(ուժը կորցրել է 31.05.2022 թիվ 33-Ն հրաման)
i
100.0030.310112
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«31» 01 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012071
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
23 դեկտեմբերի 2011 թվականի N 30-Ն
i
ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԵՂԱՐԿՂԻ ՄԵՋ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ N 894-Ն որոշման 56-րդ կետի 2) ենթակետի` նախահիվանդանոցային շտապ բժշկական օգնության (այսուհետ շտապ բժշկական օգնություն) ծառայությունները կարգավորող նորմատիվային փաստաթղթերը հաստատելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` շտապ բժշկական օգնության մեքենաների դեղարկղի մեջ պարտադիր ներառվող դեղերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զ. Դարբինյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի մասին իրազեկել բոլոր շահագրգիռ բժշկական հաստատություններին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լ. Բաբախանյանին` սույն հրամանը տեղադրել ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2011 թվականի դեկտեմբերի 23-ի
թիվ 30-Ն հրամանի
ՑԱՆԿ
ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԴԵՂԱՐԿՂԻ ՄԵՋ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԵՐԱՌՎՈՂ ԴԵՂԵՐԻ
._____________________________________________________________________.
| Դեղի անվանումը | Դեղաձևեր |
|__________________________|__________________________________________|
| 1 | 2 |
|_____________________________________________________________________|
|1 Անոթասեղմիչ դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Դոպամին |լուծույթ ներարկման համար |
|__________________________|__________________________________________|
|2) Ֆենիլեֆրին |լուծույթ ներարկման համար |
|__________________________|__________________________________________|
|3) Էպինեֆրին |լուծույթ ներարկման համար |
|_____________________________________________________________________|
|2 Ադսորբենտներ |
|_____________________________________________________________________|
|1) Ակտիվացված ածուխ |դեղահատեր դեղապատիճներ |
|_____________________________________________________________________|
|3 Նիտրատներ |
|_____________________________________________________________________|
|1) Նիտրոգլիցիրին |ենթալեզվային դեղահատեր, ենթալեզվային |
|լուծույթներ |աերոզոլ, դոզավորված ներերակային |
|_____________________________________________________________________|
|4 Ռիթմակարգավորիչ դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Վերապամիլ |ներերակային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|2) Ամիոդարոն |ներերակային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|3) Պրոպրանոլոլ |դեղահատեր |
|__________________________|__________________________________________|
|4) Լիդոկաին |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|5) Մետոպրոլոլ |ներերակային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|5 Հակահիստամինային դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Դիֆենհիդրամին |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|2) Քլորոպիրամին |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|3) Կլեմաստին |լուծույթ ներարկման համար |
|__________________________|__________________________________________|
|4) Կալցիումի քլորիդ |լուծույթ ներարկման համար |
|_____________________________________________________________________|
|6 Ախտահանող և հականեխիչ դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Պովիդոն-յոդ |տեղային և արտաքին օգտագործման լուծույթներ|
|__________________________|__________________________________________|
|2) Ջրածնի պերօքսիդ |տեղային և արտաքին օգտագործման լուծույթներ|
|_____________________________________________________________________|
|7 Հակախոլիներգիկ դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Ատրոպին |լուծույթ ներարկման համար |
|_____________________________________________________________________|
|8 Բրոնխոլիտիկներ |
|_____________________________________________________________________|
|1) Սալբուտամոլ |աերոզոլ ինհալացիոն դոզավորված |
|__________________________|__________________________________________|
|2) Ամինոֆիլին |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|9 Հակագերճնշումային դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Կլոնիդին |ներերակային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|2) Նիֆեդիպին |դեղահատեր պատված թաղանթով |
|__________________________|__________________________________________|
|3) Կապտոպրիլ |դեղահատեր |
|_____________________________________________________________________|
|10 Հորմոնային դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Ինսուլին ասպարտ |ներերակային, ենթամաշկային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|2) Հիդրոկորտիզոն |լիոֆիլիզատ ներերակային, միջմկանային |
| |լուծույթի պատրաստման համար |
|__________________________|__________________________________________|
|3) Դեքսամետազոն |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|4) Օքսիտոցին |լուծույթ ներարկման համար |
|__________________________|__________________________________________|
|5) Պրեդնիզոլոն |լուծույթ ներարկման համար |
|_____________________________________________________________________|
|11 Պլազմայի փոխարինիչներ |
|_____________________________________________________________________|
|1) Նատրիումի քլորիդ |ինֆուզիոն լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|2) Դեքստրոզ |ինֆուզիոն լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|12 Լուծույթներ, էլեկտրոլիտներ, թթվային հավասարակշռությունը |
|կարգավորող դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Նատրիումի քլորիդ |ինֆուզիոն լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|2) Դեքստրոզ 5 % |ինֆուզիոն լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|3) Կալիումի քլորիդ |ինֆուզիոն լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|4) Նատրիումի հիդրոկարբոնատ|ինֆուզիոն լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|13 Տեղային անզգայացնող դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Պրոկաին |լուծույթ ներարկման համար |
|__________________________|__________________________________________|
|2) Նովոկային |լուծույթ ներարկման համար |
|_____________________________________________________________________|
|14 Ներերակային լուծույթներ, միջմկանային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|1) Ֆուրոսեմիդ |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|15 Ափիոնային ցավազրկողներ |
|_____________________________________________________________________|
|1) Մորֆին |լուծույթ ներարկման համար |
|__________________________|__________________________________________|
|2) Տրամադոլ |լուծույթ ներարկման համար |
|_____________________________________________________________________|
|16 Ոչ ափիոնային ցավազրկողներ |
|_____________________________________________________________________|
|1) Կետորոլակ |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|2) Դիկլոֆենակ |միջմկանային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|3) Անալգին |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|4) Պարացետամոլ |ինֆուզիոն լուծույթներ սուսպենզիա ներքին |
| |օգտագործման համար |
|__________________________|__________________________________________|
|5) Կետոպրոֆեն |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|17 Նեյրոլեպտիկներ |
|_____________________________________________________________________|
|1) Քլորպրոմազին |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|2) Դրոպերիդոլ |լուծույթ ներարկման համար |
|_____________________________________________________________________|
|18 Հակաթույներ |
|_____________________________________________________________________|
|1) Նալոքսոն |լուծույթ ներարկման համար |
|__________________________|__________________________________________|
|2) Նատրիումի թիոսուլֆատ |ներերակային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|3) Պրոտամինի սուլֆատ |ներերակային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|19 Տագնապամարիչ դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Դիազեպամ |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|20 Սրտային գլիկոզիդներ |
|_____________________________________________________________________|
|1) Դիգօքսին |ներերակային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|2) Ստրոֆանթին |ներերակային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|21 Միոտրոպ սպազմոլիտիկներ |
|_____________________________________________________________________|
|1) Դրոտավերին |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|2) Մագնեզիումի սուլֆատ |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|3) Պլատիֆիլին |ենթամաշկային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|22 Շնչառությունը խթանող դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Կոֆեին |ենթամաշկային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|23 Արյան մակարդելիության վրա ազդող դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Ամինոկապրոնաթթու |ինֆուզիոն լուծույթներ |
|__________________________|__________________________________________|
|2) Ացետիլսալիցիլաթթու |դեղահատեր պատված աղիներում լուծվող |
| |թաղանթով |
|__________________________|__________________________________________|
|3) Նատրիումի հեպարին |ներերակային, ենթամաշկային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|24 Հակահիպօքսանտներ և նոոտրոպ դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Գլիցին |դեղահատեր ենթալեզվային |
|_____________________________________________________________________|
|25 Հակափսխեցուցիչ դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Մետոկլոպրամիդ |ներերակային, միջմկանային լուծույթներ |
|_____________________________________________________________________|
|26 Մետաբոլիկ պրոցեսների շտկման դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Կալիումի և Մագնեզիումի|ներերակային լուծույթներ |
|ասպարագինատ (Պանանգին) | |
|__________________________|__________________________________________|
|2) Ջուր ներարկման համար |լուծիչ ներարկման դեղաձևերի պատրաստման |
| |համար |
|_____________________________________________________________________|
|27 Սպազմոլիտիկ դեղեր |
|_____________________________________________________________________|
|1) Ամինոֆիլին |դեղահատեր, միջմկանային լուծույթներ |