(ուժը կորցրել է 14.12.2022 թվականից` 01.06.2022 թիվ 10-Ն հրաման)
320.0180.101110
i
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 11 2010 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32010412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
20 հոկտեմբերի 2010 թվականի N 180-Ն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ «ՀԱՍՏԱՏՎԱԾ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՓԱՐՏ-145-Ի ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1.1 մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 19.11.2009 թ. N 1318-Ա որոշման.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ընդունել և անգլերեն լեզվով կիրառել Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) «Հաստատված տեխսպասարկման կազմակերպություններ» ՓԱՐՏ-145 (PART-145) կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպություններին մինչև 2011 թվականի մարտի 1-ը համապատասխան սերտիֆիկատ է տրվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգ»-ին կամ «Հաստատված տեխսպասարկման կազմակերպություններ» ՓԱՐՏ-145 (PART-145) կանոնակարգին համապատասխան` ելնելով հայտատուի հայտից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 61-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկացման կարգ»-ին համապատասխան մինչև 2011 թվականի մարտի 1-ը օդանավերի տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպությունների սերտիֆիկատ ստացած կազմակերպությունների սերտիֆիկատները գործում են մինչև դրանցում նշված ժամկետը:
4. Սույն հրամանն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
______________________________
ԻՐՏԵԿ - հավելվածը չի բերվում
i
(հավելվածը փոփ. 10.04.17 թիվ 101-Ն հրաման, որը չի բերվում)