբախտ պատահար, հրդեհ, տարերային աղետ), ինչպես նաև վթարների վերացման ժամանակ շահագործող կազմակերպության հրահանգների համաձայն թույլատրվում է կատարել անհրաժեշտ միացումներ` առանց վերադասի կարգադրության` հետագայում տեղեկացնելով վերադաս կազմակերպությանը` օպերատիվ մատյանում կատարելով համապատասխան գրառում:

326. Արգելվում է անսարք կամ անջատած ՀՉՍ և Ա-ն, պաշտպանության կամ սարքավորումը ձեռքով կառավարելու համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով սարքավորման գործարկումը և շահագործումը:

327. ՀՉՍ և Ա-ն ու այլ սարքավորումների սարքինության ստուգումների պարբերականությունը սահմանվում է կազմակերպության ստանդարտով:

328. Ավտոմատացման, հեռամեխանիկայի միջոցների համալիրների մեջ մտնող էլեկտրասարքավորումները պետք է հողանցվեն` համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Էլեկտրատեղակայանքների սարքվածքին ներկայացվող ընդհանուր պահանջներ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1943-Ն որոշման պահանջների:

329. Պայթյունավտանգավոր գոտիներում տեղադրված ՀՉՍ և Ա էլեկտրասարքավորումները պետք է լինեն պայթյունապաշտպանված կատարմամբ: Էլեկտրասարքավորումների շահագործումը և վերանորոգումը պետք է իրականացվի` համաձայն սույն ՏԿ-ի 21-րդ գլխի պահանջների:

330. Թույլատրվում է պայթյունավտանգավոր գոտում տեղադրված որևէ պայթյունապաշտպանված ապարատի կամ սարքի բացումը դրա հոսանքակիր մասերից լարման ամբողջական անջատումից հետո, իսկ աշխատանքի ընթացքում տաքացող մասերով օժտված ապարատների դեպքում` այն բանից հետո, երբ դրանց ջերմաստիճանը կնվազի գազաօդային խառնուրդի ԲՍԿՍ-ի մակարդակից: Արգելվում է էլեկտրական ՀՉՍ և Ա-ի ստուգումը պայթյունավտանգավոր գոտիներում թեստերի, մեգաօմմետրի կամ այլ սարքավորումների օգնությամբ, եթե դրանք սովորական կատարմամբ են:

331. Շահագործող կազմակերպության կողմից պետք է կազմակերպվի պարբերական վերահսկողություն մուտքի սարքերի խտացուցիչների և պայթակայուն շապիկների հերմետիկության նկատմամբ: Չի թույլատրվում շահագործել թուլացած խտացուցիչ տարրերով պայթակայուն սարքերը: Արգելվում է խտացուցիչներում լրացուցիչ ներդիրների տեղադրումը, եթե դա նախատեսված չէ դրանց կառուցվածքով կամ շահագործման հրահանգով: Չի թույլատրվում փոփոխել պայթակայունության պարամետրերը և փոփոխել ներդիր կամ ամրացնող նյութերը այլ նյութերով, որոնք չեն համապատասխանում օբյեկտի նախագծերին և արտադրող գործարանի հրահանգներին:

332. Արգելվում է ավտոմատիկայի վահանակներում միաժամանակ տեղադրել այրվող ՀՉՍ և Ա կամ պայթյունավտանգավոր նյութերով սնուցվող ՀՉՍ և Ա (նույնիսկ եթե այդ նյութը սնուցվում է բաժանարար հեղուկի կիրառմամբ) և էլեկտրական ՀՉՍ և Ա (իրենց սնուցմամբ), եթե դրանք պայթյունապաշտպանված կատարմամբ չեն:

333. Արգելվում է այրվող գազերով և հեղուկներով իմպուլսային խողովակների մուտքը ՀՉՍ և Ա-ի օպերատորային տարածքները, եթե վերջիններս շահագործվում են որպես պայթյունավտանգավոր: Չափվող իմպուլսը պետք է հաղորդվի տարանջատող անոթներով չայրվող և չսառչող հեղուկներով լիցքավորված գծերով: Այդ դեպքում պետք է կազմակերպվի բաժանարար հեղուկի մակարդակի և դրանց մեջ տեղադրված ավտոմատ անջատող սարքերի հերմետիկության պարբերական հսկողություն: Արգելվում է տարանջատող անոթների շահագործումը, եթե դրանցում հեղուկի մակարդակը սարքն արտադրող կազմակերպության կողմից սահմանված նորմից ցածր է: Սարքի ապամոնտաժումից հետո իմպուլսային խողովակի ազատ եզրին պետք է տեղադրվի առավելագույն ճնշման պայմանների համար հաշվարկված խցան:

334. Օդային ավտոմատացման համակարգերի մաս կազմող ճնշման տակ աշխատող անոթների շահագործումն իրականացվում է օդի ճնշման թույլատրվող սահմանաչափերի ազդանշանային համակարգերի առկայության դեպքում:

335. Սնդիկով լցված ՀՉՍ և Ա-ի կիրառումը պետք է հնարավորինս սահմանափակվի:

336. ՄԳ օբյեկտների իմպուլսային խողովակները պետք է փչամաքրվեն տվյալ օբյեկտների շահագործման համար պատասխանատու անձանց թույլտվությամբ` համապատասխան անվտանգության միջոցների ձեռնարկմամբ: Այրվող նյութերը պետք է դատարկվեն հատուկ (փչամաքրման) անոթների մեջ:

337. Կառավարման վահանակների վրա տեղադրված ՀՉՍ և Ա-ն պետք է սարքավորվեն դրանց նշանակությունը բացատրող գրություններով: Մանոմետրերը և այլ ՀՉՍ և Ա-ն պետք է տեղադրվեն այնպես, որպեսզի պարզ և հստակ տեսանելի լինեն աշխատանքային տեղից և ունենան սահմանային թույլատրելի աշխատանքային ճնշման ցուցանիշին համապատասխանող կարմիր գույնի նիշ:

338. Գազատարերի և 10 ՄՊա և ավելի ճնշման տակ աշխատող սարքերի մանոմետրերը պետք է ունենան ռետինե խցաններ` Բուրդոնի խողովակներ կամ օրգանական ապակուց պատրաստված պաշտպանիչ սարք` գազի արտահոսքի դեպքում սարքի իրանը քայքայումից և անձնակազմը բեկորներից պաշտպանելու համար:

339. ՀՉՍ և Ա շարժական լաբորատորային խցիկը և սարքավորումները, ինչպես նաև փորձարկվող սարքավորումները պետք է հողանցվեն 10 մմ հատույթ ունեցող ճկուն պղնձյա լարի օգնությամբ: Արգելվում է լաբորատորիայի հողանցման համար օգտագործել սնուցող ուժային մալուխի լարը:

 

VI. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱ

 

23. ՄԳ-Ի ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

340. Շրջակա միջավայրի վրա հնարավոր աղտոտող ազդեցություն ունեցող ՄԳ օբյեկտներում պետք է նախատեսված սահմանային թույլատրելի արտանետումները չգերազանցեն ՀՀ կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի հաստատված «Մթնոլորտ արտանետումներ կազմի նորմեր և հսկման մեթոդների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 67-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների-ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշմամբ սահմանված պահանջները:

341. Բնակավայրերի մոտ ՄԳ-ի օբյեկտների համար պետք է սահմանվեն սանիտարապաշտպանական գոտիներ` համաձայն ՍՆ 245-71:

342. Բնակելի շրջանների և արտադրական օբյեկտների միջև սանիտարապաշտպանական գոտիներում թույլատրվում է տեղադրել ՄԳ-ի օբյեկտներ այն պայմանով, որ բնակելի թաղամասերի և ՄԳ օբյեկտների միջև պահպանված լինի ՀՀ կառավարության 1998 թվականի մայիսի 26-ի N 313 «Էներգետիկայի բնագավառի օբյեկտների անվտանգության գոտիների չափերը և դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված անվտանգության գոտին:

Սանիտարապաշտպանական գոտու տարածքը պետք է բարեկարգվի և կանաչապատվի:

343. Սանիտարապաշտպանական գոտիների սահմաններում հողի մակերևույթին մոտ մթնոլորտի շերտի օդի աղտոտման մակարդակները չպետք է գերազանցեն ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի «Բնակավայրերում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների (կոնցենտրացիաների -ՍԹԿ) նորմատիվները հաստատելու մասին» N 160-Ն որոշմամբ հաստատված բնակելի տարածքների համար սահմանված ՍԹԿ` ըստ տեխնոլոգիական գործընթացի յուրաքանչյուր վնասակար գործոնի:

344. Բնակավայրերում սանիտարապաշտպանական գոտիների սահմանին արտադրական աղմուկի մակարդակները չպետք է գերազանցեն 45 դԲ` ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ II-12-72:

345. ՄԳ օբյեկտների արտադրական տարածքներում պետք է պահպանվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ II-12-77, ՍՆ-245-71 նորմատիվ ակտերի պահանջները: Հիմնական սանիտարահիգիենիկ պահանջները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՀՀՇՆ IV-12.01 և ՍՆԻՊ II-12-77, ինչպես նաև ԳՕՍՏ 12.1.012-90 սահմանված նորմերին:

346. Սանիտարական և կենցաղային նպատակներով նախատեսված տարածքները և դրանց սարքավորումը պետք է համապատասխանեն ՀՀՇՆ IV-12.01-2000 և սանիտարական նորմերի պահանջներին:

347. Կազմակերպության ղեկավարությունը պետք է ապահովի սանիտարական և կենցաղային նպատակներով նախատեսված տարածքների քանակության և սարքավորման համապատասխանությունն աշխատանքների բնույթին և աշխատողների թվին:

348. Բարձր վնասակարության պայմաններում աշխատանքների, բանվորների աշխատանքի և հանգստի ռեժիմների կազմակերպումը պետք է համապատասխանի արդյունաբերական կազմակերպությունների բանվորների տիպային ներհերթափոխային աշխատանքի և հանգստի ռեժիմները պետք է համապատասխանեն ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված պահանջներին:

349. Արգելվում է չորացնելու նպատակով գազատարների և սարքավորումների տաք մակերեսներին կախել հագուստ կամ այլ այրվող նյութեր: Հագուստի և կոշկեղենի չորացման համար պետք է սարքավորվեն հատուկ տարածքներ:

350. Մինչև աշխատանքների սկիզբը բանվորը պարտավոր է ստուգել աշխատանքային տեղի վիճակը, ինչպես նաև սարքավորումների, մեքենաների և գործիքների համապատասխանությունը նախատեսվող աշխատանքներին, թերությունների հայտնաբերման դեպքում դրանք պետք է անհապաղ վերացվեն:

351. Անցումները, միջանցքները, սանդղավանդակները, ելքերը, մուտքերը, հրշեջ միջոցները, վթարային պահեստները չի թույլատրվում խցանել (փակել) որևէ առարկաներով, նյութերով և սարքավորումներով: Չի թույլատրվում պահեստների, պահարանների և արհեստանոցների սարքերը և սարքավորումները պահել սանդղավանդակների տակ: Պահուստային սարքերը, սարքավորումը, նյութերը և այլ արժեքավոր իրերը պետք է պահեստավորվեն հատուկ տարածքներում:

352. Տարածքների դռները պետք է բացվեն մոտակա ելքերի ուղղությամբ:

353. Ցուրտ բնակլիմայական պայմաններում տարածքների մուտքերը պետք է ունենան հուսալի փակվող դռներ, պաշտպանիչ պատեր, ջերմության խնայողության համար նախատեսվող այլ միջոցներ:

354. Արտադրական և կենցաղային տարածքները, ինչպես նաև հիմնական և օժանդակ արտադրամասերի հրապարակները պետք է մշտապես մաքուր և բարեկարգված լինեն: Արգելվում է հատակի, կառույցների մաքրումը դյուրավառ հեղուկների օգնությամբ:

355. Լուսամուտները, ինչպես նաև այլ լույսի աղբյուրները պետք է սարքավորվեն դյուրին կերպով բացվող փականներով: Արտադրական տարածքների լուսամուտները պետք է սարքավորվեն հեռակառավարման սարքերով և լուսամուտների սպասարկման հարթակներով:

356. Արտադրական տարածքներում և օբյեկտներում ձայնի (աղմուկի) և ձայնի համարժեքային մակարդակները պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ II-12-77-ով սահմանված նորմերին:

357. ՄԳ-ի օբյեկտներում տեղադրվող տեխնոլոգիական սարքավորումներն իրենց բնութագրով պետք է համապատասխանեն սանիտարական նորմերի պահանջներին:

358. Արտադրական տարածքներում սարքերի և գազատարների տեղակայումը (տեղադրումը) պետք է ապահովի դրանց սպասարկման, վերանորոգման և զննման անվտանգությունը:

359. 85 դԲ և բարձր ձայնի ճնշման մակարդակով գոտիները պետք է սարքավորվեն անվտանգության նշաններով: Այդ գոտիներում աշխատողներին կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է տրամադրել ԱՊՄ: Արգելվում է մարդկանց ներկայությունը, նույնիսկ կարճատև ժամանակով, 135 դԲ ձայնի ճնշման մակարդակով տարածքներում:

360. ՄԳ-ի օբյեկտները շահագործման ընդունելուց առաջ դրանց փորձարկման ընթացքում պետք է ստուգվեն տեղադրվող սարքավորումների բնութագրերը` ըստ ձայնի ճնշման մակարդակի, ինչպես նաև ձայնի ճնշման մակարդակները ՄԳ-ի օբյեկտների տարածքում, արդյունաբերական հրապարակներում և սելիտեբային տարածքում: Եթե չափումների արդյունքում պարզվի, որ ձայնի ճնշման մակարդակները գերազանցում են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած II-12-77-ով թույլատրելի նորմերը, ապա անհրաժեշտ է անցկացնել շինարարական նախագծի փորձաքննություն և բողոքագիր-վնասապահանջ ներկայացնել արտադրող գործարաններին, նախագծող և շինարարական կազմակերպություններին:

361. Աշխատանքային տեղերում սարքավորումների բնութագրերի` ըստ ձայնի ճնշման մակարդակների չափման մեթոդները պետք է համապատասխանեն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

362. Եթե աշխատանքային տեղերում և տեխնոլոգիական սարքավորումների շահագործման տարածքներում ձայնի ճնշման մակարդակը գերազանցում է ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՍՆԻՊ II-12-77-ով թույլատրվող նորմերը, ապա անհրաժեշտ է անցկացնել համապատասխան փորձաքննություն և միջոցներ ձեռնարկել շահագործման ընթացքում ձայնի ճնշման մակարդակի նվազեցման ուղղությամբ` ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՀՀՇՆ II-12-77-ի:

363. Ձայնի ճնշման մակարդակն արտադրական տարածքներում պետք է կանոնավոր կերպով վերահսկվի, ինչպես նաև հիմնանորոգման և տեխնոլոգիական սարքավորումների վերազինման աշխատանքներից հետո:

364. ՃԿ-ի և ԳԲ-ի կայանի անձնակազմը, որը աշխատում է բարձր աղմուկի պայմաններում, ենթակա է պարբերական բժշկական ստուգման:

365. Վիբրացիոն գործիքներ օգտագործելու ընթացքում աշխատողների ձեռքերին փոխանցվող ընդհանուր տեխնոլոգիական վիբրացիայի, տրանսպորտային վիբրացիայի մակարդակները չպետք է գերազանցեն ԳՕՍՏ 12.1.012-90 -ով սահմանված նորմերը:

366. Աշխատանքի վիբրաանվտանգ պայմանները պետք է ապահովվեն վիբրաանվտանգ գործիքների և սարքավորումների, վիբրացիայի տարածման ուղիների վրա վիբրապաշտպանության միջոցների, ինչպես նաև կազմակերպչատեխնիկական միջոցառումների կիրառմամբ:

367. Ձայնի ճնշման և վիբրացիայի մակարդակները ենթակա են ստուգման, որի արդյունքները գրանցվում են աշխատանքի պայմանների սանիտարատեխնիկական վիճակի անձնագրում:

368. Արտադրական տարածքներում աշխատանքային գոտում վնասակար գազերի և գոլորշու պարունակությունը չպետք է գերազանցի աշխատանքային գոտու ՍԹԿ-ն:

369. Վնասակար նյութերի թափանցումը և տարածումը պետք է կանխել ՄԳ օբյեկտների ռացիոնալ տեղակայման և արտադրական գործընթացի կազմակերպման միջոցով (հերմետիկացում, ջերմամեկուսացում, փչամաքրման գծերը տարածքներից դուրս բերում, օդափոխման համակարգի արդյունավետ աշխատանք, օդային միջավայրի հսկողություն):

370. Արտադրական տարածքները պետք է ունենան օդափոխման սարքավորումներ (լուսամուտների բացվող փեղկեր և այլն): Բացվող փեղկերի քանակությունը և դրանց մակերեսը որոշվում է նախագծով:

371. Աշխատանքային տեղերի, սարքավորումների միջև անցումների, աստիճանների, կառավարման վահանակների ու ՀՉՍ և Ա-ի լուսավորությունը, արտադրական հրապարակների աշխատանքային, տեղական վթարային և էվակուացիոն լուսավորությունը պետք է համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանով գործողության մեջ մտած ՀՀՇՆ II-8.03-96-ով սահմանված թույլատրելի նորմերին: Աշխատանքային տարածքների լուսատեխնիկական սարքերը և լուսատուները պետք է համապատասխանեն տարածքի հրդեհավտանգավորության և պայթյունավտանգավորության կարգին, պահպանվեն տեխնիկապես սարքին վիճակում և ունենան հեռակառավարման համակարգ:

372. ՄԳ օբյեկտների տարածքներում պետք է միջոցներ ձեռնարկվեն բնական լուսավորությունն առավելապես օգտագործելու ուղղությամբ:

373. Եթե օբյեկտներում առկա է թույլատրվող սանիտարական նորմերը գերազանցող վնասակարության աղբյուր հանդիսացող սարքավորում, ապա այդ տարածքներում տեղադրվում են ԿՊՄ, որոնք կանխարգելում կամ նվազեցնում են վնասակար արտադրական գործոնների ազդեցությունը:

374. Աշխատանքի պայմանների բարելավման և վնասարար արտադրական գործոնների ազդեցությունը նվազեցնելու միջոցները պետք է հայտնաբերվեն անձնագրավորման ընթացքում և գրանցվեն Աշխատանքի պայմանների, պաշտպանության և սանիտարիայի բարելավման միջոցառումների համալիր նախագծում:

375. Սանիտարական և կենցաղային նպատակների համար նախատեսված տարածքներն անհրաժեշտ է ամեն օր մաքրել և օդափոխել:

 

24. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ

 

376. Գազի տեղափոխման կազմակերպություններում կազմակերպվում են արտադրական սանիտարիայի լաբորատորիաներ (ԱՍԼ): Դրանց գործառույթները, զինվածությունը և անձնակազմը որոշվում են կազմակերպության ղեկավարի հրամանով:

377. ԱՍԼ-ում կիրառվող աշխատանքի պայմանների ուսումնասիրության մեթոդները սահմանվում են կազմակերպության ստանդարտներով:

378. ԱՍԼ-ն ստեղծվում է աշխատանքի սանիտարահիգիենիկ պայմանների ուսումնասիրության և շրջակա միջավայրի պաշտպանության, աշխատողների, բնակչության և շրջակա միջավայրի վրա վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների ազդեցության կարգավորման և կանխարգելման վերաբերյալ գործնական խորհուրդներ տալու նպատակով:

379. ԱՍԼ-ն կատարում է տարածքների, արդյունաբերական հրապարակների, օբյեկտների տարածքի աշխատանքային գոտիների` օդում վնասակար նյութերի պարունակության ծրագրային և վթարային ստուգումներ, վերահսկում է աղմուկի, վիբրացիայի, լուսավորության մակարդակները սանիտարաանվտանգության գոտում, ինչպես նաև իրականացնում է կոյուղային ջրերի և մաքրման կառույցների, հողի և ջրավազանների մաքրության հսկողություն:

380. ԱՍԼ-ն իրականացնում է աշխատանքի պայմանների սանիտարատեխնիկական անձնագրավորում` համաձայն կազմակերպության կողմից հաստատված անձնագրավորվող օբյեկտների ցանկի:

381. Լաբորատորիայի աշխատանքի արդյունքներով կազմակերպության ղեկավարությունը մշակում և իրականացնում է աշխատանքի պայմանների բարելավմանը և առողջացմանն ուղղված միջոցառումներ:

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.01.2009
N 119-Ն
Որոշում