Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈ ...

14.12.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.11.2010  -ից մինչեւ   14.12.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 14.12.2022 թվականից` 01.06.2022 թիվ 10-Ն հրաման)

i

320.0177.101110

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «10»        11            2010 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32010409

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

20 հոկտեմբերի 2010 թվականի N 177-Ն

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ» ՓԱՐՏ-Մ-Ի ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2009թ. N 1318-Ա որոշման.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ընդունել և անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ (PART-M) կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից օդանավ շահագործող կազմակերպություններին մինչև 2011 թվականի մարտի 1-ը համապատասխան օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունվարի 10-ի հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 108-Ն հրամանով հաստատված «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ»-ին համապատասխան, դրա մեջ հայտատուի ցանկությամբ ներառելով «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ (PATR-M) կանոնակարգի դրույթներին համապատասխան փաստաթղթեր:

3. 2011 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2003 թվականի հունվարի 10-ի հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 108-Ն հրամանով հաստատված «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի տրման նկատմամբ պահանջների և դրանց տալու կարգ»-ին համապատասխան օդանավ շահագործողի վկայական և ավիափոխադրողի մասնագիր ստանալու, կամ դրանց ժամկետները երկարացնելու հայտ ներկայացնող կազմակերպությունները պետք է ներկայացնեն միաժամանակ «Թռիչքային պիտանիության պահպանում» ՓԱՐՏ-Մ (PATR-M) կանոնակարգի դրույթներին համապատասխան փաստաթղթեր:

4. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

______________________________

ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում

 

i

(հավելվածը փոփ. 10.04.17 թիվ 103-Ն հրաման, որը չի բերվում)

 

 

pin
Քաղաքացիական ավիացիայի վարչություն
20.10.2010
N 177-Ն
Հրաման